Ասադ.«Իրան-Սիրիա հարաբերությունները միջազգային շահարկման ենթակա չեն »
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i93916-Ասադ._Իրան_Սիրիա_հարաբերությունները_միջազգային_շահարկման_ենթակա_չեն
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Թեհրան-Դամասկոս հարաբերությունների խզման վերաբերյալ Սաուդյան Արաբիայի առաջարկի կապակցությամբ, ասել է. «Ո՛չ Սիրիան և ո՛չ էլ Իրանը երբեք այս հարաբերությունը միջազգային քաղաքական շուկա չեն հանելու, որպեսզի դա զիջումների առարկա դառնա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 14, 2018 15:11 Asia/Tehran
  • Ասադ.«Իրան-Սիրիա հարաբերությունները միջազգային շահարկման ենթակա չեն »

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Թեհրան-Դամասկոս հարաբերությունների խզման վերաբերյալ Սաուդյան Արաբիայի առաջարկի կապակցությամբ, ասել է. «Ո՛չ Սիրիան և ո՛չ էլ Իրանը երբեք այս հարաբերությունը միջազգային քաղաքական շուկա չեն հանելու, որպեսզի դա զիջումների առարկա դառնա»:

 

«Ալ-Ալամ» հեռուստակայանին տված բացառիկ հարցազրույցում, Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասել է.«Իրանի ու Սիրիայի ռազմավարական հարաբերությունները հարավի ու հյուսիսի հարցերի ազդեցության տակ չեն գտնվում:  Այս հարաբերության բոլոր կողմերը  իրապես  կապված են տարածաշրջանի ներկայի ու ապագայի հետ և չեն ազդվում միջազգային շուկայական գներից»:

Սիրիայում իրանական ուժերի ներկայության մասին Ասադն ասել է. «Սիրիայի կառավարությունը հենց սկզբից երկրում ներկայություն ունենալու խնդրանքով դիմեց իրանցիներին ու ռուսներին,  քանզի այս երկրների օգնության կարիքն ուներ և Իրանը դրական արձագանքեց Սիրիայի խնդրանքին»: 

Իրանի իսլամական հանրապետությունը որպես  Սիրիայի հետ ռազմավարական համագործակցություն ունեցող երկիր, այդ երկրում ճգնաժամը սկսվելուց հետո, հայտնեց Դամասկոսին օգնելու իր պատրաստակամությունը: Վարձակալված ահաբեկիչների պրոքսի պատերազմը սկսվելուց հետո, Սիրիայի կողքին Իրանի ներկայությունը այս երկրում փոխեց քաղաքական բալանսը: Այսօր, Սիրիայում Դիմադրության առանցքի ռազմավարական համագործակցության շնորհիվ, ահաբեկիչները հայտնվել են նեղ դրության մեջ, իսկ նրանց հովանավորներն էլ փորձում են  խափանել Իրանի ազդեցիկ ներկայությունը: Թեհրանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով Իրանի տարածաշրջանային դերակատարությունը ավերիչ ներկայացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անհիմն հայտարարությունը և մյուս կողմից Սիրիայում Իրանի դերակատարության մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի բարձրացրած աղմուկն ապացուցում են տարածաշրջանի քաղաքական բալանսի փոփոխումը՝ հօգուտ Դիմադրության առանցքի: Սիրիայի իրադարձություններում առաջացած փոփոխությունը անտարակույս Դիմադրության առանցքի ազդեցիկ դերակատարության արդյունքն է, ընդ որում Իրանի իսլամական հանրապետությունն էլ մեծ դեր է ունեցել այդ հարցում:  Սիրիայում Իրանի խորհրդատվական ներկայությունն այնքան ազդեցիկ է եղել, որ Բաշար Ասադն «Ալ-Ալամ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում լավապես մեկնաբանել է այն: «Իրանը պայքարել   է հանուն Սիրիայի ժողովրդի պաշտպանության և այս ճանպարահին արյուն է նվիրաբերել:  «Խորհրդատվական» եզրույթի գործածումն այն իմաստով է, որ Իրանը ռազմական-պատերազմական բազա չունի Սիրիայում»,-ասել է Ասադը:

Իրանի այս ազդեցիկ դերակատարությունը Սիրիայում բնականաբար դուր չի գալիս ահաբեկիչների հովանավորներին և այսօր, երբ Սիրիայի բանակը մաքրագործում է երկրի հարավային շրջանները և մոտեցել է Գոլանի բռնագրավյալ տարածքներին, կրկնապատկվել են հակաիրանական քարոզչությունները: Սիրիայի հարավային ճակատում բարձրացված սկանդալի պատճառն այն է, որ այս տարածքը գտնվում է Իսրայելի կողմից հովանավորվող ահաբեկիչների վերահսկողության տակ: Իսկ մյուս կողմից ԱՄՆ-ի ռազմաբազան գտնվում է Սիրիայի հարավային հատվածում: Այս ռազմավարական տարածքի հետագա զարգացումները  կենաց ու մահու նշանակություն ունեն սիոնիստների համար: Այդ իսկ պատճառով, Բաշար Ասադի խոսքով, Իսրայելը և ԱՄՆ-ն ուղղակիորեն պաշտպանում են Սիրիայի հարավում  գտնվող ահաբեկիչներին: Բացի այդ, սիոնիստները Գոլանի բռնագրաված տարածքում համագործակցում են զինված խմբերի ու ահաբեկիչների հետ:

Նրանց համագործակցությունը հանգեցրել է աշխատանքային կոմիտեի ձևավորմանը: Այսինքն՝ զինված ու ահաբեկչական խմբերը հանձնառու են եղել չհարձակվել Իսրայելի վրա, իսկ դրա դիմաց օգտվել վերջինիս բժշկական ծառայություններից վիրավորներին բուժելու համար: Սիոնիստների այդ քաղաքականությունը կրկնապատկել է Սիրիայի հարավ-արևմտյան շրջանի նշանակությունը: Ներկայումս, երբ Սիրիայի բանակը հայտարարել է, որ պատրաստվում է ազատագրել այս երկրի բոլոր հարավային շրջանները, ահաբեկչական ու զինյալ խմբերի ճակատագրի վերաբերյալ Իսրայելի մտահոգությունը մեծացել է: Ինչի  մասին է վկայում Սիրիայում Իրանի դերակատարության վերաբերյալ  Իսրայելի վարչապետի բարձրացրած սկանդալը: Ինչպես  Ասադն է ընդգծել՝ չնայած Իսրայելի կողմից ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությանը, Սիրիան կատարել է իր պարտականությունները և այդ երկրի բանակը պայքարում է հարավային ճակատում: Իսկ Իսրայելն էլ ուզի թե չունի , միևնույն է, հարավային ճակատում Սիրիան է որոշում կայացնելու: