Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի հայացքը ԱՄՆ-ի իրական բնույթի մասին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i94376-Իսլամական_հեղափոխության_Գերագույն_առաջնորդի_հայացքը_ԱՄՆ_ի_իրական_բնույթի_մասին
Չորեքշաբթի առավոտյան իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդունել է իսլամական խորհրդարանի նախագահին ու պատգամավորներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2018 13:38 Asia/Tehran
  • Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդի հայացքը ԱՄՆ-ի իրական բնույթի մասին

Չորեքշաբթի առավոտյան իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդունել է իսլամական խորհրդարանի նախագահին ու պատգամավորներին:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն անդրադառնալով ԱՄՆ-ի ԱՄՆ-ի և միջազգային բռնատերերի աճող բռնությունների բացահայտմանն ասել է.«Տեսնելով ԱՄՆ-ում իրենց մայրերից հազարավոր երեխաներ բաժանելու քայլը, հուզվում ենք , սակայն ամերիկացիները դաժանորեն ամերիկացիների էմիգրանտների զավակներին բաժանում են ծնողներից»:

Ն Վ Այաթոլլահ Խամենեիի խոսքերով  արդիական զենքեր ունեցող մի քանի երկրներ արյունալի հարձակումներ են իրականացնում մի նավահանգստի վրա, այն Եմենի բռնահարված ժողովրդից  խլելու համար և սա վկայում ՝ է միջազգային չարագործ ուժերի դաժանության մասին: 

Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդը, հավելել է, որ մարդկության թշնամիներն Իրանի ժողովրդի դիմադրության և արդարատենչության պատճառով թշնամություն են տածում Իսլամական հանրապետության նկատմամբ, բայց Իրանի ժողովուրդն Աստծո կամքով կպահպանի իր ներքին ամրությունը և կհաղթի ԱՄՆ-ին ու մյուս թշնամիներին:

Իրանի իսլամական խորհրդարանը պետք է ահաբեկչության և փողերի լվացման դեմ պայքարի հարցերի վերաբերյալ ինքնուրույն օրենքներ ընդունի

Իսլամական Հեղափոխության Գերագույն առաջնորդի հայացքները  Միացյալ Նահանգների և  միջազգային բռնատերերի չարանենգ բնույթի մասին վկայում մարդկության թշնամիների իրական բնույթի վերաբերյալ առաջնորդի ճանաչողության մասին: Թշնամիներ, որոնք իրենց չար մտադրությունների և ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով մտադիր են փոխել տարածաշրջանի քաղաքական քարտեզը  և իրականացնել իրենց իմպերիալիստական ծրագրերը:

Նրանք իրենց նպատակներին հասնելու համար  ըստ երևույթին, օգտագործում են միջազգային պրակտիկային համապատասխանող միջազգային կոնվենցիաներով: Այդ պայմանագրերից մի քանիսը համաշխարհային  որոշ ուժերի կողմից  դարձել են այլ երկրների վրա ճնշում գործադրելու  գործիքներ:

Գերագույն առաջնորդն ընդգծել է որոշ միջազգային կոնվենցիաների և պայմանագրերի նկատմամբ զգոնության պահպանման անհրաժեշտությունը և հավելել է.-«Այս դաշինքները սկզբում գերտերությունների ուղեղային կենտրոններում և նրանց շահերի շրջանակներում են  եփվում ու պատրաստվում ,ապա նրանց հետևող կամ նրանցից վախեցող պետությունները միանում են այդ դաշինքներին ու դրանք միջազգային բնույթ են ստանում: Իսկ եթե Իրանի նման մի անկախ երկիր դրանք չընդունի, ապա այդ երկրների կողմից գրոհի է ենթարկվում, ասելով. «150 երկիր ընդունել են, դուք ինչպես եք մերժում այն»:

Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդն ընդգծել է, որ Իրանի Իսլամական խորհրդարանը, որը իմաստուն է, պետք է ինքնուրույն կարգավորի այնպիսի հարցեր, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը կամ փողերի լվացման դեմ պայքարը:

Իսլամական խորհրդարանի նախագահի, պատգամավորների ու մի խումբ  աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խոսքերը կրկին հիշեցնում է անցյալի փորձը, ինչպես նաեւ ներկայիս իրողությունները, և ԱՄՆ-ի դիմակայելու հնարավորությունը:

Իհարկե, միջազգային կոնվենցիաների և հաստատությունների նկատմամբ ԱՄՆ-ի անհավատարմության իրական բնույթը ապացուցված է աշխարհին: Փարիզի կլիմայական փոփոխությունների պայմանագրից դուրս գալուց հետո ԱՄՆ-ն դուրս է եկել  նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդից:

ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից հրաժարվեց նրանից հետո, երբ ձախողեց Սիոնիստական ռեժիմի կողմից պաղեստինցիների դեմ իրականացվող հանցագործությունների դեմ որոշումը հանել այդ խորհրդի մշտական օրակարգից:  

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդն ընդգծել է.«Իրանի ժողովրդի թշնամիները բառիս բուն իմաստով բռնատեր են ու բռնատուրք են պահանջում: Սակայն Իրանի վարչակարգը, ժողովուրդը և պատասխանատուները երբեք չեն ենթարկվի նրանց ճնշումներին»: