Մամուլի տեսություն 20-06-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i94328-Մամուլի_տեսություն_20_06_2018
Ոմանք իրենց հեղափոխության արժեքների պաշտպան համարելով, կառավարության հանդեպ իրենց թշնամությունից ելնելով պատրաստ են Թրամփին ուղղորդել, որպեսզի առավել ճնշում գործադրի Իրանի ժողովրդի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2018 07:23 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20-06-2018

Ոմանք իրենց հեղափոխության արժեքների պաշտպան համարելով, կառավարության հանդեպ իրենց թշնամությունից ելնելով պատրաստ են Թրամփին ուղղորդել, որպեսզի առավել ճնշում գործադրի Իրանի ժողովրդի վրա:

Իրան

Թրամփի հետ բանակցության ենթահող գոյություն չունի

 

Ոմանք իրենց հեղափոխության արժեքների պաշտպան համարելով, կառավարության հանդեպ իրենց թշնամությունից ելնելով պատրաստ են Թրամփին ուղղորդել, որպեսզի առավել ճնշում գործադրի Իրանի ժողովրդի վրա: Այս մասին Իրանի կառավարության խոսնակը երեկ հայտարարեց իր շաբաթական ասուլիսի ժամանակ ակնարկելով նրանց ովքեր անտեսելով Իրանի կառավարության ու ժողովրդի դեմ ԱՄՆ-ի սանձազերծած տնտեսական պատերազմը միայն իրենց քաղաքական կարճաժամկետ շահերի մասին են խորհում:

Մոհամմեդբաղեր Նոբախտը պատասխանելով FATF-ի մասին օրինագծերը չվավերացվելու կապակցությամբ հարցումին: Կառավարության խոսնակը նկատելով, որ այս օրինագծերը չհաստատվելով մեր տնտեսական վիճակն ավելի ծանրանալու է և այդ հոսանքների վարած քաղաքականությունը պատճառ է դառնում, որ առավել ճնշում գործադրվի Իրանի ժողովրդի վրա, ասաց. «Ժողովրդի վրա ճնշման գործադրումը կանխելու նպատակով կառավարությունը պարտավոր է իր քաղաքականությունները հետապնդել անտեսելով նման ճնշումները, սակայն ոմանք պատրաստ են ի գին համակարգի թուլացման ու ժողովրդին դժվարության մատնելու կառավարությանը ճնշման տակ դնել, որպեսզի հետագային քննադատեն կառավարության թերությունները»:

Կառավարության խոսնակը պատասխանելով ԱՄՆ-ի հետ բանակցության մասին մի խումբ քաղաքական ակտիվիստների հրապարակած կոչին նկատելով, որ այդ նամակից կարելի է դատել կարելի է կռահել նամակի հեղինակները քաղաքական թերի միտք ունեն, որ նման բան են հորդորում մեր ժողովրդին, ասաց. «Նման Թրամփի հետ, որին բոլորը ճանաչում են ու ոչ մի պայմանավորվածության հավատարիմ չի մնում կարելի՞ է բանակցության սեղանին նստել ու նրանից իր տեսակետը հարցնել»:

Նոբախտը միևնույն ժամանակ նման կոչը հասարակության մեջ խոսքի ազատության առկայության ապացույց համարեց և նշեց. «Մենք կոչը ստորագրողներից չենք դժգոհում, քանի որ ասել են այն ինչ ընկալում են, այդուհանդերձ մեր համակարգը ՀԳՀԾ-ի հարցում ապացուցեց, որ երբ հարմար նկատի՝ կբանակցի և դրանից չի սարսափում, բայց հարցը նրա մեջ է, որ որևէ երկիր պատրաստ չի կարող լինել բանակցել մի երկրի հետ, որը բռնի ուժի տրամաբանությամբ է առաջանում»:

«Թրամփը կայուն չէ ու այդ պատճառով էլ Թրամփի հետ բանակցության համար ենթահող գոյություն չունի»,-եզրակացրեց Իրանի կառավարության խոսնակը:

 

 

Խոռասան

Եմենից կրած հավաքական պարտությունը

 

Արաբիա-Ռուսաստան ֆուտբոլային խաղից առաջ տեսախցիկները ցուցադրեցին Բեն Սալմանին, որ նստած էր Պուտինի կողքին և դեմքին դրոշմված ժպիտով սպասում էր խաղի մեկնարկին: Բայց արքայազնի բախտը չբերեց: Արաբիան պարտվեց 5-0 հաշվով: Դրա հետ միաժամանակ՝ հազարավոր կիլոմետրներ հեռու՝ այս հողագնդի մեկ այլ անկյունում, համաշխարհային գավաթը մեկ այլ արդյունք ունեցավ: Այս անգամ Եմենի ժողովուրդը «Ալ-Հոդայդա» նավահանգստում իր ճակատագրի համար կռիվ է մղում: Պատերազմ, որի մեկ կողմում կանգնած է Անսարալլահը և ժողովրդային խմբերը, որոնք պաշտպանում են իրենց հայրենիքը, իսկ մյուս կողմում՝ Արաբիայի ու Էմիրությունների կոալիցիան, որին աջակցում են Բրիտանիան, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն: Երեք երկրներ որոնք մինչ այսօր անուղղակի կերպով և լոգեստիկական ու տեղեկատվական բնագավառներում մասնակից են դարձել Եմենի դեմ պատերազմին ու այսօր «Ալ-Հոդայդա» նավահանգստում բացահայտել են իրենց դերակատարությունն ու դա գործնական դաշտ են փոխադրել: Այս գործողությանը մասնակցում են առնվազն 15 ռազմական բրիգադներ, որոնց մեջ են Եմենի նախկին բանակի ուժերից ձևավորված հինգ բրիգադներ, փախստական ու հրաժարված նախագահ Մանսուր Հանդիին կապված ռազմական ուժերի հինգ բրիգադներ, Էմիրություններին կապված ուժերի երկու բրիգադներ, Արաբիային կապված հիմնականում սուդանցի զորայինների երկու բրիգադներ, եմենական վահաբական-ախավանական «Էսլահ» կուսակցության ուժերի մեկ բրիգադ, Ֆրանսիայի զորայինների մեկ բրիգադ և Բրիտանիայի զորայինների մեկ գումարտակ և կանաչ բերետավորներ կոչվող ամերիկյան ուժերի մեկ ջոկատը: Այս ուժերի ռազմական տակտիկան հիմնված է մեծ ծավալով կրակի ու մեծ քանակությամբ զորայինների օգտագործման վրա, որպեսզի իրենց ենթադրությամբ վախ ու սարսափ պատճառեն Անսարալլահի ուժերին և դրան զուգահեռ պակսեցնելով իրենց ուժերի կրած կորուստի թիվը մեծացնել առաջխաղացքի համար նրանց համարձակությունը: դա ի տես այն բանի, որ Անսարալլահի ռազմիկները հաշվված կերպով օգտագործելով իրենց սահմանափակ թվով զորայիններին ծանր հարված են հասցրել նրանց ու անգործության են մատնել կոալիցիայի ռազմամեքենան: «Ալ-Հոդայդա»-ում ժամանակը հօգուտ սաուդացիների չի գործում և «Ալ-Հոդայդա»-ում ուժերի աննախընթաց կենտրոնացումը վկայում է, որ Սաուդյան ու Էմիրեթյան կոալիցիան ժամանակի տեսակետից նեղ վիճակում է հայտնվել: «Ալ-Հոյադդա»-ի դեմ սաուդացիների անխնա հարձակումներն ապացուցեցին, որ նրանք վայրագ քայլերի դիմելուց բացի այլ հնարավորություն չունեն, ինչն ավելի է սրել Եմենում տիրող իրավիճակը:

 

Ալիք

Չարենցը հայ ժողովդի երգիչն էր. Երևանում Եղիշե Չարենցի մեծարման երեկո անցկացվեց

 

Կապույտ մզկիթի պահպանման գործում մեծ դերակատարություն ունեցած մեծանուն գրող Եղիշե Չարենցին երախտագիտություն հայտնելու նպատակով Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ գրողի մեծարման երեկո անցկացվեց: Միջոցառումը տեղի ունեցավ հունիսի 19-ին Կապույտ մզկիթի բակում:

«Իմանալով, որ Եղիշե Չարենցը մեծ ծառայություն է մատուցել Կապույտ մզկիթի պահպանության հարցում, մտածեցի, որ անպայման անհրաժեշտ է նրան նվիրված երեկո կազմակերպել՝ համագործակցելով Հայաստանի տարբեր մշակութային և գիտական կենտրոնների հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի հարցերով  խորհրդական Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին:

Նա ընդգծեց, որ Իրանում հրատարակվել է հայ բանաստեղծների ստեղծագործությունների թարգմանված ընտրանի, որում ներառված են նաև Չարենցի գործերը: «Չարենցին սիրում և հարգում են մեր երկրում՝ չմոռանալով, որ նա արել է հնարավորը  Հայաստանում մզկիթը պահպանելու համար»,-ասաց Հեյդարին:

Գրեթե 300 տարի առաջ Հուսեյն Ալի Խանի պատվերով կառուցված 7000 քմ ընդհանուր մակերեսով Երևանի Կապույտ մզկիթը Խորհրդային միության տարիներին ոչնչացման եզրին է եղել, սակայն մի շարք հայ մտավորականներ, որոնց թվում էր նաև Եղիշե Չարենցը, դեմ  դուրս եկան այդ մտադրությանը և արեցին ամեն հնարավորը մզկիթը պահպանելու համար: Դա նրանց հաջողվեց:

 

 

Ժողովուրդ

Կառավարությունը իր վրա 2 մլրդ դոլարի պարտավորություն վերցրեց. Հրանտ Բագրատյանը՝ կուտակայինի մասին

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը երեկ քննարկվեց նաև ԱԺ-ում, այն էլ` կիսադատարկ դահլիճում. ներկա էր 15 պատգամավոր:

Մինչ այդ տնտեսագետները շարունակում են քննադատել այս նախաձեռնությունը: Մասնավորապես, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, թե իր հաշվարկներով` կառավարությունը որոշել է ՀՀ բյուջեի մոտ 5-6 տոկոսը՝ տարեկան առնվազն 60 մլրդ դրամ, 45 տարով դուրս հանել երկրից հետագայում այսօրվա երիտասարդների բարօրությունը ապահովելու համար: Խոսքը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի համար վճարվող գումարների մասին է, որը գնում է ոչ թե բյուջե, այլ կենսաթոշակային հիմնադրամներին:

Ըստ Բագրատյանի` եթե բյուջեից այդ նպատակով 25 մլրդ դրամ փող էինք տալիս, ապա առաջիկայում տալու ենք 60 մլրդ դրամ. «Դա 120 մլն դոլար է: Իսկ 120 մլն դոլարը ճիշտ այնքան է, ինչքան մենք 2 մլրդ դոլար պարտք վերցնեինք ու սպասարկեինք: Ստացվում է, որ կառավարությունը օրեր առաջ 2 մլրդ դոլար պարտք, իր վրա 2 մլրդ դոլարի պարտավորություն վերցրեց»,- ասաց Բագրատյանը»: