Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթեց Ռեջեփ Թայիբ Էրդողանը
Թուրքիայի գործող 64 ամյա նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ձայների 52.5 տոկոսով վերընտվել է երկրի նախագահ:
Թուրքիայի ընտրությունների գերագույն հանձնաժողովի նախագահ Սաաիդ Գուվանը պաշտոնապես հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Չնայած Էրդողանի վարած տնտեսական սխալ քաղաքանություններին և ժողովրդի մոտ առաջացած դժգոհություններին, նրա վերընտրվելը որպես երկրի նախագահ, մեծ կարևորություն ունի:
Չնայած նախորդ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին վարիվերումներին, Թուրքիան այսօր հայտնվել է իր պատմության ամենակարեւոր շրջանում:
Կասկած չկա, որ հունիսի 24-ի վաղաժամկետ ընտրությունները Թուրքիայի պատմության մեջ շրջադարձային կլինեն:
Մասնավորապես, Թուրքիայի սահմանադրության որոշ փոփոխված և վերանայված կետերի իրականացումը այս երկրին դնում է աննախադեպ պայմաններում:
Նախագահական ընտրությունների ավարտին Թուրքիան պաշտոնապես թողնում է խորհրդարանական համակարգը եւ անցնում նախագահական համակարգի:
Իրավական բարեփոխումների արդյունքում, երկրի կարեւորագույն անդամներից շատերը, ներառյալ դատական համակարգը, սահմանադրական դատարանը եւ նմանատիպ հաստատությունների շեկավարները:կնշանակվեն նախագահի կողմից,
Դա Էրդողանին եւս մեկ անգամ հնարավորություն կտա գլխավոր հաստատություններում իրականացնել իր ցանկություններն ու նպատակները:
Էրդողանի կատարած աշխատանքի հետ կապված ներքին մտահոգություններից եւ ընդդիմադիր կուսակցությունների դիրքորոշումներից բացի, թվում է, որ Արեւմուտքին, հատկապես ԱՄՆ-ին եւ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ)-ի անդամներին մտահոգում են Մերձավոր Արեւելքում դերակատար Թուրքիայի հետագա քայլերը:
Այս կապակցությամբ Էլիզաբեթ Թեոմանը Fox News- ի կայքում տեղադրված հոդվածում գրել է. «Սահմանադրական նոր փոփոխությունների հետևանքով Էրդողանը պատրաստ է այլ դերակատար ուժերի վնասին Թուրքիայի ներկայությունը հաստատել տարածաշրջանում և առնվազն մինչեվ 2028 թ.- շարունակել մնալ իշխանության ղեկին: Այս հարցը պատճառ է դարձել, որ ԱՄն-ի, ՆԱՏՕ-ի և Թուրքիայի գործընկերությունը խափանվի:
Իրականում Թուրքիայի նոր սահմանադրությունը ավելի մեծ իրավասություններ է տալիս երկրի նախագահին: Հենց այդ պատճառով արևմտյան պետությունները վերջին տարիների ընթացքում հակառակվել են Թուրքիայի հետ և նրանց մտահոգում է Անկարայի ներկայությունը տարածաշրջանում:
Էրդողանի նախագահ վերընտրվելը կարելի է մեկնաբանել երկու տեսակետից: Նախ այն որ Արևմուտքը ստիպված է արտոնություններ շնորհել Էրդողանին և կամ առավել քան անցյալը կշարունակվեն Արևմուտքի ու Թուրքիայի հակասությունները: