Մամուլի տեսություն 25-06-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i94766-Մամուլի_տեսություն_25_06_2018
ԻԻՀ ԱԳ նախարարը  բացատրելով թշնամու վերջին ակտիվության նպատակները, նրանց թիրախը ոչ թե Իրանի համակարգն ու Ռոհանու կառավարությունը, այլ Իրանը բնութագրեց և ասաց. «Դա Իրանն է, որ այսօր արգելք է հանդիսանում թշնամիների նպատակների ու ցանկությունների իրականացմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2018 08:08 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25-06-2018

ԻԻՀ ԱԳ նախարարը  բացատրելով թշնամու վերջին ակտիվության նպատակները, նրանց թիրախը ոչ թե Իրանի համակարգն ու Ռոհանու կառավարությունը, այլ Իրանը բնութագրեց և ասաց. «Դա Իրանն է, որ այսօր արգելք է հանդիսանում թշնամիների նպատակների ու ցանկությունների իրականացմանը»:

Խոռասան

Զարիֆի հստակ ազդարարությունն ու վերլուծությունները

 

ԻԻՀ ԱԳ նախարարը  բացատրելով թշնամու վերջին ակտիվության նպատակները, նրանց թիրախը ոչ թե Իրանի համակարգն ու Ռոհանու կառավարությունը, այլ Իրանը բնութագրեց և ասաց. «Դա Իրանն է, որ այսօր արգելք է հանդիսանում թշնամիների նպատակների ու ցանկությունների իրականացմանը»: Մոհամմեդ Ջավադ Զարիֆն Իրանի առևտրի պալատի անդամների ու գործարարների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց. «Մենք Իրանում անկախ նրանից թե պահպանողական ենք, թե բարեփոխական, որևէ ուղղվածություն չունենք, կամ ԻԻՀ-ի համակարգի կամ էլ ԻԻՀ-ի կառավարության դեմ ենք նստած ենք մեկ նավում և այսօր թշնամիների նպատակը ոչ թե Իրանի համակարգը կամ Ռոհանու կառավարությունը, այլ Իրանն է: Ցանկանում են Իրանը ոչնչացնել»: Զարիֆը հավելեց. «Այսօր Իրանն, այսինքն այս աշխարհագրությունը և պատմական այս հսկա գոյությունն իր ժողովուրդով, կարողություններով ու հնարավորություններով հայտնվել է թիրախի կենտրոնում և կամոքն Աստծո մենք այս նպատակը կձախողեցնենք»:

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծելով ազգային հզորության մեջ տնտեսական գործոնի նշանակությունը ընդգծեց. «Ոմանք ինձ  նկատողություն են արել իմ այն արտահայտության համար, որ մի երկրի համար ռազմական հզորությունը բավարար չէ: ռազմական ուժը կարևոր գործոն է, բայց ոչ միայն ռազմական հզորությունը և ես այսօր էլ դա պնդում եմ: Թնդանոթակիր նավերի դիվանագիտությունը, որտեղ չափանիշը թնդանոթների քանակն ու դրանց հեռահարություն էր պատկանում է 18-րդ և 19-րդ դարերին, իսկ 20-րդ դարի սկզբից տնտեսական հզորությունը հայտնվել է ռազմական հզորության կողքին և որոշում է մի երկրի առաջադիմության կամ հետամնացության չափը և 20-րդ դարից սկսած դիվանագետները միայն մասնավոր կամ ապահովական բաժնի ներկայացուցիչները չեն, այլ նրանց գործունեությանն ավելացել է տնտեսական թեման»: Նա իր արտահայտությունների մի բաժնում անդրադառնալով ՀԳՀԾ-ի իրականացման պայմաններին ու պատժամիջոցների շրջանին, ասաց. «Պատժամիջոցների գործադրման շրջանում այն գործոնը, որ պատճառ էր դառնում արտասահմանյան ընկերություններն ու պետությունները մեզ չհամագործակցեն ու դա պատրվակ էին ծառայեցնում վատ համբավն էր: Նրանք ասում էին, որ Իրանի հետ համագործակցության վատ համբավի ծախսը պատճառ է դառնում, որ Իրանի հետ չհամագործակցենք, բայց այսօր իրավիճակը փոխվել է և վատ համբավի համար վճարում է Թրամփը»: «Հավատացած եմ, որ թեև հնարավոր է կարճ ժամանակամիջոցում ամերիկացիների հարահրոցը ազդեցիկ լինի, բայց երկարատևում Թրամփի վատ համբավի ծախսը մեր օգտին է լինելու»:

 

Քեյհան

ԱՄՆ-ի պատմությունը հարուստ է Թրամփի նման մարդկանցով

 

Ապաստանյալ ծնողներին իրենց զավակներից բաժանելու և նրանց մեծ վանդակներում պահելու ԱՄՆ-ի կառավարության վայրագ ու անմարդկային քայլը լայն արձագանք ունեցավ ԱՄՆ-ում ու աշխարհում, այնպես որ Թրամփը պարտավորվեց նահանջելով այդ քաղաքականությունից դրա գործադրումը ժամանակավորապես դադարեցնել: Այդուհանդերձ այդ քայլի պատճառած նողկանքը հետապնդում է ԱՄՆ-ի կառավարությանը: Երեկ լուրեր տարածվեցին այն մասին, որ Սպիտակ տան խոսնակն իր ընտանիքի անդամների հետ միասին դուրս է վռնդվել Վիրջինիա նահանգում գտնվող մի ճաշարանից այն պատճառով է, որ աշխատում է Թրամփի նման մարդու համար: Այս հարցը քննարկելու համար «Քեյհան»-ը հարցրել է ամերիկացի հայտնի լրագրող, բանասեր և «ԻԼԻՊ-ը նույն Ամերիկան է» գրքի հեղինակ Վին Մադսենի տեսակետը: Նա «Քեյհան»-ին ուղարկած հոդվածում նշել է. «Թեև ԱՄՆ-ի իշխանությունը տարբեր ժամանակաշրջաններում հատուկ ընդգծել է բարոյական ու մարդկային արժեքների պաշտպանությունը, սակայն ապաստանյալներին իրենց զավակներից բաժանելու Թրամփի կառավարության վերջին քայլն ապացուցեց, որ դրանք միայն հավակնություններ են, որ իրական աշխարհում գոյություն չունեն և Վաշինգտոնի բոլոր քայլերը հակասում են այդ հավակնությանը: Վերջին դեպքը թեև չափազանց մտահոգիչ էր ու երեխաներին վանդակում պահելը ցավ պատճառեց շատ մարդկանց, սակայն նման դեպքեր ու նման իշխանավորներ ԱՄՆ-ի պատմության մեջ ունեցել են իրենց նախադեպը և դա հաճախ է պատահել ամերիկացի-աֆրիկացի ստրուկների համար: Թրամփն այսօր աշխարհում ամենաատելի դեմքերից մեկն է: Թրամփի հանդեպ աշխարհի ատելությունն այն աստիճանի է հասել, որ հնարավոր է տարբեր երկրների պետությունները նրան բոյկոտի ենթարկեն ու արգելեն իրենց երկիր նրա մուտքը»:

 

Ալիք

Բեռլինը խոստացել է ամեն ջանք գործադրել իրանական միջուկային գործարքը պահպանելու համար

 

Գերմանիան ջանքեր է գործադրում իրանական միջուկային գործարքը փրկելու համար, սակայն միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո դա բարդ է:  Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերով պետնախարար Միխայել Ռոթը:

Մեկնաբանելով Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Էրաղչիի հայտարարությունն առաջիկա շաբաթներին Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից երկրի դուրս գալու հավանականության մասին՝ Ռոթը նշել է «Ես տեղյակ չեմ նման մտադրություններից»:

«Իրանը գիտի, որ մենք ուժերի ներածին չափով ձգտում ենք փրկել համաձայնագիրը: ԱՄՆ-ի՝ միջուկային գործարքից դուրս գալուց հետո դա բավականին բարդ է դարձել, սակայն մենք չենք հանձնվում և փորձում ենք խոսել մեկս մյուսի հետ», - ասել է գերմանացի գործիչը:

Պետնախարարի խոսքով՝ ուրբաթ Մոսկվա կատարած այցի շրջանակներում նա «ազդակ է ստացել, որ դա միայն եվրոպական անվտանգությանն առնչվող խնդիր չէ, այլ նաև ռուսական»:

Հիշեցնենք, որ ուրբաթ Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ չի բացառում երկրի դուրս գալը միջուկային համաձայնագրից, եթե եվրոպական և մյուս շահագրգիռ երկրները չընդդիմանան ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը:

 

 

Արմենպրես

Թուրքիայի խորհրդարանը երկու հայ պատգամավոր կունենա. Գարո Փայլանն ու Մարգար Եսայանը մեջլիսում են

 

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մեջլիսում 2 հայ պատգամավոր կլինի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նոր մեջլիսում կլինեն քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված հայազգի Գարո Փայլանը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատեղամասում առաջադրված Մարգար Եսայանը:

2015 թվականի նոյեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայի մեջլիսում 3 հայ պատգամավոր կար` Գարո Փայլանը, Մարգար Եսայանը և քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ Սելինա Դողանը: Վերջինիս թեկնածությունն այս ընտրություններում կուսակցությունը չի առաջադրել:

Իր պատգամավորական գործունեության ժամանակ Գարո Փայլանը մշտապես բարձրաձայնել է հայ համայնքին հուզող հարցերը: Նա աչքի է ընկել Թուրքիայի մեջլիսում իր համարձակ ելույթներով, որոնցում բազմիցս բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին՝ կոչ անելով իշխանություններին առերեսվել սեփական պատմությանն ու ընդունել սեփական հանցանքը: Պատգամավորն անգամ համապատասխան առաջարկ էր ներկայացրել, որով նախատեսվում էր 1915 թվականի դեպքերը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն: Առաջարկը մերժվել էր: Նա նաև պարբերաբար բարձրաձայնել է պոլսահայ համայնքին հուզող հարցերը, մասնավորապես Պոլսո Հայոց պատրիարք ընտրելու անհրաժեշտության հարցը: 

Ի տարբերություն Փայլանի` Եսայանը հայտնի է իշխանական շրջանակների հետ սերտ հարաբերություններով: 2015-ին ընտրվելուց ի վեր նա որևէ հայամետ նախաձեռնությամբ աչքի չի ընկել:

Այս ընտրություններում առաջադրված հայազգի երկու թեկնածուներ` Լուդմիլա Բյույումը (Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) և Էլմաս Կիրակոսը («Լավ» կուսակցություն) նախնական արդյունքներով մեջլիսում չեն լինի: