Մամուլի տեսություն 19-06-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i94262-Մամուլի_տեսություն_19_06_2018
Իրանը հայտարարել է, որ Վիեննայում ՕՊԵԿ-ի և նրա դաշնակիցների առաջիկա նիստում Վենեսուելայի և Իրաքի կողքին վետոյի է ենթարկելու Արաբիայի և Ռուսաստանի կողմից պաշտպանվող արտադրաչափի բարձրացման նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2018 09:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  19-06-2018

Իրանը հայտարարել է, որ Վիեննայում ՕՊԵԿ-ի և նրա դաշնակիցների առաջիկա նիստում Վենեսուելայի և Իրաքի կողքին վետոյի է ենթարկելու Արաբիայի և Ռուսաստանի կողմից պաշտպանվող արտադրաչափի բարձրացման նախագիծը:

Ջոմհուրի Էսլամի

ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ .«ՕՊԵԿ-ի հակաիրանական որոշումը վետոյի ենք ենթարկելու»

 

Իրանը հայտարարել է, որ Վիեննայում ՕՊԵԿ-ի և նրա դաշնակիցների առաջիկա նիստում Վենեսուելայի և Իրաքի կողքին վետոյի է ենթարկելու  Արաբիայի և Ռուսաստանի կողմից պաշտպանվող արտադրաչափի բարձրացման նախագիծը:

Հոսեյն Քազեմփուրն ասել է.«ՕՊԵԿ-ի երեք անդամներ ընդդիմանալու են այդ առաջարկին: Եթե Արաբիան և Ռուսաստանը ցանկանան բարձրացնել արտադրաչափը, ապա հարցի լուծումը հավաքական կոնսենսուս է պահանջելու: Այդ երկու երկրի կողմից միայնակորեն քայլերը համարվելու են համագործակցության պայմանագրի խախտում:

«Ռուսաստանում և ՕՊԵԿ-ում մեր բարեկամներին հայտարարում ենք, որ անհրաժեշտ չէ, որպեսզի Թրամփը, ով շրջափակման է ենթարկել ՕՊԵԿ-ի երկու հիմնադիրներին , նաև Ռուսաստանին, հանգստանա: Մենք հզոր երկրներ ենք և պատասխանատվություն են կրում մեր արժեքների համար: Աշխարհը պետք է կանգնի այդ անհեթեթ քայլերի դեմ».-ասել է ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչը:

Նավթ արտահանող երկրների կազմակերպությունում ԻԻՀ ներկայացուցչի խոսքերը ցույց են տալիս, որ արտադրաչափի պակսեցման շուրջ համաձայնությանը վերջ դնելու առաջարկի քննարկմանը նվիրված Վիեննայում գումարվելիք նիստում, կազմակերպության անդամների միջև տարաձայնություններ են ծագելու:
ՌԴ էներգետիկայի նախարար ՝ Ալեքսանդր Նովակն ասել է.«ՕՊԵԿ-ը և նրա դաշնակիցները հավանաբար քննարկելու են արտադրափաչը մինչև օրական առավելագույնը 1.5 միլիոն բարելի հասցնելու հարցը: ՕՊԵԿ-ը և նրա դաշնակիցները կանգնած են արտասահմանից հարաճող ճնշումների առջև: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է Թուիթերում քննադատել ՕՊԵԿ-ին : Թրամփի կառավարությանը խստորեն մտահոգում է միջնստաշրջանային ընտրությունների վրա բենզինի գների թողած ազդեցությունը, ուստի Վաշինգտոնը լոբբի է ձևավորելու արտադրաչափը բարձրացնելու հարցի հանդեպ:

 

Ղոդս

Պոմպեո.«Թրամփը համաձայնել է Կորեական թերակղզու ժամանակավոր հրադադարի դաշինքի փոփոխմանը»

 

ԱՄՆ պետքարտուղարի տեղեկացմամբ, Թրամփը համաձայնել է Կորեական թերակղզու ժամանակավոր հրադադարի դաշինքի փոփոխմանը:

Մայք Պոմպեոն երկուշաբթի օրն ասել է.«ԱՄՆ նախագահը Հյուսիսային Կորեայի առաջնորդին խոստացել է, որ 1953 թվականին առնչվող ժամանակավոր հրադադարի պայմանագիրն այնպես է փոխելու, որ դադարեցվելու է կորեաների միջև թշնամանքը:

Ըստ աղբյուրի, Պոմպեոն ասել է, որ Թրամփը վստահեցնելու է, որ փոխելու է Կորեական թերակղզում ժամանակավոր հրադադարի պայմանագիրը ՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդին անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ տալով: «Եթե այդ երկու քայլերն արվեն, ապա նվազեցնելու ենք համաշխարհային սպառնալիքը: Սպառնալիք, որին տասնամյակներ դիմագրավել են ԱՄՆ-ը և աշխարհը».ասել է Պոմպեոն:

ԱՄՆ Պետքարտուղարը չի ակնարկել Հյուսիսային Կորեային ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքներին, սակայն Փխենյանն ավելի վաղ բազմիցս պահանջել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զորավարժությունների դադարեցումը և Հարավային Կորեայից ամերկացի զինծառայողների հեռացումը:

Թրամփի քաղաքականության քննադատները հավատացած են, որ համատեղ զորավարժությունների դադարեցումը հանգեցնելու է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև միասնության թուլացմանը: Վերջիններս տարիներ շարունակ համատող զորավարժություններ են իրականացրել ՝ Հյուսիսային Կորեայի հավանական հարձակումը դիմագրավելու նպատակով:

Վերջում ավելացնենք, որ  ԱՄՆ-ը Հարավային Կորեայում տեղակայել է ավելի քան 28 500 զինծառայողներ:

 

 

Իրան

Թրամփի և Ընի հանդիպումը ՝ փորձագետների գնահատմամբ

 

Չինաստանի արևելյան Ասիայի հետազոտական կենտրոնի ավագ անդամ ՝ Ջանաթան Պուլակ

Փոխըմբռնման հուշագիրը թույլ և խիստ ընդհանուր փաստաթուղթ է , որի մասին Թրամփը չափազանցրել է: Փաստաթուղթը փորձագետների ակնկալիքից ավելի մակերսեային է և ավելի քիչ թեմաներ է ընդգրկում, քան ակնկալում էր Պետքարտուղար Մայք Պոմպեոն: Դա Հյուսիսային Կորեային քիչ բաներ է պարտադրում:  ԱՄՆ-ը բազմաթիվ պահանջներ է ներկայացրել, որոնց սակայն Ընը բացասական է պատասխանել : Կիմ Ջունգ Ընի հետ հանդիպումն ընդունելով, Թրամփը փաստորն պաշտոնապես ընդունել է նրա առաջնորդ լինելու հանգամանքը: Նա շատ արտոնությունն է տվել Կիմին, որոնցից մեկն էլ այն է, որ Թրամփը պետք է Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները պետք է «մտահոգիչ ու ծախսատար» ճանաչի ՝ չեղարկելով այն: Այստեղ լիքը ձեռքով երկիր վերադարձած ղեկավարը եղել է Ընը: Թրամփը ևս հայտարարել էր, որ գոհ է բանակցության արդյունքներից, սակայն ես հավատացած չեմ, որ նա հավատում է իր իսկ խոսքերին:

 

Չինաստանի Տորենտոն կենտրոնի ավագ անդամ ՝ Ջեֆրի Բադեր

Կիմ Ջունգ Ընը Սինգապուրում ունեցավ կարևոր ձեռքբերումներ : Նա շահեց համաշխարհային օրինականություն, անակնկալորեն չեղարկեց ԱՄՆ-Հարավային Կորեայի զորավարժությունը, նախադրյալներ ստեղծեց  ԱՄՆ-Հարավային Կորեա-Ճապոնիա հարաբերություններում ճեղքվածքի համար և ի վերջո Սպիտակ տուն այցելելու հրավեր ստացավ:

Այսպիսով նվազեց Կորեական թերակղզում պատերազմ սկսվելու վտանգը, որոշումներ ընդունվեց առանց ժամանակացույցի կալանավորված երեք ամերիկաներին ազատ արձակելու համար:

Հարկ է նշել, որ բանակցություններ վարելն ունի որոշակի նրբություններ: Պետք է բանակցող մյուս կողմին տալ իր ակնկալիքը և հնարավորության դեպքում, նույնիսկ դրանից ավելին:

