Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթեց Ռեջեփ Թայիբ Էրդողանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i94802-Թուրքիայի_նախագահական_ընտրություններում_հաղթեց_Ռեջեփ_Թայիբ_Էրդողանը
Թուրքիայի գործող 64 ամյա նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ձայների 52.5 տոկոսով վերընտվել է երկրի նախագահ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2018 15:30 Asia/Tehran
  • Թուրքիայի նախագահական ընտրություններում հաղթեց Ռեջեփ Թայիբ  Էրդողանը

Թուրքիայի գործող 64 ամյա նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ձայների 52.5 տոկոսով վերընտվել է երկրի նախագահ:

Թուրքիայի ընտրությունների  գերագույն հանձնաժողովի նախագահ Սաաիդ Գուվանը պաշտոնապես հայտարարել է, որ  նախագահական ընտրություններում հաղթել է Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Չնայած Էրդողանի վարած տնտեսական  սխալ քաղաքանություններին և ժողովրդի մոտ առաջացած դժգոհություններին, նրա վերընտրվելը որպես երկրի նախագահ, մեծ կարևորություն ունի:

Չնայած նախորդ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին վարիվերումներին, Թուրքիան այսօր հայտնվել է իր պատմության ամենակարեւոր շրջանում:

Կասկած չկա, որ հունիսի 24-ի վաղաժամկետ ընտրությունները Թուրքիայի պատմության մեջ շրջադարձային կլինեն:

Մասնավորապես,  Թուրքիայի սահմանադրության որոշ փոփոխված և վերանայված  կետերի իրականացումը այս երկրին դնում է աննախադեպ պայմաններում:

Նախագահական ընտրությունների ավարտին Թուրքիան պաշտոնապես թողնում է խորհրդարանական համակարգը եւ անցնում նախագահական համակարգի:

Իրավական բարեփոխումների արդյունքում, երկրի կարեւորագույն անդամներից շատերը, ներառյալ դատական համակարգը, սահմանադրական դատարանը եւ նմանատիպ հաստատությունների շեկավարները:կնշանակվեն նախագահի կողմից,

 Դա Էրդողանին եւս մեկ անգամ հնարավորություն կտա  գլխավոր հաստատություններում իրականացնել իր ցանկություններն ու նպատակները:

Էրդողանի կատարած աշխատանքի հետ կապված  ներքին մտահոգություններից եւ ընդդիմադիր կուսակցությունների դիրքորոշումներից բացի, թվում է, որ Արեւմուտքին, հատկապես ԱՄՆ-ին եւ Հյուսիսատլանտյան դաշինքի  (ՆԱՏՕ)-ի անդամներին մտահոգում են  Մերձավոր Արեւելքում դերակատար Թուրքիայի  հետագա քայլերը:

Այս կապակցությամբ Էլիզաբեթ Թեոմանը Fox News- ի կայքում տեղադրված հոդվածում գրել է. «Սահմանադրական նոր փոփոխությունների հետևանքով Էրդողանը պատրաստ է այլ դերակատար ուժերի վնասին Թուրքիայի ներկայությունը հաստատել տարածաշրջանում և առնվազն մինչեվ 2028 թ.- շարունակել մնալ իշխանության ղեկին: Այս հարցը պատճառ է դարձել, որ ԱՄն-ի, ՆԱՏՕ-ի և Թուրքիայի գործընկերությունը խափանվի:

Իրականում Թուրքիայի նոր  սահմանադրությունը ավելի մեծ իրավասություններ է տալիս երկրի նախագահին: Հենց այդ պատճառով արևմտյան պետությունները վերջին տարիների ընթացքում հակառակվել են Թուրքիայի հետ և նրանց մտահոգում է Անկարայի ներկայությունը տարածաշրջանում:

Էրդողանի նախագահ վերընտրվելը  կարելի է մեկնաբանել երկու տեսակետից: Նախ այն որ Արևմուտքը ստիպված է արտոնություններ շնորհել Էրդողանին և կամ առավել քան անցյալը կշարունակվեն Արևմուտքի ու Թուրքիայի հակասությունները: