Ինչու՞ է Էրդողանն ընտրությունների շեմին հակաարևմտական դարձել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i94218-Ինչու_է_Էրդողանն_ընտրությունների_շեմին_հակաարևմտական_դարձել
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նշել է, որ Արևմուտքը սպասում է այդ երկրի նախագահական ընտրություններում իր պարտությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2018 15:03 Asia/Tehran
  • Ինչու՞ է Էրդողանն ընտրությունների շեմին հակաարևմտական դարձել

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նշել է, որ Արևմուտքը սպասում է այդ երկրի նախագահական ընտրություններում իր պարտությանը:

Ռեջեբ Թայիբ Էրդողանը կիրակի երեկոյան Ստամբուլում ունեցած ելույթի ժամանակ ասել է. «Արևմուտքը սպասում է հունիսի 24-ի ընտրություններում իմ պարտությանը: Սակայն Թուրքիայի ժողովուրդը պատրաստ է լավ դաս տալու Արևմուտքին»:

Էրդողանի այս հայտարարությունը կարելի է քննարկել երկու տեսանկյունից: Առաջինը՝ մեծանում են արևմտյան պետությունների հետ Թուրքիայի նախագահի տարաձայնությունները: Սա այն դեպքում, երբ Թուրքիայում արևմուտքի բանակայինների տեղակայման դեմ Ստամբուլում, Անկարայում, Ադանայում և այլ քաղաքներում ժողովրդի բողոքներին հակադարձելով, Էրդողանը հովանավորում էր Արևմուտքի դիրքերը: Սիրիայի բռնազավթման ժամանակ ևս չնայած Թուրքիայի ժողովրդի բողոքներին, Անկարայի կառավարությունը Աևմուտքի դիրքորոշումների նկատմամբ հովանավորություն հայտնելով, ընկերակցում էր Արևմտյան պետություններին Սիրիան բռնազավթելու հարցում:

Այս բոլորն այն դեպքում, երբ Թուրքիայի ոստիկանությունը բռնությամբ էր արձագանքում բողոքող ժողովրդին: Ներկայիս պայմաններում, երբ Էրդողանի շահերը հակասում են Արևմտյան պետությունների շահերին, նա մտադիր է խաղալ Թուրքիայի ժողովրդի զգացմունքների հետ: Իրողությունն այն է, որ անցած մեկ տասնամյակում Էրդողանի կառավարությունն Արևմուտքի նկատմամբ պատեհապաշտ ու շահախնդիր մոտեցում է դրսևորել:

Նման պայմաններում, թվում է, որ Թուրքիայի նախագահն անելու է ամեն ինչ, Արևմուտքի դեմ գործելով ընտրություններում  ժողովրդի ձայնը շահելու համար:

ԱՄՆ-ում լույս տեսնող «New York Times» օրաթերթը գրել է.«Էրդողանի հայտարարությունները նման են իր ամերիկացի գործընկեր՝ Թրամփի աղմկահարույց հայտարարություններին: Նա սովորաբար քաղաքների խոշոր հրապարակներում իր համախոհների հետ հանդիպման ժամանակ կրակոտ ելույթներ է ունենում: Իշխանության ղեկը ստանձնելուց 15 տարի անց ևս նա իր ելույթներում խոսում է ինչպես ընտրական քարոզարշավի ժամանակ»:

Գերմանիայի «Քենրադ Ադնայեր» քաղաքական հիմնադրամի փորձագետ Օլիվեր Էռնեստն այն համոզման է, որ Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները դժվար ճանապարհ ունեն անցնելու:

Գերմանացի այս թուրքագետը Թուրքիայում վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու Էրդողանի հետին նպատակների մասին ասել է.«Արդարություն և զարգացում և Ազգային շարժում կուսակցությունների կոալիցիայի ձևավորվելուց հետո, սոցհարցումները վկայում են, որ ընտրություններում լավ արդյունքներ են գրանցելու էրդողանն ու այս երկու կուսակցությունների կոալիցիան: Այս հիմքով Էրդողանը վաղաժամեկտ ընտրություններ է անցկացրել, որպեսզի կարողանա Թուրքիայում իշխանական համակարգը փոխել նախագահականի»:

Թուրքիայի նախագահական և խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները տեղի կունենան հունիսի 24-ին: Չնայած Թուրքիայի նախագահի հայտարարությանը, անհնար է թվում, որ Արևմտյան պետությունները կարողանան ազդել այդ ընտրություններ վրա: Այս բոլորը նկատի առնելով, թվում է, որ Էրդողանն ընտրություններում շահելու համար զգացմունքային կարծիքներ է հայտնում: