Մամուլի տեսություն 15-06-2018
Արևմուտքցի փորձագետներն ու ԶԼՄ-ները հավատացած են, որ Թեհրանի հետ իրական մի համաձայնություն ստորագրելու հարցն առաջ քաշելուց ԱՄՆ նախագահի ու պետքարտուղարի նպատակը եղել է Թեհրանին պարտադրել նահանջելու իր բոլոր քաղաքականություններից և արդյունքում իշխանափոխության հասնել:
ԻՌՆԱ
Իրանի հետ համաձայնության կապակցությամբ Թրամփի հյուսած պատրանքը
Արևմուտքցի փորձագետներն ու ԶԼՄ-ները հավատացած են, որ Թեհրանի հետ իրական մի համաձայնություն ստորագրելու հարցն առաջ քաշելուց ԱՄՆ նախագահի ու պետքարտուղարի նպատակը եղել է Թեհրանին պարտադրել նահանջելու իր բոլոր քաղաքականություններից և արդյունքում իշխանափոխության հասնել:
Շուրջ մեկ ամիս առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն միանգամից հայտարարեց Իրանի հետ միջուկային համաձայնությունից Վաշինգտոնի լիարժեք հրաժարման մասին:
Նա իր այս քայլով աշխարհի տարբեր երկրներին ու ընկերություններին սպառնաց, որ մի քանի ամսյա շրջանից հետո վերականգնելու է Իրանի դեմ պատժամիջոցները և պատժելու է Իրանի հետ առևտուր կատարող երկրներին: Սպիտակ տունն ակնկալում է այդ միջոցով լուրջ հարված հասցնել Իրանի տնտեսությանը: Այդ պատճառով էլ Թրամփը պատժամիջոցների այս փուլը բնութագրելու համար դա վայրագ է անվանել:
Դա ի տես այն բանի, որ ամերիկացի փորձագետներն ընդգծում են, որ այն համաձայնությունը, որին Թրամփը կարող է հասնել Հյուսիսային Կորեայի հետ լավագույն դեպքում նմանելու է Իրանի հետ Բարաք Օբամայի միջուկային համաձայնությանը:
«Նյու Յորք Թայմզ»-ը հավատացած է, որ իրականության մեջ ԱՄՆ նախագահը Հյուսիսային Կորեայի պարագային իր պահանջներին հասնելու համար համաձայնության հիմնական դրույթները պիտի քաղի նույն այն համաձայնությունից, որն ինքն աղետալի է բնութագրել:
ԱՄՆ նախագահի պատրանքները նրան համոզել են, որ ապագայի հանդեպ վստահության մակարդակն իջնելով Իրանի պաշտոնատարները հակվելու են մեկ այլ համաձայնության կողմը: Դա ի տես այն բանի, որ ամերիկյան շատ ԶԼՄ-ներ այլ կարծիքի են:
«Վաշինգտոն Փոստ» օրաթերթը մի առ ժամանակ առաջ Պոմպեոյի 12 նախապայմանների և Թրամփի վարչակազմի կողմնորոշման մասին գրեց. «Իրանում իշխանափոխության համար ԱՄՆ նախագահի ռազմավարությունը հակառակ արդյունք կունենա: Հստակ է, որ Վաշինգտոնի համար լավագույն այլընտրանքն Իրանում իշխանափոխությունը կարող է լինել»:
Այդ պատճառով էլ Թրամփն ու նրա խորհրդականները հավատացած են, որ Իրանի դեմ ճնշումները խստացնելուն զուգահեռ Սպիտակ տան պահանջների հետապնդումն առնվազն Իրանում հասարակական դժգոհություններ են առաջացնելու, որոնք ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագիր ստորագրելու հարցում ճնշման տակ են դնելու Իրանի համակարգին:
Ամերիկյան օրաթերթի համոզմամբ Սպիտակ տան այս կողմնորոշումն ապարդյուն է լինելու , քանի որ արտաքին սպառնալիքի գոյության դեպքում Իրանի ժողովրդի ուշադրությունը ներքին հարցերից փոխվում է դեպի արտաքին թշնամին, այսինքն ԱՄՆ- և նրա փոխարեն, որ լարվածությունը սրվի, ներքին մասշտաբով Իրանի ժողովրդի ազգային միասնականության ու միատարրության պատճառ է դառնալու:
Հակառակ Դոնալդ Թրամփի հավակնություններին «The American Conservative» պարբերականի կայքն էլ այն համոզմունքն է հայտնել, որ ԱՄՆ նախագահը չի կարող ՀԳՀԾ-ից ավելի լավ պայմանավորվածության հանգել Իրանի հետ:
Տեղեկատվական սպա և սպառազինության վերահսկման շուրջ ԽՍՀՄ-ի հետ Վաշինգտոնի համաձայնության նախկին պատասխանատու Օսկար Ռիթերն ասում է. «Իրականության մեջ ՀԳՀԾ-ն ոչ թե հանձնվելու այլ համերաշխության արդյունք էր և դա ընդունելի չէ Թրամփի վարչակազմի համար»:
Ամերիկացի վերլուծաբանի ու նախկին դիվանագետի ընդգծմամբ «այն որ առավելագույն ճնշումը հաղթանակի բանալին է անհիմն է համարվում: Դա տեղի ունեցավ Թրամփի նախագահության շրջանի սկզբում՝ Հյուսիսային Կորեայի հետ կապված և Փխենյանը ճնշումների ներքո զինվեց տարբեր տեսակի միջուկային արդիական սպառազինությամբ: Անկասկած նույնիսկ եթե Հյուսիսային Կորեայի հետ Թրամփի բանակցությունները հաջողության էլ հանգեն ու արդյունավետ լինեն, ԱՄՆ նախագահը պարտավորված է լինելու պաշտպանել այնպիսի մի համաձայնություն, որն իր կառույցով խիստ նման է լինելու ՀԳՀԾ-ին»:
Արմենիա Սպուտնիկ
Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Բրյուսել մեկնել
Ռուսաստանյան այցի արդյունքները ամփոփելիս` ՀՀ վարչապետը խոսել է նաև հետագա ծրագրերի մասին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում պատրաստվում է Բրյուսել այցելել: Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
«Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումներ կլինեն, Բրյուսելում այլ միջոցառումների նույնպես կմասնակցեմ: Առաջիկայում այլ այցեր նույնպես կլինեն»,- ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ կառավարությունը շատ ակտիվ արտաքին քաղաքականություն է վարելու:
«Մենք շատ ակտիվ արտաքին քաղաքականություն պիտի վարենք: Արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր, ռևերսներ չեն լինի: Մեր արտաքին քաղաքականությունը կվարվի և կզարգանա, ինչի մասին ասել եմ որպես վարչապետի թեկնածու Ազգային ժողովում ելույթ ունենալիս, ինչի մասին խոսել եմ նաև կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումների ժամանակ»:
Նշենք, որ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Մոսկվա էր մեկնել։
Ժողովուրդ
Արդեն Փաշինյանի անունից են ներկայանում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի գործադիր իշխանության շուրջ առաջին հայացքից զվարճալի, բայց իրականում բավական վտանգավոր իրադարձություններ են զարգանում:
Ինչպես հայտնի է, ռուս պրանկերներն արդեն երկու անգամ զանգահարել են արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաների, ներկայացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից և հեռախոսազրույց ունեցել: Մայիսի 24-ին պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը և Ալեքսեյ Ստոլյարովը զանգահարել էին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնին: Բրիտանացի նախարարը սկզբում հավատացել է, որ խոսում է Փաշինյանի հետ: Հաջորդ զանգը եղել է հունիսի 13-ին: Պրանկերներն այս անգամ խոսել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ:
ՀՀ իշխանությունն առայժմ հրապարակայնորեն չի արձագանքել կատարվածին: Սակայն նկատենք, որ նման միջադեպերի հետևանքը կարող են լինել տարատեսակ սադրանքները, առավել ևս, երբ նման միջոցառումներն իրենց մեջ լրտեսության որոշակի տարրեր են պարունակում:
Ոլորտի մասնագետները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեսակետ են հայտնել, որ Փաշինյանի անունից զանգերի խնդիրն ավելի շատ հեռախոսազրույցի առաջարկն ընդունող կողմինն է, քանի որ նրանք պետք է ճշտեն՝ իրո՞ք ՀՀ վարչապետի հետ են խոսում, թե՞ ոչ, արժե՞ խոսել, թե՞ ոչ:
Սովորաբար, նաև դիվանագիտական խողովակներով նախապես ճշտում են հեռախոսազրույցի նպատակահարմարությունն ու ժամը:
Tert.am
Թրամփը Ղրիմը Ռուսաստանի մաս է անվանել. լրատվամիջոցներ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթ կանադական Քվեբեկում «Մեծ յոթնյակ»-ի երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ խոսել է Ղրիմի՝ Ռուսաստանի կազմում ներառվելու մասին՝ զարմանալով, թե ինչու է ՆԱՏՕ-ն դեմ դրան:
Ինչպես հայտնում է The Hill-ը՝ քաջատեղյակ դիվանագիտական աղբյուրներին հղումով, ԱՄՆ ղեկավարն ասել է, որ «Ղրիմը Ռուսաստանի մաս է կազմում, քանի որ այնտեղի բնակչության մեծ մասը ռուսերեն է խոսում»:
Թրամփն այս մասին ասել է G7-ի անդամ պետությունների ղեկավարների հետ ընթրիքի ժամանակ: Յոթանասուներկուամյա ղեկավարն իր զարմանքն է հայտնել առ այն, որ համաշխարհային առաջնորդներն Ուկրաինայի պատճառով վատացրել են հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Նա ընդգծել է, որ Ուկրաինան աշխարհի ամենակոռումպացված երկրներից է:
Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ Ռուսաստանը պետք է վերադառնա G7-ի կազմ ու կանադական Քվեբեկում ներկա լինի կառույցի գագաթնաժողովին: