Նախիջևանի հողերի ազատագրման մասին հայտարարությունները հերքվել են Հայաստանի կողմից
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը անհիմն է որակել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տեղեկատվությունը:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անհիմն է որակել Նախիջևանի 11 հազար հեկտար հողը և Սադարակ գյուղում գտնվող մի լքված գործարան ազատագրելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ադրբեջանական լրատվամիջոցների տարածած հաղորդումները:
Ավելի վաղ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում տեղակայված Ադրբեջանի բանակը հայտնել էր Հայաստանի հետ սահմանում 11 հազար հեկտար տարածքի հսկողությունը իր ձեռքը վերցնելու մասին:
Ադրբեջանի տարածքների որոշ բաժնի ազատագրման լուրը այն դեպքում է անհիմն որակվում, երբ 2016թ. ապրիլ ամսին քառօրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի բանակին հաջողվել էր իր ձեռքը վերցնել մեկ գյուղի վերահսկողություն:
Չնայած միջազգայնորեն գործադրվող ջանքերին, տարածաշրջանի երկրների խորհրդակցություններին ու նույնիսկ հակամարտող երկրների ղեկավարների կողմից հարաբերությունների նորմալացմանն ուղղված ջանքերին, որոշ անտեղի հայտարարություններ ավելի են թեժացնում ճգնաժամի ծագման օջախները: Որպես օրինակ Ադրբեջանի ՊՆ Զաքեր Հասանովը Ադրբեջանի բանակի անապատային վարժանքները դիտելու ժամանակ շեշտել էր. «Դեպի Լաչին տանող ճանապարհը Ադրբեջանի ուժերի հսկողության տակ է: Այդ պատճառով էլ Հայաստանը չի կարող հեշտությամբ այդ երկրից զենք ու զինամթերք ուղարկել Ղարաբաղ»:
Փորձագետները Բաքվի կողմից Հայաստանին ուղղված իրարահաջորդ ապառնալիքները հատկապես Ադրբեջանի ՊՆ-ի վերջերս ունեցած ելույթը միջազգային ու տարածաշրջանային դրական ջանքերը չեզոքացնելուն ուղղված քայլ են համարում:
Միևնույն ժամանակ պետք է ասել, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարը սպառնում է հայկական կողմից այն ժամանակ, երբ ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի համանախագահները կարևորել են Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Որպես օրինակ անցած տարվա հունիսին, ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի համանախագահների տարածաշրջան կատարած այցի շրջանակներում ՌԴ-ի ԱԳ նխարար Սերգեյ Լավրովը շեշտել էր.«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը բանակցություններից բացի ուրիշ ելք չունի: Մի քանի անգամ բանակցությունների ճանապարով մոտեցել ենք խնդրի ամբողջական լուծմանը, սակայն անվստահություն է ծագել հակամարտության կողմերի միջև»:
Հակազդելով այս արտահայտություններին Ադրբեջանի քաղաքական փորձագետ Ալ-Խան Շահինօղլուն Սերգեյ Լավրովի խոսքերը Ադրբեջանին ուղղված նախազգուշացում է համարել, հավելելով. «Հայաստանը ջանքեր է գործադրում ներկա վիճակի շարունակման, իսկ Ադրբեջանը՝ իրավիճակի փոփոխության համար: Ներկա իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ է ճնշում բանեցնել բռնագրավող կողմի վրա, սակայն դա նույնպես հաճելի չէ Կրեմլի ու Լավրովի համար»:
Ամեն դեպքում պետք է ասել, որ անցնող տասնամյակի ընթացքում Բաքվի պաշտոնատարները Ղարաբաղը հետ ստանալու համար շարունակ հենվել են ռազմական լծակի օգտագործման վրա: Իրականում հնչեցրած սպառնալիքները այնքան էլ լուրջ չեն և միայն նպատակ ունեն ցույց տալու, որ անհրաժեշտության դեպքում Ադրբեջանի բանակը ունի պատասխան քայլի գնալու կարողություն: