Եմենը հակադարձել է սաուդական կոալիցիայի ոճրագործությունների նկատմամբ ՄԱԿ-ի լռությանը
Եմենի ազգային փրկության կառավարության խոսնակ Աբդոլսալամ Ջաբերը դատապարտել է Եմենում սաուդական կոալիցիայի ոճրագործությունների նկատմամբ ՄԱԿ-ի և նրան կից աշխատող կառույցների պահած լռությունը:
Վերջին շաբաթների ընթացքում Արաբիայի և Էմիրությունների ղեկավարած սաուդական ագրեսոր կոալիցիան լայնամասշաբ հարձակումներ է սկսել Եմենի Ալ-Հոդայդա նավահանգստի վրա: Հարձակումներին դիմադրել են այդ երկրի բանակային ու ժողովրդական կոմիտեների ուժերը: Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի աջակցությամբ և տարածաշրջանի որոշ արաբական երկրների համագործակցությամբ, 2015 թվականի մարտից հարձակումներ է կատարել Եմենի վրա: Ագրեսիան գնալով ծավալվում է: Սաուդական կոալիցիայի նոր հարձակումներին արձագանքել է միջազգային հանրությունը: Սակայն այդ ոճրագործությունների նկատմամբ պասիվ վերաբերմունք է ցուցաբերում միջազգային ՄԱԿ-ը և մասնավորապես նրա գլխավոր քարտուղարը:
Հաշվի առնելով համաշխարհային ճգնաժամերը կարգավորելու գործում ՄԱԿ-ի թույլ գործունեությունը, համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու պարտականություն ունեցող կառույցը, Եմենի ժողովրդին պաշտպանելու փոխարեն, նույնիսկ քայլ է պահում սաուդական կոալիցիոն ուժերի հետ: Ալ-Հոդայդա նավահանգիստը երրորդ կողմին հանձնելու ՄԱԿ-ի նախագծերը խոսում են այն մասին, որ կազմակերպությունը նախադրյալներ է ստեղծում Եմենում սաուդցի ագրեսորների տարածամոլական քաղաքականությունների իրականացման համար:
Սաուդական ռեժիմի և նրա դաշնակիցների կողմից Եմենի ժողովրդի կոտորածի նկատմամբ ՄԱԿ-ի լռությունը համարվում է վտանգավոր գործընթաց, որը հակասում է կազմակերպության առջև դրված նպատակներին: Այդ քայլերը կազմակերպությանը վերածում են Եմենի դեմ Արաբիայի ոտնձգությունների գործընկերը: Եմենի ժողովուրդը դժգոհ է իր երկրի ճգնաժամի կարգավորման գործում ՄԱԿ-ի դերակատարությունից: Ալե-սաուդական ռեժիմի ագրեսիայի նկատմամբ ՄԱԿ-ի պասիվ մոտեցումը բերել է նրան, որ սաուդցիները և նրանց աջակցող ԱՄՆ-ը հանգիստ մտքով շարունակում են իրենց ոճրագործություններն, օգտվելով Եմենի ինքնիշխանությունը խաթարելու և միջամտողական քաղաքականության շարունակման համար ստեղծված ապահով անկյունից:
Մարդու իրավունքների ոլորտում ակտիվ միջազգային փաստաբան Էդվարդ Կարիգանն ասել է .«Սաուդյան Արաբիան հանգիստ մտքով և ՄԱԿ-ի կողմից հարցաքննության վախ չունենալով , արևմտյան պետությունների կանաչ ազդանշանով Եմենում ագրեսիա է իրականացնում, կոտորելով կանանց ու երեխաներին»:
Անկախ այն բանից, թե սաուդցիների քայլերը Եմենում ի՞նչ նպատակներ են հետապնդում, այդ երկրում սաուդցիների ու նրանց դաշնակիցների քայլերը ոճրարագործություն են համարվում: ՄԱԿ-ն իր դեմոնստրատիվ քաղաքականությամբ չի հաջողել կանխել Եմենում Արաբիայի քայլերի շարունակումը: Նա ապացուցել է ԱՄՆ-ի քաղաքական ուժի և Արաբիայի գումարների մոտ իր անկարողությունը: Ամփոփելով ասենք, որ միջազգային հանրությունն ականատես է լինելու այն օրվան, երբ Եմենում սաուդցիների ագրեսիան և ԱՄՆ-ի միջամտությունը հանգեցնելու են ավելի ծավալուն արյունահեղությունների :