Սիոնիստները համագործակցում են ԱՄՆ-ի դաշնային ոստիկանության հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i9472-Սիոնիստները_համագործակցում_են_ԱՄՆ_ի_դաշնային_ոստիկանության_հետ
Այն բանից հետո երբ Apple ընկերությունը մերժեց համագործակցել ԱՄՆ-ի Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի (FBI) հետ, վերջինս Սան Բերնարդինո քաղաքի հարձակման մասնակցած մի ահաբեկիչի բջջային հեռախոսի կոդերը կոտրելու նպատակով դիմել է Իսրայելի օգնությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2016 15:18 Asia/Tehran
  • Սիոնիստները համագործակցում են ԱՄՆ-ի դաշնային ոստիկանության հետ

Այն բանից հետո երբ Apple ընկերությունը մերժեց համագործակցել ԱՄՆ-ի Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի (FBI) հետ, վերջինս Սան Բերնարդինո քաղաքի հարձակման մասնակցած մի ահաբեկիչի բջջային հեռախոսի կոդերը կոտրելու նպատակով դիմել է Իսրայելի օգնությանը:

FBI-ը վերջերս հայտարարել էր, որ հնարավոր է առանց Apple-ի օգնության կարողանա կոտրել Այֆոն հեռախոսի կոդերը: Իսրայելական կիբերանվտանգության «Սելեբրեյթ» ընկերությունը այժմ համագործակցում է ԱՄՆ-ի դաշնային կառավարության պաշտոնատարների հետ:

ԱՄՆ-ի Հետաքննությունների Դաշնային Բյուրոն Apple ընկերությանը ճնշման տակ է դրել Սան Բերնարդինոյի հարձակմանը մասնակցած ահաբեկիչներից մեկի հեռախոսի տեղեկություններին հասնանելիություն ունենալու համար, սակայն այս ընկերությունը մերժելով այդ պահանջը հայտարարել է, որ այդ քայլը կառավարության պաշտոնատարներին հնարավորություն կտա հասանելի լինել այֆոն հեռախոսների այլ օգտատերերի տեղեկություններին: Apple ընկերությունը ԱՄՆ-ի Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի դեմ բողոքել է այդ երկրի արդարադատության նախարարությանը, սակայն դատական նիստը, որը շաբաթ օրը պետք է քննարկեր այդ հարցը, ԱՄՆ կառավարության պահանջով հետաձգվեց: ԱՄՆ կառավարության այս քայլը որպես քաղաքացիների անհատական գաղտնիության խախտում, քննադատվել է մարդու իրավունքների պաշտպան կառույցների կողմից: Սա այն դեպքում, երբ երկու շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նույնպես դեմ էր արտահայտվել այնպիսի սմարթֆոնների նախագծմանը, որոնց տեղեկությունները հասանելի չեն պետական պաշտոնատարներին: Այդպիսով Apple ընկերության և ԱՄՆ-ի Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի միջև տեղի ունեցող քաշքշուկների մեջ, նախագահ Օբաման անուղղակիորեն պաշտպանել է FBI-ին: Apple ընկերության և Դաշնային բյուրոյի միջև ծագած վեճը և Օբամայի կողմից Դաշնային Բյուրոյի դիքորոշմանը կողմ արտահայտվելը ցույց է տալիս, որ չնայած ԱՄՆ քաղաքացիներին լրտեսելու հարցում այդ երկրի անվտանգության կազմակերպությունների նկատմամբ սահմանափակող օրենքներ են սահմանվել և շրջանառության մեջ մտել, սակայն այդ երկրի կառավարությունը այժմ էլ կարևորում է քաղաքացիների անձնական տեղեկություններին հասանելիության անհրաժեշտությունը: Ի հակադրություն, Apple ընկերությունը մեկնաբանելով FBI-ի պահանջի մերժման պատճառները, որպես հիմք է ընդունել այն հանգամանքը, որ գաղտնի միջոցի առկայության մասին Դաշնային կառավարության պահանջը կամ ավելի ճիշտ այֆոն հեռ տվյալներին հասանելիություն ունենալու համար գաղտնի միջոցը կարող է չարաշահվել պետական պաշտոնյաների կամ հանցագործների կողմից: ԱՄՆ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունները բազմիցս մտահոգություն են հայտնել անվտանգության ու լրտեսական ծառայությունների կողմից իրենց օգտատերերի անձնական տվյալների գաղտնիության խախտման նկատմամբ, սակայն ԱՄՆ կառավարությունը համոզված է, որ ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբերն այդ ծառայությունների ընձեռած հնարավորությունները չարաշահում են գաղտնի տեղեկություններ փոխանակելու համար: Այնուամենայնիվ, FBI-ի և Apple-ի մեջ ծագած վեճի արդյունքները կարող են որոշիչ ազդեցություն ունենալ ապագայում ԱՄՆ քաղաքացիների գաղտնի տեղեկությունների հասանելիության հարցում ԱՄՆ անվտանգության ծառայությունների իրավասության սահմաններին: Ներկա դրությամբ, երբ սիոնիստները ներքաշվել են այդ քաշքշուկների մեջ, վեճի շրջանակներն ընդլայնվել են: Դրանից պարզվում է, որ ԱՄՆ կառավարության օրինակով, սիոնիստները նույնպես ցանկանում են խախտել քաղաքցիների անհատական գաղտնիության իրավունքները և լրտեսել նրանց: