Լոնդոնի հնարքները` սաուդյան վարչակազմին սպառազինություն վաճառելու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i94772-Լոնդոնի_հնարքները_սաուդյան_վարչակազմին_սպառազինություն_վաճառելու_համար
Բրիտանիայի «Ճամբար ընդդեմ զենքի վաճառքի» մարդու իրավունքների պաշտպան խմբավորումը հայտարարել է, որ չնայած պահպանողական կառավարությունը պնդում է, որ զենքի արտահանումն իր վերահսկողության տակ է գտնվում, սակայն Լոնդոնը շարունակում է Strom Shadow, Brimstone հրթիռներ և Paveway IV լազերային ռումբեր վաճառել սաուդյան վարչակազմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2018 08:57 Asia/Tehran
  • Լոնդոնի հնարքները` սաուդյան վարչակազմին սպառազինություն վաճառելու համար

Բրիտանիայի «Ճամբար ընդդեմ զենքի վաճառքի» մարդու իրավունքների պաշտպան խմբավորումը հայտարարել է, որ չնայած պահպանողական կառավարությունը պնդում է, որ զենքի արտահանումն իր վերահսկողության տակ է գտնվում, սակայն Լոնդոնը շարունակում է Strom Shadow, Brimstone հրթիռներ և Paveway IV լազերային ռումբեր վաճառել սաուդյան վարչակազմին:

Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի պատերազմում սաուդցիների զենքի վաճառքը քողազերծվելոոց հետո, բացահայտվել են նաև Բրիտանիայի կառավարության կողմից սաուդցիներին զենքի վաճառքի բարդ գործընթացի նոր կողմերը: 

Զենքի արտահանմանը դեմ ոչ-պետական կազմակերպությունը հայտարարել է, որ Լոնդոնն այդ զենքերը վաճառում է ոչ-թափանցիկ համակարգի միջոցով: Վերջին հինգ տարիների ընթացքում, Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը կատարվել է իրական անձի համար ազատ արտահանման լիցենզիաների հիմամբ: 

Մարդու իրավունքների պաշտպան կառույցները հայտարարել են, որ Լոնդոնը փորձում է այդպիսով թագցնել սաուդյան ռեժիմին զենքի վաճառքի իրական ծավալը: Զենքի առևտրի դեմ պայքարի ճամբարի անդամ՝ Էնդրու Սմիթն ասել է.«Ազատ լիցենզիաները վաճառողին չեն պարտավորեցնում հավաստագիր ստանալ»: Նրա խոսքով,  իրական անձի համար ազատ արտահանման լիցենզիաների ոչ-թափանցիկ համակարգը կիրառվում է սաուդյան ռեժիմին արդիական զենքեր հանձնելու համար:

Վերջին տարիների ընթացքում Լոնդոնը ձգտում է ավելացնել զենքի վաճառքը Ռիադին և ավելի շատ ռազմական պայմանագրեր կնքել Սաուդյան Արաբիայի հետ, որը Բրիտանիայի զենքի ամենամեծ գնորդներից է համարվում: Քաղաքական հարցերի ռուս փորձագետ Սերգեյ Սերեբրյովի կարծիքով, ԱՄՆ-ն ու Բրիտանիան հսկայական շահ ունեն Եմենի պատերազմում: Այդ զենքերի վաճառքով, Բրիտանիան սատարում է Միջին Արևելքում Արևմուտքի դաշնակից ռեժիմների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի գոյության պահպանմանը:

Ներկայումս Բրիտանիան կարևոր դեր ունի սաուդյան ուժերին վերապատրաստելու հարցում և անգամ սաուդյան ուժերի տորնադո կործանիչները, գործողության համար պատրաստվում են բրիտանացի խորհրդականների ուղղակի մասնակցությամբ:

Բրիտանիայում պատերազմ ժամանակ երեխաների պաշտպանության կենտրոնն իր զեկույցում բրիտանական սպառազինական ընկերություններին մեղադրել է Սաուդյան Արաբիային զենք վաճառելով,  եմենցի անմեղ երեխաների սպանությունից շահ ստանալու մեջ:

Չնայած եմենցի խաղաղ բնակչության սպանության և այդ երկրի բնակելի տարածքները սաուդյան ու նրա դաշնակիցների կործանիչների կողմից ռմբակոծվելու մասին մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների զեկույցներին, Բրիտանիայի պահպանողական կառավարությունը, չի փոխել իր մոտեցումը:

Ներկայումս Սաուդյան Արաբիային զենքի վաճառքի բարդ և ոչ-թափանցիկ գործընթացի քողազերծվելը վկայում է այն մասին, որ Լոնդոնը ոչ միայն մտադիր չէ փոխել Միջին Արևելքի իր գործընկերներին զենքի վաճառքի իր մոտեցումը, այլև վաճառքի նոր մեթոդների դիմելով, շարունակելու է հսկայական շահեր ձեռք բերել զենքի վաճառքից: