Մեծարգո առաջնորդի դիտանկյունը՝ մուսուլման ժողովուրդների կողմնորոշումը մոտենում է Իրանին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i93946-Մեծարգո_առաջնորդի_դիտանկյունը_մուսուլման_ժողովուրդների_կողմնորոշումը_մոտենում_է_Իրանին
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Ֆեթր տոնի աղոթքի քարոզներում պարզաբանումներ կատարեց մի քանի կարևոր հարցերի, այդ թվում՝ Ղոդսի համաշխարհային օրվա երթին մուսուլման ժողովուրդների խուռներամ մասնակցության, Ասիայի արևմուտքի տարածաշրջանում ԱՄՆ-ի կրած պարտության ու նաև Իրանի ժողովրդի դեմ ուղղված սադրանքների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2018 07:43 Asia/Tehran
  • Մեծարգո առաջնորդի դիտանկյունը՝ մուսուլման ժողովուրդների կողմնորոշումը մոտենում է Իրանին

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Ֆեթր տոնի աղոթքի քարոզներում պարզաբանումներ կատարեց մի քանի կարևոր հարցերի, այդ թվում՝ Ղոդսի համաշխարհային օրվա երթին մուսուլման ժողովուրդների խուռներամ մասնակցության, Ասիայի արևմուտքի տարածաշրջանում ԱՄՆ-ի կրած պարտության ու նաև Իրանի ժողովրդի դեմ ուղղված սադրանքների մասին:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ուրբաթ առավոտյան Թեհրանում Ֆեթր տոնի աղոթքի քարոզներում անդրադառնալով այս տարվա Ղոդսի օրվա երթին Իրանի և այլ երկրների ժողովուրդների խուռներամ մասնակցությանն, ընդգծել է. «Տարբեր երկրներում Ղոդսի օրվա երթի առավել ծաղկման ու ակտիվացման ուղերձն այն է, որ չնայած օտարների ծավալած քարոզչության Իրանի ժողովրդի հետ մուսուլման ժողովուրդների համընթացությունն ու մերձավորությունը մեծացել է»:

ՆՎ Այաթոլլահ Խամենեին նշել է, որ Իրանի ժողովրդի դեմ թշնամիների սադրանքների պատճառն Իրանի ժողովրդի վճռակամության, հզորության, անկախության և ստեղծագործ ու նախաձեռնող մտքի հետ կապված նրանց մտահոգությունն է: Նա նշել է. «Իհարկե այս ուժերը գործադրում են իրենց ջանքը, բայց  պարտություն են կրում»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն Ասիայի արևմուտքի տարածաշրջանում ԱՄՆ-ի կատարած 7 տրիլիոն դոլար ծախսն անօգուտ լինելու մասին ԱՄՆ նախագահի խոստովանությունը տարածաշրջանում նրանց կրած պարտության ապացույցն է համարել: Նա ասել է. «ԱՄՆ նախագահի խոստովանությունը վկայում է, որ Վաշինգտոնն իր գործադրած բոլոր ջանքերով չի կարողացավ իրագործել իր նպատակները և այսուհետ էլ տարածաշրջանում ինչքան գումար ծախսի, մեկն է իր նպատակին չի հասնելու»:

Ղոդսի համաշխարհային օրը ԻԻՀ հիմնադիր լուսահոգի Էմամ Խոմեյնու հավերժական հիշատակն է, որը հռչակվել է՝ նպատակ ունենալով կենդանի պահել Պաղեստինի հարցը ու դրա  վրա սևեռել բոլորի ուշադրությունը: Ռամազան բարեբաստիկ ամսվա վերջին օրվա հռչակումը որպես Ղոդսի համաշխարհային օր, կարողացավ Պաղեստինի հարցը ներկայացնել որպես ազատության հասկացության հետ առնչվող մի հարց, որն աշխարհում սոսկ իսլամական խնդիր չի համարվում: Իրանի ժողովուրդն ամեն տարի Ղոդսի համաշխարհային օրվա ընթացքում արձագանքում է լուսահոգի Էմամ Խոմեյնու այդ կոչին ու նաև Պաղեստինի հարցով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ընդգծումներին: Այս տարի էլ Իրանի ծոմապահ ժողովուրդը Ղոդսի համաշխարհային օրվա ընթացքում հիշարժան սխրանք կերտեց և ապացուցեց, որ գիտակցաբար շարունակում է հանդես գալ, որպես Պաղեստինի բռնահարված ժողովրդի պաշտպանը և դատապարտում է Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները:

Ղոդսի համաշխարհային օրն իսլամական միասնականությունն ի ցույց դնելու համար պատմական առիթ է, որն այս տարի ամենալավ կերպով կազմակերպվեց և այդ օրվա ընթացքում ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի իրար մոտեցան մուսուլման ժողովուրդների կողմնորոշումները: Իսրայելի ռազմամեքենայի դիմաց Պաղեստինի ժողովրդի և մասնավորապես Գազայի հատվածի բնակիչների դիմադրության, ԱՄՆ-ի դեսպանատան բռնազավթված Ղոդս փոխադրվելու դատապարտման և Պաղեստինի իդեալի հանդեպ զիջումներ կատարած որոշ արաբներին քննադատելու հարցում մուսուլման ժողովուրդների միատարրությունն այս տարվա Ղոդսի երթի ընթացքում մուսուլման ժողովուրդների ընդհանուր կողմնորոշումն էր: Սա շրջադարձային կետ է համարվում իսլամ աշխարհում, որպեսզի առավել քան երբևե ի ցույց դնի թշնամիների ու նրանց սադրանքների դիմաց իր միասնականությունը:

Իրանի ժողովրդի միասնական ու հզոր շարժումը օրինակ է ծառայում այլ ժողովուրդների համար: Իսլամական հեղափոխության հաղթանակին հաջորդած առաջին օրվանից, թշնամիների ու նրանց սադրանքների հանդեպ Իրանի ժողովրդի դիմադրությունն արժանացել է մյուս ժողովուրդների հարգանքին: Այլ խոսքով Իրանի ժողովուրդը հիմնադիրն է «ժողովրդային ուժի հզորության». որը իսլամական հեղափոխության կյանքից անցնող 40 տարիների ընթացքում ձախողման է մատնել թշնամիների սադրանքները և այս տարածաշրջանի ժողովուրդների կողմից այս ճանապարհի շարունակվելը հանգեցրել է Ասիայի արևմուտքի տարածաշրջանում ԱՄՆ-ի պարտությանը: Իրաքում, Սիրիայում, Լիբանանում ու այս օրերին Եմենում դիմադրության առանցքի հաղթանակը խանգարել է ԱՄՆ-ի բոլոր ծրագրերն ու նպատակները և այդ երկիրը չնայած 7 տրիլիոն դոլար հատկացմանը, չի կարողացել իրագործել իր հետապնդած նպատակները: Իրանի ժողովրդի օրինակ ծառայելն ու դրան զուգահեռ Ասիայի արևմուտքի տարածաշրջանում ԻԻՀ-ի ազդեցիկ ներկայությունը թշնամիներին մղել է շարունակել Իրանի ժողովրդի դեմ սադրանքները: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ընդգծմամբ տնտեսական ճնշումը թշնամու սադրանքներից է, որի նպատակն է հոգնեցնել ու հուսահատեցնել Իրանի ժողովրդին, ինչը սակայն պատմական փորձից ելնելով մատնված է լինելու ձախողման: