Մամուլի տեսություն 17-06-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i94084-Մամուլի_տեսություն_17_06_2018
«Ռայ Ալ-Յում» օրաթերթի հայտնի վերլուծաբան և խմբագիր Աբդոլբարի Աըթվանը գրել է, որ սպառնալիքները և դրան զուգահեռ հարավային ճակատում Սիրիայի բանակի ու դիմադրության ուժերի գործողությունը չեղարկելու համար ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի խորհրդակցությունները մեծ ծավալ են ստացել և դա վկայում է այն մասին, որ այդ գործողության մեկնարկը մոտ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2018 06:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17-06-2018

«Ռայ Ալ-Յում» օրաթերթի հայտնի վերլուծաբան և խմբագիր Աբդոլբարի Աըթվանը գրել է, որ սպառնալիքները և դրան զուգահեռ հարավային ճակատում Սիրիայի բանակի ու դիմադրության ուժերի գործողությունը չեղարկելու համար ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի խորհրդակցությունները մեծ ծավալ են ստացել և դա վկայում է այն մասին, որ այդ գործողության մեկնարկը մոտ է:

Քեյհան

ԱՄՆ-ի սպառնալիքներն ու Նեթանյահուի ակտիվացումը նշանակում են, որ հարավային ճակատում Սիրիայի բանակի մեծ պատերազմը մոտենում է

 

«Ռայ Ալ-Յում» օրաթերթի հայտնի վերլուծաբան և խմբագիր Աբդոլբարի Աըթվանը գրել է, որ սպառնալիքները և դրան զուգահեռ հարավային ճակատում Սիրիայի բանակի ու դիմադրության ուժերի գործողությունը չեղարկելու համար ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի խորհրդակցությունները մեծ ծավալ են ստացել և դա վկայում է այն մասին, որ այդ գործողության մեկնարկը մոտ է:

Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարությունը և այդ երկրի այլ պաշտոնատարներ Սիրիայի հարավ-արևմտյան լարվածության մեղմացման տարածքում գործողության կապակցությամբ ազդարարել են Սիրիայի կառավարությանը և երեկ այդ ազդարարությունը կրկնեց ԱՄՆ պետքարտուղարությունը: Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանն էլ, որ հարավային ճակատում ցանկացած տեսակի գործողության առաջն առնելու համար Ռուսաստան է ուղևորվել, երեկ հավակնեց. «Սիրիայի հարավում Հեզբոլլահին կամ Իրանին պատկանող որևէ զորուժ չկա»: Կրեմլի պալատն էլ երեկ տեղեկացրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հեռախոսազրույցի մասին: Թեև ասվել է, որ կողմերը զրուցել են Սիրիայի հարցի շուրջ, սակայն որևէ ակնարկ չի կատարվել հարավային ճակատում գործողությանը:

Աըթվանը հիմք ընդունելով այս սպառնալիքներն ու ակտիվությունը եզրակացրել է, որ «հարավային գործողությունը» մոտալուտ է:

Աըթվանը նաև անդրադարձել է «Ալ-Ալամ» հեռուստակայանի հետ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարցազրույցին և նշել է, որ ի պաշտպանություն Իրանին ու Հեզբոլլահին կատարված նրա արտահայտությունները հարավային գործողության սկսման լուրջ նշաններ են համարվում:

«Ռայ Ալ-Յում»-ի խմբագիրը գրել է. «Սիրիայի բանակն այդ երկրի տարածքի 80 տոկոսի իր վերահսկողությունը տարածելով այսօր հզոր դիրքում է գտնվում...և անհավանական չէ, որ Բենյամին Նեթանյահուի և ԱՄՆ-ի ցուցաբերած սարսափը և Պուտինի հետ զրուցելու հարցում շտապողականությունը հարավային գործողությունը հաստատող տեղեկությունների արդյունքը լինեն և հավանաբար այս գործողությունները սկսվելու են «Ֆեթր» տոնից հետո՝ Ռուսաստանի պաշտպանությամբ:

Շուրջ մեկ ամիս է ինչ Դարըա, Ալ-Սովեյդա և Ղանիթրա նահանգների տարբեր տարածքների ազատագրումը հայտնվել է Սիրիայի բանակի ու դիմադրության ուժերի օրակարգում:

Այս գործողության զգայնությունը դրա մեջ է, որ դիմադրության ուժերը հայտնվելու են զավթված Պաղեստինի հարևանության մեջ: Այս մոտալուտ իրողությունը խիստ մտահոգություն է պատճառել սիոնիստներին:

 

Ֆրահիխթեգան

Մարդ որ գրում է ԱՄՆ-ի քաղաքականությունը

 

Դրամն ամենուր առաջին խոսքն է ասում: Վաշինգտոնի քաղաքական ապառատում քաղաքականությունների մշակման հարցում առավել ազդեցիկ դերակատարություն ունեն միլիարդատերերը: Եթե ցանկանանք Թրամփի քարոզարշավին աջակցություն ցուցաբերած մեծահարուստների միջից ընտրել նրան, ով ամենամեծ ազդեցությունն ունի հանգելու ենք Շելդոն Էդելսոնին ով շատ պատահաբար սիոնիստ է: Նրա ազդեցության մասին բավարարում է ասել, որ բացահայտումներ կատարող «Ինթերսեփթ» կայքը 2017 թվականին հաղորդեց, որ երբ ԱՄՆ-ի կառավարության ժամանակի խոսնակ Շան Սփայսերը մամուլի ասուլիսի ժամանակ հակառակ ամերիկյան տարածված սովորության Բաշար Ասադին Հիտլերից շատ ավելի վատը բնութագրեց, իր թույլ տված վրիպումի համար, ինչը հակահրեականության էր վերագրվել, անձամբ հեռախոսային կապ հաստատելով Էդելսոնի հետ, իր վրիպումի համար ներողություն խնդրեց:

Շելդոն Էդելսոնն ո՞վ է: Նա կազինոների արքան է: ԱՄՆ-ի Լաս Վեգասի գլխավոր ու ամենամեծ կազինոները պատկանում են այս սիոնիստին: «Ֆորբեզ»-ի հաղորդմամբ նա անցած տարի ամերիկացի 14-րդ միլիարդատերն է ճանաչվել և նրա ընկերությունները բոլորն էլ ակտիվ ու շահութաբեր են: Նա 2012 թվականի նախագահական ընտրություններում շուրջ 150 միլիոն դոլար ծախսեց, որպեսզի արգելք հանդիսանա Բարաք Օբամայի վերընտրությանը, ում նա հակաիսրայել ու սոցիալիստ էր անվանում, սակայն նրա ծախսած դրամները օգուտ չունեցան: 2016 թվականի նախագահական ընտրություններում էլ նա շուրջ 82 միլիոն դոլար ծախսեց Թրամփի ու հանրապետականների ընտրական շտաբի համար, ինչը որոշ զեկույցների համաձայն երեք անգամ գերազանցում է կուսակցության մյուս հովանավորների աջակցությանը: Հետևաբար չի կարելի զարմանալ, եթե այսօր նա թելադրի Վաշինգտոնի քաղաքականությունը և իր քաղաքական հայացքներն ու երազանքները մեկը մյուսի հետևից իրագործի:

84-ամյա այս սիոնիստի քաղաքական բոլոր ցանկությունների հետքը կարելի է գտնել Թրամփի սկանդալային որոշումներում, այդ թվում ՀԳՀԾ-ից հրաժարվելու, ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ փոխադրելու և նույնիսկ ծայրահեղական ու վատահամբավ Ջոն Բոլտոնին ազգային անվտանգության խորհրդական նշանակելու մեջ:

 

Ալիք

Պայքարելու ենք հայ-թուրքական սահմանի բացման եւ առանց նախապայմանների երկխոսություն սկսելու համար Կարո Փայլան

 

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության փոխնախագահ եւ պատգամավորի թեկնածու Կարո Փայլանն անդրադարձել հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի հետ զրույցում, Կարո Փայլանը հայտարարել է, թե իրենք պայքարելու են հայ-թուրքական սահմանի բացման, առանց նախապայմանների երկխոսություն սկսելու եւ Թուրքիայի արեւելյան նահանգների քաղաքների ու Հայաստանի քաղաքների միջեւ արժանի համագործակցության համար։

«Այդ ամենը Ստամբուլի հայ համայնքի համար էլ շատ կարեւոր է»,-ասել է Կարո Փայլանը։

 

 

Արմենիա Սպուտնիկ

Ինչն է խանգարում Հայաստանից Ռուսաստան արտահանումը զարգացնելուն. բացատրում է փորձագետը

 

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ, մասնավորապես Ռուսաստան արտահանման աճի տեմպերի պահպանումը և հետագա զարգացումը հնարավոր է արտադրական հզորությունների զարգացման դեպքում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասաց քաղաքական գիտությունների թեկնածու Ե.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի հետխորհրդային ուսումնասիրությունների կենտրոնի բաժնի վարիչ Ելենա Կուզմինան։

Հայաստանը 2017թ-ին ավելի քան 30 տոկոսով ավելացրել է իր արտադրանքի արտահանումը ռուսական շուկա։ Կուզմինայի խոսքով՝ դա ամրագրված է ոչ միայն Հայաստանի կամ Ռուսաստանի պաշտոնական վիճակագրությամբ, այլ նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության։ Հայաստանը որոշ առումով ավելացրել է առևտուրը Ղազախստանի և Բելառուսի հետ։

Ռուսաստանի հետ առևտրի շրջանառությունը հիմնականում աճել է տարբեր մրգեր և բանջարեղեն, ընկուզեղեն, մշակված և չմշակված քարեր Ռուսաստան առաքելու հաշվին։

«Արտահանվել են նաև մեխանիկական սարքերի որոշ տեսակներ, ապրանքներ երկաթից ու պողպատից։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսական արտադրանքին, ապա դրա առաքումների ծավալները կտատանվեն՝ կախված բնական պայմաններից։ Գյուղատնտեսական արտադրանքն ունի իր սահմանները», — ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ նույն ուղին անցել են Ղազախստանը և Բելառուսը։ Առաջին փուլում մաքսային տուրքերը հանելու հաշվին այդ երկրները կտրուկ ավելացրել են իրենց արտադրանքի առաքումները ռուսական շուկա։ Իսկ հետո սկսվել է կայունացումը, և տեմպերի ավելացումը շատ դանդաղ է ընթացել կամ ընդհանրապես դադարել է։

«Հայաստանի համար այդ առևտրի շրջանառությունը վաղ թե ուշ կդանդաղի, եթե չզարգանան ինչ-որ արտադրական ոլորտներ։ Ինչպես հայտնի է, անցած տարի ստեղծվել է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամը, որը միջոցներ կներդնի փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ Ենթադրում եմ, որ հիմնադրամը կաջակցի Հայաստանում առանձին արտադրությունների զարգացմանը», — հավելեց Կուզմինան։