 

armedia.am

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է ԵԽ պատգամավորների այցը Հայաստան և կարևորել համագործակցության ակտիվացումն ու հետագա զարգացումը: Նիկոլ Փաշինյանը ԵԽ պատգամավորներին է ներկայացրել երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումների ընթացքն ու ընդգծել, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է ժողովրդավարական ինստիտուտների շարունակական զարգացումը: Այդ համատեքստում գործադիրի ղեկավարը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, տնտեսության մեջ մենաշնորհների դեմ պայքարի և այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումներն ու ծրագրերը: Վարչապետն իր դիտարկումներն է ներկայացրել նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունների և Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հետ կապված՝ շեշտելով, որ դրանց նպատակն է լինելու ապահովել և երաշխավորել ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների կազմակերպումը: «Մեր քայլերի նպատակն է երկրում իրականացել իրական փոփոխություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ԵԽ պատգամավորները նշել են, որ ուշադրությամբ հետևել են Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձություններին, կարևորել ու ողջունել դրանց խաղաղ և ոչ բռնի հանգուցալուծումը՝ ժողովրդավարական սկզբունքների ու Սահմանադրության շրջանակում: Նրանք ընդգծել են, որ Եվրոպական միությունը պատրաստ է օժանադակություն ցուցաբերել ՀՀ կառավարության բարեփոխումների իրականացման քայլերին ու նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է ԵԽ պատգամավորների մի շարք հարցերի, որոնք վերաբերել են ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, քաղաքականության և բիզնեսի տարանջատմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին և այլ թեմաների:

 

Ալիք

ԱՄՆ–ը փոխել է տակտիկան Սիրիայում. ինչպես Թուրքիային թույլատրվեց Մանբիջի օպերացիան

 

Սիրիայում արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի կազմում ներառված ամերիկյան զինված ուժերի ղեկավարությունը վճռել է հանել քրդական խմբավորումները Թուրքիային սահմանակից հյուսիս–արևմտյան շրջաններից։

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այս պայմանավորվածությանն եկան Վաշինգտոնում համեմատաբար վերջերս։

Հիշում եմ` այն ժամանակ կողմերը խոսում էին ճանապարհային քարտեզի մասին, որի համաձայն Մանբիջի շրջաններում ու մոտակայքում կհայտնվեն թուքական բանակային ստորաբաժանումներ, որոնք կփոխարինեն այնտեղի քրդական մարտական խմբավորումներին։

Ստացվում է` ամերիկացիները (ինչ–որ առումով` Անկարային ճնշման տակ) որոշել են հրաժարվել սիրիական հյուսիս–արևմտյան շրջանների վերահսկողությունից, որն իրականացնում էին իրենց քուրդ դաշնակիցների օգնությամբ։

Իսկ նրանց, հավանաբար, կտեղափոխեն Եփրատից այն կողմ` Սիրիայի հարավային սահմաններին ավելի մոտ։ Փաստացի, նշմարվում է  Վաշինգտոնի  հիմնական պլանը, ըստ որի արևմտյան կոալիցիայի զորքերը կառչելու են Սիրիայի տարածքից Եփրատի հենց  ձախ ափում։ Ամերիկացիները չեն ուզում պաշտոնական Դամասկոսին հանձնել այն տարածքները, որտեղ «նավթաբեր դաշտեր» կան

Ավելին. կարծես Սիրիայից հենց այդ տարածքներն են ուզում պոկել` քրդերին անկախ պետական կազմավորում ստեղծելու  հնարավորությամբ գայթակղելով. դրա մասին քրդերը դարեր շարունակ են երազել։

Արևմտյան կոալիցիայի ավիացիայի` Դեր Զորում սիրիական բանակի դիրքերին հասցրած ռմբակոծություններն ու հրթիռային հարվածներ լիովին տեղավորվում են այս տրամաբանության մեջ։

Ի դեպ` այդ զանգվածային ավիահարձակման հետևանքով կառավարական զորքերի կորուստները շարունակում են աճել։ Սպանվածների ընդհանուր թիվը (ներառյալ խաղաղ բնակիչներին)` 52 մարդ է։

Փոխանցելով Մանբիջի հսկողությունը` Վաշինգտոնը, պատկերավոր ասած, փորձում է  միանգամից մի քանի նապաստակի սպանել։

Նախ` վերականգնում են հարաբերությունները Անկարայի հետ, որոնք վերջերս բավական լարված էին, այդ թվում` նաև քրդական գործոնի պատճառով:

Թուրք–սիրիական սահմանային այս շրջաններին մոտ չեն թողնում  Դամասկոսին հարող զինվորական ստորաբաժանումներին (ամերիկացիները նախընտրում են, որ այստեղ թուրքերը հսկողություն իրականացնեն)։