Մամուլի տեսություն 16-06-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i94022-Մամուլի_տեսություն_16_06_2018
Արտասահմանյան ԶԼՄ-ները լայնորեն անդրադարձել են «Ֆեթր» տոնի աղոթքի ընթացքում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի քարոզներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 16, 2018 07:26 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 16-06-2018

Արտասահմանյան ԶԼՄ-ները լայնորեն անդրադարձել են «Ֆեթր» տոնի աղոթքի ընթացքում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի քարոզներին:

Մեհր

Միջազգային ԶԼՄ-ներն արձագանքել են Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի արտահայտություններին

 

Արտասահմանյան ԶԼՄ-ները լայնորեն անդրադարձել են «Ֆեթր» տոնի աղոթքի ընթացքում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի քարոզներին:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը այս տարվա «Ֆեթր» տոնի քարոզներում այդ տոնի կապակցությամբ շնորհավորելով աշխարհի բոլոր մուսուլմաններին, ասաց. «Ֆեթրն այն օրն է, երբ նեղություն կրած ու պաշտամունքով զբաղված մարդիկ ստանում է իրենց պարգևը»:

Նա ասաց. «Բարձրյալ Աստված ռամազան ամիսը մրցակցության ասպարեզ է դարձել, որպեսզի դրա օգնությամբ հավատացյալներն ավելի շատ մոտենան Աստծո գոհունակությանը: Բարեբախտաբար մեր ժողովուրդն ամեն տարի այս մրցության մեջ ավելի շատ միավորներ է վաստակում նախորդ տարիների համեմատությամբ: Երբ իրար հետ համեմատում ենք տարիները ժողովրդի մոտ ավելի շատ ենք նկատում բարեգործությունը, բարեսիրական աշխատանքներն ու Ղուրանի ընթերցումը»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի արտահայտությունները լայն արձագանք են գտել արտասահմանյան մամուլում, որոնցից մի քանիսին կանդրադառնանք:

«Ալ-Մայադին» հեռուստակայանը մեկնաբանելով Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդի քարոզները հաղորդեց. «ՆՎ Այաթոլլահ Խամենեին «Ֆեթր» տոնի քարոզներում ընդգծեց, որ թշնամու սադրանքները դրսևորվում են Իրանի ժողովրդի վրա տնտեսական ճնշման տեսքով, որպեսզի այդ երկրի ժողովրդին հիասթափեցնեն: Իրանի ժողովուրդը պիտի հակվի դեպի աշխատանքը, արտադրությունն ու կառավարության հետ համագործակցությունը: Մեծապետական երկրները շարունակ այս ժողովրդի կամքը թուլացնելու համար ծրագրեր են մշակում, բայց նրանք ձախողելու են»:

«Ալ-Նաշրա» լրատվական կայքը հրապարակելով հեղափոխության մեծարգո առաջնորդի արտահայտությունները գրեց. «Թշնամիներն ինչքան գումար էլ որ ծախսեցին տարածաշրջանում, չկարողացան որևէ արդյունք քաղել: Աստծո կամքով երկրի ապագան շատ ավելի լավ է լինելու ներկայից: Չնայած թշնամական քարոզչություններին, մյուս ժողովուրդները մոտեցել են Իրանին»:

«Ալ-Ահդ» լրատվական կայքը անդրադառնալով հեղափոխության առաջնորդի արտահայտություններին, գրեց. «Իսլամ աշխարհի ժողովուրդները գիտակցել են Պաղեստինին աջակցություն ցուցաբերելու համար Ղոդսի համաշխարհային օրվա նշանակությունը: Իրանում ու այլ երկրներում այդ օրվա մեծարումն այս տարի շատ ավելի բազմամարդ էր և դա այն իմաստով է, որ իսլամ ժողովուրդները մոտեցել են Իրանի ժողովրդին»:

«Ալ-Մենար» լրատվական հեռուստակայանն էլ լայնորեն մեկնաբանելով «Ֆեթր» տոնի աղոթքի քարոզների ընթացքում Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի արտահայտություններին, անդրադարձավ թշնամիների սադրանքների, նրանց կողմից գործադրվող տնտեսական ճնշման ու նաև ի պաշտպանություն Ղոդսի մուսուլմանների կերտած սխրանքի մասին նրա արտահայտություններին:

Դա ի տես այն բանի, որ իրաքյան «Ալ-Սումերիա» հեռուստակայանն էլ նկատելով, որ Իրանի գերագույն առաջնորդը կրկին մեծ սատանա անվանեց ԱՄՆ-ին և մեջբերում կատարելով նրա արտահայտություններից հաղորդեց. «ԱՄՆ-ն տարածաշրջանում պարտություն է կրել»:

 

 

Ժողովուրդ

Նախագահը փորձում է «սեփականաշնորհե՞լ» վարչապետի լիազորությունները

 

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է մտնել մի ոլորտ, որն իրենը չէ. նա փորձում է «սեփականաշնորհել» վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սահմանադրությամբ վերապահված լիազորությունները:

Նախօրեին նա հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ իրականացվող բանակցային գործընթացին, որը վարում են հանրապետության վարչապետն ու արտաքին գործերի նախարարը, և շարունակելու է հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Միայն թե նկատենք, նոր Սահմանադրությամբ արտաքին քաղաքականության բնագավառում նախագահի լիազորությունները բավական հստակ են կարգավորված, և այդ կարգավորումների մեջ որևէ բառ չկա արտաքին քաղաքականություն մշակելու և իրականացնելու, ըստ այդմ՝ ԼՂ բանակցային գործընթացով զբաղվելու մասին: Այս լիազորությունները պատվիրակված են ՀՀ վարչապետին ու կառավարությանը: Ու որքան էլ իշխանությունները փորձեն արդարանալ՝ ասելով, թե համանախագահներին ընդունելն արարողակարգային բնույթ էր կրում, որևէ ետին միտք չկա, միևնույն է, համոզիչ չի հնչում: Համոզիչ չի հնչում թեկուզ և այն պատճառով, որ նույն Արմեն Սարգսյանը խոսում էր Սահմանադրությամբ նախագահի լիազորությունների ավելացման մասին:

Եվ հետո մեկ փաստ էլ. պաշտոնական հաղորդագրությունում ոչ մի խոսք չի ասվում նաև այն մասին, որ այդ հանդիպման համար նա լիազորություն է ստացել ՀՀ վարչապետից կամ առնվազն, որ հանդիպման նախաձեռնությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինն է: Զավեշտալի էր նաև կադրերում տեսնել դռան մուտքի մոտ թաքնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին, որը չգիտես՝ ինչու և ինչ լիազորությամբ է մասնակցում այդ անհասկանալի հանդիպմանը»:

 

Tert.am

Երբեք վախ չեմ ապրի վարչապետի պաշտոնը կորցնելու հեռանկարի առաջ. Նիկոլ Փաշինյան

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Russia Today–ին տված հարցազրույցից մի հատված և դրան կից գրել.

««Ռաշա տուդեյին» իմ տված հարցազրույցի անոնսը. հույս ունեմ վերջում հասկացվում է, որ երբ ասում եմ, թե դա երբեք տեղի չի ունենա, նկատի ունեմ, որ երբեք վախ չեմ ապրի վարչապետի պաշտոնը կորցնելու հեռանկարի առաջ:

Ես իմ առաքելությունը կատարելու եմ մինչեւ վերջ, անկախ նրանից կկորցնե՞մ դրա արդյունքում, թե կգտնեմ»,-եզրափակել է վարչապետը:

Նշենք, որ նույն հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Ռուսաստանից գնվող գազի սակագնին՝ ասելով, թե հասկանում են, որ դա բացառիկ գին է Հայաստանի համար, բայց կցանկանային ավելի բացառիկ գին։

«Քննարկման ժամանակ մենք եկանք այն եզրակացության, որ սա ներհայաստանյան խնդիր է, քանի որ սահմանի վրա Հայաստանն էժան գազ է ստանում Ռուսաստանից,սակայն սահմանից մինչև սպառողի տուն գնալը՝ գազի գինը կրկնապատկվում է:

Պետք է քննարկել և հասկանալ Հայաստանի ներսում այս խնդիրը: Սա չի վերաբերում Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին»,- ասել է Փաշինյանը:

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է վերանայել  գազի մատակարարման սակագինը՝ Փաշինյանը պատասխանել է. «Իհարկե, մենք հուսով ենք ավելի էժան գազ ստանալ: Մենք հասկանում ենք, որ սա էքսկլյուզիվ գին է Հայաստանի համար: Բայց մենք կցանկանայինք ավելի էքսկլյուզիվ գին: Մենք կքննարկենք այդ հարցերը եւ հույս ունեմ, որ հաջողության կհասնենք»:

Հիշեցնենք, որ Փաշինյանը հունիսի 13-ին աշխատանքային այցով մեկնել էր Մոսկվա, որտեղ հանդիպում էր ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև ներկա  գտնվել ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը:

 

 

 

 

 

.