ՕՊԷԿ-ի174-րդ նիստում համաձայնություն կայացավ պահպանել արտադրաչափի շեմը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i94588-ՕՊԷԿ_ի174_րդ_նիստում_համաձայնություն_կայացավ_պահպանել_արտադրաչափի_շեմը
Վիեննայում գումարված ՕՊԵԿ-ի 174-րդ նստաշրջանում, անդամների կոնսենսուսով հաստատվեց 2016 թվականի նոյեմբերին ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության հանդեպ 100 տոկոսանոց հավատարմությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2018 08:41 Asia/Tehran
  • ՕՊԷԿ-ի174-րդ նիստում համաձայնություն կայացավ պահպանել արտադրաչափի շեմը

Վիեննայում գումարված ՕՊԵԿ-ի 174-րդ նստաշրջանում, անդամների կոնսենսուսով հաստատվեց 2016 թվականի նոյեմբերին ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության հանդեպ 100 տոկոսանոց հավատարմությունը:

2016 թվականի նոյեմբերի 31-ին ՕՊԵԿ-ի անդամները որոշեցին իրենց օրական արտադրաչափն իջեցնել 32 միլիոն 500 հազար բարելի:

Չնայած այս համաձայնությանը, ՕՊԵԿ-ի որոշ անդամներ նույնիսկ առաստաղից ավելի են կրճատում իրենց արտադրաչափը:

Reuters- ի  տվյալներով, այս պարտավորությունը մայիսին հասել է 163 տոկոսի, անցած ապրիլի 166 տոկոսի համեմատությամբ: Անսպասելի խառնաշփոթությունների պատճառով, ամենաշատ կրճատումը վերաբերվում Նիգերիային: Նավթի արդյունահանման ծավալների կրճատման առումով երկրորդ տեղում է Վենեսուելան, որի տնտեսական ճգնաժամի պատճառով երկրի նավթային արդյունաբերության բաժինը զրկվել է ֆինանսական ռեսուրսներից: Լիբիայում ևս անկայունություն է առաջացրել նավթի արտադրության ոլորտում և երկրի արևելյան մասում արտադրությունը դարձել է ավելի սահմանափակ, աննախադեպ եղանակային ջերմությամբ, որը հանգեցրել է էներգետիկայի արտադրության խնդիրների:

Այսպիսով, որոշ անդամ երկրներ ընդգծել են, որ շուկան կանգնած է մատակարարման պակասի առջև և պետք է ավելացնել արտադրության ծավալները: Այս առաջարկը չի ընդունվել Իրանի կողմից: Իհարկե, որոշ երկրներ, այդ թվում՝ Պարսից ծոցի որոշ երկրներ և Ռուսաստանն այն երկրներից են որ շահում են նավթի արդյունահանման ծավալի ավելացումից:

Իրանի նավթի  նախարար Զանգանեն Վիեննայում կայացած ՕՊԵԿԻ նիստի սկզբում ընդգծել էր 2016 թվականի նոյեմբերին անդամ և ոչ-անդամ երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության հանդեպ 100 տոկոսանոց հավատարմությունը:

ՕՊԷԿ-ի  նիստի համաձայնության 2-րդ պարբերության մեջ նշվում է, որ անդամ և ոչ անդամ  երկրներն  անցած ամիսների ընթացքում  ավելի քան մեկ միլիոն բարել ավելի նավթ են արտահանել: Սա նշանակում է, որ օրական 1 միլիոն 800 հազար բարելի փոխարեն, արտահանվում է 2 միլիոն 800 հազար բարել նավթ:

ԱՄՆ-ում բենզինի գների բարձրացումից և դրա հտևանքով առաջացած դժգոհություններից հետո, Դոնալդ Թրամփը փորձեց նավթի շուկայում միակողմանի պատժամիջոցների հետեւանքով առաջացած խնդիրները բարդել ուրիշների վրա և Իրանի հանդեպ ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեց:

Բլոմբերգը գրել է, որ ԱՄՆ-ի անսովոր կոչի պատճառն Իրանի դեմ պատժամիջոցների վերադարձն է: ՕՊԷԿ-ը արհեստականորեն է բարձրացրել նավթի գները:

ՕՊԷԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմեդ Բարաքինդոն ավելի վաղ ասել էր. «Մենք Ջեդդայի նիստում էինք, երբ ստացանք Դոնալդ Թրամփի Թութերի գրառումները»:

ՕՊԵԿ-ի որոշումն  ունեցավ երկու կարևոր հետևանք: Նախ, պարզվեց, որ ՕՊԷԿ-ը շարունակում է ջանքերը՝  ուղղված նավթի մատակարարման և սպառման ծավալների համապատասխանեցմանը: Երկրորդ՝ Վիեննայի գագաթնաժողովը կրկն ցույց տվեց, որ ՕՊԷԿ-ը չի ենթարկվում ԱՄՆ-ին:

Իհարկե, դեռ վաղ է ճշգրիտ կանխատում անել, քանի որ ՕՊԷԿ-ի նախորդ պայմանավորվածությունն ինչ-որ չափով հովանավորվում էր կազմակերպության ոչ անդամ երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի կողմից: Հիմա պետք է տեսնել, թե ինչպիսին կլինի ՕՊԵԿ-ի ոչ անդամ նավթ արտադրող երկրների որոշումը: