Մամուլի տեսություն 23-06-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i94592-Մամուլի_տեսություն_23_06_2018
Անցած օրը ՕՊԵԿ-ի անդամ երկրների նավթի նախարարների և այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայությամբ գումարվեց այդ կազմակերպության 174-րդ նստաշրջանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 23, 2018 09:02 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 23-06-2018

Անցած օրը ՕՊԵԿ-ի անդամ երկրների նավթի նախարարների և այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայությամբ գումարվեց այդ կազմակերպության 174-րդ նստաշրջանը:

Էբթեքար

Նավթային խաղաղություն

 

Անցած օրը ՕՊԵԿ-ի անդամ երկրների նավթի նախարարների և այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայությամբ գումարվեց այդ կազմակերպության 174-րդ նստաշրջանը: Վերջին շաբաթներում քաղաքական ու տնտեսական բազմաթիվ քննարկումների պատճառ դարձած նիստի օրակարգը նավթի արտադրաչափի բարձրացման համար Ռուսաստանի ու Արաբիայի դիմումն էր: Մինչև նստաշրջանի սկսվելը դա հագեցած եղավ լուսանցքային հարցերով, այդ թվում այն որ թեև ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեն հրավիրված էր ՕՊԵԿ անդամ ու ոչ-անդամ երկրների վերահսկողական կոմիտեի նիստին, սակայն մեկ ժամ անց թողեց այդ նիստը:

Նստաշրջանի մյուս լուսանցքային հարցը հավանական արդյունքի հետ կապված Իրանի բանակցող խմբի դժգոհությունն էր: Այդ թվում կարելի է ակնարկել Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավոր և Իրանի բանակցող խմբի անդամ Բեհռուզ Նեըմաթիի հակազդեցությանը, ով դժգոհանք էր հայտնում այս փուլում Ռուսաստանի խոստումնադրժության պատճառով, սակայն գլխավոր նիստի ավարտին իր թուիթերյան էջում հրապարակեց Իրանի բանակցող խմբի ուրախ դեմքերով պատկերը, ինչը վկայում է համաձայնության արդյունքից Իրանի գոհունակության մասին:

Սակայն ՕՊԵԿ-ի 174-րդ նստաշրջանում ի՞նչ տեղի ունեցավ:

Փակ դռների հետևում գումարված նստաշրջանից հրապարակված լուրերը վկայում են արտադրաչափի հավելմանը զուգահեռ նախկին պայմանավորվածությունը հարգելու մասին:

Երեկ գումարված նստաշրջանի արդյունքների առաջին կետը վկայում է այն մասին, որ արտադրաչափն օրական 1 միլիոն 800 հազար բարել կրճատելու մասին ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների պայմանավորվածությունը շարունակում է ուժի մեջ մնալ: ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ որոշ երկրներ իրենց ստանձնած պարտավորությունից մեկ միլիոն բարել ավելի կրճատում էին կատարել իրենց արտադրաչափում այն իմաստով, որ մեկ միլիոն 800 հազար բարելի փոխարեն 2 միլիոն 800 հազար բարել կրճատում կատարելով 150 տոկոսով էին հարգել պայմանավորվածությունը: Նոր որոշման համաձայն պայմանավորվածության մեջ գտնվող այն անդամները, որոնք իրենց պարտավորությունների սահմաններից ավելի մեծ ծավալով կրճատում էին կատարել իրենց արտադրաչափերում, այսուհետ աշխատելու են իրենց համար որոշված քվոտաների սահմաններում: Այսպիսով պայմանավորվածության հանդեպ հավատարմության չափը իջնելով հասնելու է 100 տոկոսի:

Այս որոշման գործադրմամբ իրականության մեջ օրական մեկ միլիոն բարել հավելյալ նավթ է արտահանվելու շուկա, սակայն դա արտադրաչափի բարձրացման իմաստով չի լինելու և ՕՊԵԿ-ի անդամ ու ոչ-անդամ երկրները շարունակելու են 100 տոկոսով հավատարիմ մնալ պայմանավորվածությանը:

 

Ջավան

ԱՄՆ-ում մարդու իրավունքների մութ օրը

 

ԱՄՆ-ում առանց փաստաթղթի միգրանտների զավակներին ծնողներից բաժանելու քաղաքականությունից նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարվելուց մեկ օր անց դեռ պարզ չէ, թե իրենց ծնողներից բաժանված հարյուրավոր երեխաներն ի՞նչ ճակատագիր են ունենալու: Թրամփը կրկին ընդունել է մի որոշում, որը բացահայտում է ԱՄՆ-ի դատական ու ապահովական համակարգերում գոյություն ունեցող հակասությունը: Քանի որ եթե երեխաներին առանց իրենց ծնողների ազատ արձակեն դա մի նոր խնդիր է հարուցելու, իսկ նրանց բանտում՝ ծնողների կողքին պահելը, հանգեցնելու է նոր բարդության:

ԱՄՆ-ի սահմանային քաղաքականություններին ուղղված քննադատությունները սրվելով Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ վերջ է տրվում ընտանիքի անդամներին իրարից առանձնացնելու քաղաքականությանը և այսուհետ ընտանիքի բոլոր անդամները միասին են կալանքի տակ պահվելու: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ի օրենքների համաձայն միգրանտ երեխաները իրենց ծնողների ընկերակցությամբ կամ նրանց բացակայությամբ չեն կարող 20 օրից ավելի կալանքի տակ պահվել:

1997 թվականին իրավական նմանօրինակ մեկ վեճի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն որոշվեց առանց փաստաթղթի մինչև 18 տարեկան միգրանտներին չի կարելի է 20 օրից ավելի կալանքի տակ պահել: Թրամփն իր հրամանագրում դատարանից պահանջել է փոփոխություն մտցնել այդ օրենքում: Սակայն դիտորդների համոզմամբ անհավանական է թվում, որ դատարանը թույլատրի 20 օրից ավելի կալանքի տակ պահել երեխաներին: Միևնույն ժամանակ խոսք է գնում երեխաներին ռազմաբազաներում բնակեցնելու հնարավորության մասին, ինչին համաձայն չէ պաշտպանության նախարար գեներալ Մաթիսը: Մայիսի 5-ից ի վեր ավելի քան 2300 երեխաներ իրենց ծնողներից առանձնացվելով փոխադրվել են ԱՄՆ-ում գտնվող տարբեր կենտրոններ: «Ասոշիետդպրես»-ը հրապարակել է մի հաղորդում որտեղ միգրանտ երեխաները պատմել այն մասին, որ Վիրջինիա նահանգում գտնվող մի կենտրոնում իրենց ձեռնաշղթաներ են հագցրել, ծեծել ու մերկ վիճակում լքել են խցերում: Տեխասում երեխաների խնամող մի կենտրոնի դեմ ներկայացված բողոքում ասված է, որ վիտամինի անվան ներքո երեխաներին հոգեմտ դեղեր են տվել:

 

Ալիք

Իրանական հայտնի ընկերությունը պատրաստ է ՀՀ-ում նոր կենտրոն հիմնել՝ ճառագայթային ժամանակակից սարքերով

 

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է իրանական «Վարան Փարթո Դարման» ընկերության գործադիր տնորեն Մոհամմադ Հոջաթ Փանահին եւ «Վարան Արմենիա» ընկերության տնօրեն, խորհրդի անդամ Մոհամմադ Շահրամիին:

Իրանական ընկերության ներկայացուցիչները նախարար Թորոսյանին ներկայացրել են իրենց նպատակադրումը՝ առաջիկայում Հայաստանում սեփական ներդրումներով հիմնել նոր կենտրոն՝ այնտեղ տեղակայելով ճառագայթային գերժամանակակից 2 սարք: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցերը հետագայում դնել առավել առարկայական քննարկման:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում ընկերության վարձակալած տարածքում տեղադրված ճառագայթային սարքավորման միջոցով ծառայությունների մատուցմանն առնչվող, ինչպես նաեւ հայ ուռուցքաբանների հետ աշխատելու եւ իրենց փորձը փոխանցելու համար Իրանից մասնագետներ բերելու հարցեր։

 

 

Tert.am

Ավելի քան 23 տարի 1 մարդու կողմից փորված և 20 մ խորության վրա գտնվող աշխարհում. The Daily Mail-ն անդրադարձել է Առինջ գյուղի ստորգետնյա քարանձավին

 

Բրիտանական հեղինակավոր The Daily Mail պարբերականն անդրադարձել է ՀՀ Առինջ գյուղում գտնվող ստորգետնյա շինությանը, որը կառուցել է գյուղի բնակիչ, պրոֆեսիոնալ շինարար Լևոն Առաքելյանը: Քարանձավը գտնվում է 20 մետր խորության վրա ու 280 քառակուսի մետր տարածք զբաղեցնում:

Նշվում է, որ ստորգետնյա քարանձավի կառուցման համար ավելի քան 23 տարի է պահանջվել: Ամեն ինչ սկսվել է 1985 թվականին, երբ Առաքելյանի կինը՝ Տոսյան, խնդրել է նրան տան տակ կարտոֆիլի համար նկուղ փորել:

Տղամարդը ժամանակին պատմել էր, որ ինքն այնքան է տարվել այս գործով, որ չի կարողացել կանգ առնել. սկզբում նա բանջարեղենի համար նախատեսված նկուղ է կառուցել, այնուհետև վերածել այն գինու մառանի, իսկ հետո մի ամբողջ քարանձավատիպ կառույց դարձրել այն, որը, ինչպես պատմել է Լևոնը, ինքը տեսել է երազում:

Աղբյուրը մանրամասնում է, որ շինարարն օրական մոտ 18 ժամ է անցկացրել գետնի տակ՝ փորելով թունելներ ու սյուներ և աստիճաններ քանդակելով քարերի մեջ:

Այժմ նկուղի տարածքում թանգարան է գործում, որում ցուցադրվում են Լևոն Առաքելյանի՝ աշխատանքի ժամանակ օգտագործած գործիքներն ու կոշիկները:

Լևոն Առաքելյանը մահացել է 2008 թվականին, 67 տարեկանում, սրտի կաթվածից: Իր մահվան օրը տղամարդը նույնպես աշխատել է նկուղում: