Լոնդոնի հնարքները` սաուդյան վարչակազմին սպառազինություն վաճառելու համար
Բրիտանիայի «Ճամբար ընդդեմ զենքի վաճառքի» մարդու իրավունքների պաշտպան խմբավորումը հայտարարել է, որ չնայած պահպանողական կառավարությունը պնդում է, որ զենքի արտահանումն իր վերահսկողության տակ է գտնվում, սակայն Լոնդոնը շարունակում է Strom Shadow, Brimstone հրթիռներ և Paveway IV լազերային ռումբեր վաճառել սաուդյան վարչակազմին:
Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի պատերազմում սաուդցիների զենքի վաճառքը քողազերծվելոոց հետո, բացահայտվել են նաև Բրիտանիայի կառավարության կողմից սաուդցիներին զենքի վաճառքի բարդ գործընթացի նոր կողմերը:
Զենքի արտահանմանը դեմ ոչ-պետական կազմակերպությունը հայտարարել է, որ Լոնդոնն այդ զենքերը վաճառում է ոչ-թափանցիկ համակարգի միջոցով: Վերջին հինգ տարիների ընթացքում, Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը կատարվել է իրական անձի համար ազատ արտահանման լիցենզիաների հիմամբ:
Մարդու իրավունքների պաշտպան կառույցները հայտարարել են, որ Լոնդոնը փորձում է այդպիսով թագցնել սաուդյան ռեժիմին զենքի վաճառքի իրական ծավալը: Զենքի առևտրի դեմ պայքարի ճամբարի անդամ՝ Էնդրու Սմիթն ասել է.«Ազատ լիցենզիաները վաճառողին չեն պարտավորեցնում հավաստագիր ստանալ»: Նրա խոսքով, իրական անձի համար ազատ արտահանման լիցենզիաների ոչ-թափանցիկ համակարգը կիրառվում է սաուդյան ռեժիմին արդիական զենքեր հանձնելու համար:
Վերջին տարիների ընթացքում Լոնդոնը ձգտում է ավելացնել զենքի վաճառքը Ռիադին և ավելի շատ ռազմական պայմանագրեր կնքել Սաուդյան Արաբիայի հետ, որը Բրիտանիայի զենքի ամենամեծ գնորդներից է համարվում: Քաղաքական հարցերի ռուս փորձագետ Սերգեյ Սերեբրյովի կարծիքով, ԱՄՆ-ն ու Բրիտանիան հսկայական շահ ունեն Եմենի պատերազմում: Այդ զենքերի վաճառքով, Բրիտանիան սատարում է Միջին Արևելքում Արևմուտքի դաշնակից ռեժիմների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի գոյության պահպանմանը:
Ներկայումս Բրիտանիան կարևոր դեր ունի սաուդյան ուժերին վերապատրաստելու հարցում և անգամ սաուդյան ուժերի տորնադո կործանիչները, գործողության համար պատրաստվում են բրիտանացի խորհրդականների ուղղակի մասնակցությամբ:
Բրիտանիայում պատերազմ ժամանակ երեխաների պաշտպանության կենտրոնն իր զեկույցում բրիտանական սպառազինական ընկերություններին մեղադրել է Սաուդյան Արաբիային զենք վաճառելով, եմենցի անմեղ երեխաների սպանությունից շահ ստանալու մեջ:
Չնայած եմենցի խաղաղ բնակչության սպանության և այդ երկրի բնակելի տարածքները սաուդյան ու նրա դաշնակիցների կործանիչների կողմից ռմբակոծվելու մասին մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների զեկույցներին, Բրիտանիայի պահպանողական կառավարությունը, չի փոխել իր մոտեցումը:
Ներկայումս Սաուդյան Արաբիային զենքի վաճառքի բարդ և ոչ-թափանցիկ գործընթացի քողազերծվելը վկայում է այն մասին, որ Լոնդոնը ոչ միայն մտադիր չէ փոխել Միջին Արևելքի իր գործընկերներին զենքի վաճառքի իր մոտեցումը, այլև վաճառքի նոր մեթոդների դիմելով, շարունակելու է հսկայական շահեր ձեռք բերել զենքի վաճառքից: