ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից ԱՄՆ-ի դուրս գալու հետևանքները
ԱՄՆ-ը դուրս եկավ ևս մեկ միջազգային կառույցից: Այս անգամ հերթը համաշխարհային ամենախոշոր կազմակերպության ենթակայությամբ աշխատող մարդու իրավունքների հարցերին վերահասու ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդինն էր:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին հայտարարել է, որ Վաշինգտոնը նման որոշում է ընդունել Իրանի և Վենեսուելայի նման երկրներում մարդու իրավունքների ոտնահարման դեմ խորհրդի պահած լռության պատճառով: Նա նաև ասել է, որ այդ որոշման մյուս պատճառը եղել է պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի կողմից մարդու իրավունքների ոտնահարման համար ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի քննադատությունները:
Իհարկե ԱՄՆ կառավարությունը փորձել էր խորհրդի որոշումները փոխել իր շահերի ուղղությամբ ՝ թշնամիներին պատժելու և դաշնակիցներին խրախուսելու նպատակով արտաքին քաղաքականության ոլորտում այն միջոց ծառայեցնելով: Այնուամեյնայնիվ, ԱՄՆ-ի կողմից մարդու իրավունքների ՝մասնավորապես սիոնիստների կողմից այդ իրավունքների խախտման անհերքելի ոճրագործությունների չարաշահումը հանգեցրել են որոշ երկրների դիմադրությանը: Ուստի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նման կառույցը չարաշահելու հարցում ձախողելով, ԱՄՆ կառավարությունն ընտրել է հրաժարման ելքը, ինչպես տեղի ունեցավ Փարիզի բնակլիմայական , Տրանսատլանտյան առևտրային պայմանագրերի , ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Իրանի հետ ձեռք բերված միջուկային համաձայնության հարցերում:
Այդ թշնամական քաղաքականությունն այն դեպքում է որդեգրվում Վաշինգտոնի կողմից, երբ երկրի հարավում փախստականներ ծնողներից երեխաների հարկադիր բաժանումը և ձերբակալումը հանգեցրել է համաշխարհային ատելության: ԱՄՆ-ի ներսում և երկրի սահմաններից դուրս ֆիզիկական ու իրավաբանական անձինք այդ քայլը որակել են մարդու իրավունքների բացահայտ խախտում ՝ այն երկրորդ աշխարհամարտի ժամանակաշրջանում նացիստների քայլերին նմանեցնելով:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ Ալ-Հոսեյնն ասել է.«ԱՄՆ-ից պահանջում ենք դադարեցնել Մեքսիկայից ԱՄՆ անցնող ներգաղթյալ ծնողներից երեխաների բաժանումը»: Դա այն դեպքում, երբ վերջին քսան տարիներին երկրի ներսում ու դրսում նման քայլերի բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Կուբայում Գվանտանամոյի կալանավարի, Իրաքի Աբուղորայբի բանտի, Աֆղանստանում Բագրամի բանտերի բացումը , խոշտանգումները, գաղտնի կալանավայրերի ստեղծումը, ԱՄՆ-ում սևամորթ երիտասարդների իրավունքների անտեսումը, միգրացիոն անմարդկային քաղաքականության իրականացումը, աշխարհի հեռավոր շրջաններում քաղաքացիներին հետախուզելը և վերջապես մարդու իրավունքների ոտնահարման հարցում Բահրեյնի, Արաբիայի և Սիոնիստական ռեժիմի նման ռեժիմների ու երկրների հետ ձայնակցումը, բոլորը համարվում են ԱՄՆ կառավարության կողմից մարդու իրավունքների ոտնահարման օրինակները:
Ամփոփելով ասենք, որ աշխարհում այդ իրավունքները ոտնահարող գլխավոր երկիրը փորձում է հանդես գալ աշխարհում դատավորի ու դատախազի դերում ՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից դուրս գալով: Նման որոշում ընդունելով, ԱՄՆ-ն ավելի ազատ է լինելու իրավունքների ոտնահարման և մարդու իրավունքները խախտող երկրներին աջակցելու հարցերում: