Հայաստանը քննադատել է Ադրբեջանին
ՀՀ ԱԳ նախարարը քննադատել է Ադրբեջանի բանակին ՝ ԼՂ շփման գծում սադրիչ քայլեր անելու համար:
Երևանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ունեցած հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է.«Չնայած հրադադարի հաստատման շրջաններում Ադրբեջանի բանակի սադրիչ քայլերին, Հայաստանը հարգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների շրջանակում ԼՂ հակամարտության կարգավորումը»:
Թեև հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակի մասին նորություններ չկան, սակայն տպավորություն կա, որ այդ տարածքում լուրջ բախումներ են տեղի ունենում: Նման հանգամանքներում, հակամարտող կողմերի միջև անվստահության մթնոլորտի շարունակումն առ այսօր չի օգնել «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակին:
Հայաստանում կառավարության փոփոխություններից հետո, Ադրբեջանում ակնկալում էին, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնելու խաղաղության բանակցությունները շարունակելու և Ռուսաստանի խաղաղության նախագծի իրականացման համար:
Շփման գծում նոր լարվածությունը սկսվեց այն բանից հետո, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Նախիջևանում գրավված մի գյուղի հետ ստանալու մասին:
ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունները փաստորեն անհիմն չեն: Քանի որ շփման գծում պատերազմը շարունակվում է և ամեն օր հաղորդվում են նոր զոհերի մասին: Այդ կապակցությամբ քաղաքագետ , տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Հրանտ Մելիք -Շահնազարյանն ասել է.«Ադրբեջանը շփման գծում նոր տեղաշարժեր է սկսել: Բաքվի կառավարության ռազմամոլ դիրքորոշումներում փոփոխություններ չկան : Մենք դա տեսնում ենք նրանց կատարած հայտարարություններում»:
Նման հայտարարությունները խոսում են հակամարտող կողմերի միջև անվստահության առկայության մասին: Դա բերելու է պատերազմի շարունակմանը: Որոշ փորձագետներ համոզված են, որ Ադրբեջանի բանակի կողմից տարածքների ազատագրումը կարող է լինել ժամանակավորապես տարածքները վերադարձնելու Ռուսաստանի քաղաքականությունը, քանի որ Մոսկվան հանձնառու է դադարեցնել ԼՂ հակամարտությունը: Սակայն նա տեղյակ չէ Ադրբեջանի առաջիկա դիրքորոշումների ու նոր հակումների մասին:
Փաստորեն Ռուսաստանը վստահ չէ, թե տարածքները ստանալուց հետո, Ադրբեջանը դեպի արևմուտք կամ արևելք է հակվելու: Դա այն դեպքում, երբ Ռուսաստանն ակնկալում է, որ ղարաբաղյան հակամարտությանը վերջ դնելու համար Ադրբեջանին օգնելու դիմաց , այդ երկրին խրախուսելու է տարածաշրջանում նոր բլոկների հետ զուգամերձությանը: