Մամուլի տեսություն 26-06-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i94840-Մամուլի_տեսություն_26_06_2018
Կիրակի օրը կայացած ընտրություններում Ռեջեբ Թայիբ Էրդողանը կրկին Թուրքիայի  նախագահ ընտրվեց: Մինչև ընտրությունները Թուրքիայի ընտրությունների կապակցությամբ տարբեր գնահատականներ էին հնչում և դրա արդյունքների կապակցությամբ որոշ կասկածներ կային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2018 07:32 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 26-06-2018

Կիրակի օրը կայացած ընտրություններում Ռեջեբ Թայիբ Էրդողանը կրկին Թուրքիայի  նախագահ ընտրվեց: Մինչև ընտրությունները Թուրքիայի ընտրությունների կապակցությամբ տարբեր գնահատականներ էին հնչում և դրա արդյունքների կապակցությամբ որոշ կասկածներ կային:

Էըթեմադ

Էրդողանի մարտահրավերները

 

Կիրակի օրը կայացած ընտրություններում Ռեջեբ Թայիբ Էրդողանը կրկին Թուրքիայի  նախագահ ընտրվեց: Մինչև ընտրությունները Թուրքիայի ընտրությունների կապակցությամբ տարբեր գնահատականներ էին հնչում և դրա արդյունքների կապակցությամբ որոշ կասկածներ կային: Արդյունքում Էրդողանը Թուրքիայի նախագահ ընտրվեց, սակայն կորցրեց խորհրդարանական բացարձակ մեծամասնությունը, սակայն  նկատի  առնելով Ազգային շարժում կուսակցության հետ ձևավորված կոալիցիան նա շարունակելու է վերահսկել խորհրդարանը: Նկատի առնելով այն բարդությունները, որոնց դեմ հանդիման է կանգնած Թուրքիան, Էրդողանը բազմաթիվ մարտահրավերներ է դիմագրավում և նրա օգտին չքվեարկած 48 տոկոսն էլ Թուրքիայի բնակչությանը մաս են կազմում և նա միայն 4 տոկոս առավելությամբ է նախագահ ընտրվել: Էրդողանի մարտահրավերներից մեկը ընդդիմության պահանջներն ու ցանկություններն են, որոնց անպատճառ բավարարություն պիտի տրվի ու չի կարելի դրանք անպատասխան թողնել:

Քանի որ եթե ցանկանա անցյալի նման հավակնի, որ հետհեղաշրջման շրջանն է, դա այլևս համոզիչ չի լինելու և  թվում է, որ ձախողած հեղաշրջումն արդեն բավարար չափով շահագործման ենթարկվել է և հիմա ժամանակն է, որ դա չեղարկվի:

Միևնույն ժամանակ ՔԲԿ-ի ու ներքին անվտանգության հետ կապված որոշ խնդիրներ գոյություն ունեն: Նա մեծ ջանք գործադրեց, որպեսզի Թուրքիայի քրդերի քաղաքական ներկայացուցիչը համարվող Ազգերի ժողովրդավարություն կուսակցությունը լիարժեքորեն պարտություն կրի: Այսօր այդ կուսակցության որոշ ղեկավարներ բանտում են, սակայն այդ կուսակցությունը կարողացավ 11 ձայն հավաքել ու խորհրդարանում ավելի քան 60 մանդատներ ձեռք բերել:Նաև ասպարեզ է իջել տիկ. Աքշների գլխավորած «Լավ» կուսակցությունը, որը Էրդողանի գլխավոր ընդդիմադիրը համարվող Ժողովրդա-հանրապետական կուսակցության հետ միասին խորհրդարանում միասնական դիրքերով են հանդես գալու: Ներքին ու միջազգային հարցերի հետ կապված խորհրդարանում, որոշ խնդիրներ են ծագելու, որոնք անկասկած մարտահրավերի դիմաց են կանգնեցնելու Էրդողանին: Միևնույն ժամանակ Սիրիայի հարցը, Եվրոպայի հետ բանակցությունը և տարածաշրջանային մի շարք հարցեր այն խնդիրներից են, որոնք կարող են ազդել Թուրքիայի թե տնտեսության և թե անվտանգության վրա:

 

 

Ջոմհուրի Էսլամի

ԱՄՆ-ն ցանկանում է Սիրիայում հզորացնել ԻԼԻՊ-ը

 

Ռուսաստանն ազդարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Սիրիայի դեմ ռազմական գործողությունների նոր շրջանի համար և միևնույն ժամանակ Սիրիայում ամերիկյան հատուկ ծառայության ուժերի ու բանակի լոգեստիկական գործողությունների խոշոր մասն ուղղված է ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հովանավորմանը: Նրանք Սիրիայի բանակի ու դիմադրության ուժերի դեմ ԻԼԻՊ-ի դիրքերի ամրապնդման ուղղությամբ որևէ ջանք չեն խնայում:

Բացի այդ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բացահայտել է, որ Դումայի տարածքում սիրիացի քաղաքացիների դեմ օգտագործված քիմիական զենքերի արտադրության աղբյուրը արևմտյան Եվրոպայում գտնվող մի երկիր է: Իհարկե Լավրովը դիվանագիտական նկատառումներից ելնելով ուղղակի կերպով չի տվել Գերմանիայի ու Ֆրանսիայի անունը, բայց ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաըֆարին ընդգծել է, որ Սիրիայի Դումայում քիմիական զենքերի օգտագործումն իրականացվել է Ֆրանսիայի գաղտնի ծառայությունների միջոցով, սակայն ֆրանսիացիները լրատվության մեջ առաջ անցնելով փորձել են Սիրիային վերագրել հակամարդկային այս ոճրագործության պատասխանատվությունը, մինչդեռ Սիրիայի քիմիական զենքերի բոլոր պահեստները ՄԱԿ-ի վերահսկողության ներքո ոչնչացվել են:

Այդուհանդերձ այսօր Սիրիայում առավել կարևոր հարցեր գոյություն ունեն, որոնք ուղղակի կերպով առնչվում են Սիրիայի բանակի ու դիմադրության ուժերի դիրքերի ամրապնդմանը: Հատկապես Դամասկոսի արվարձանը ահաբեկիչների ներկայությունից մաքրելուն զուգահեռ ԻԼԻՊ-ի ու այլ ահաբեկիչների կրած ծանր պարտությունից հետո ԱՄՆ-ն նրանց փոխադրեց Իրաքի հետ Սիրիայի սահմանի մերձակայքում գտնվող տարածքներն եւ որոշներին էլ Աֆղանստան ու Եմեն ուղարկեց: Աֆղանստանում ահաբեկչական վերջին վայրագ գործողությունների խոշոր մասն իրականացվել է ԻԼԻՊ-ի վարձկանների միջոցով, ովքեր վերջին շրջանում են այդ երկիր գործուղվել: Սա այն իմաստով է, որ ԱՄՆ-ն է կանգնած Աֆղանստանում ահաբեկչական վերջին ողբերգությունների կուլիսներում:

Այդուհանդերձ թվում է, որ Սիրիայում ԻԼԻՊ-ի կրած ծանր պարտությունը հանգեցրել է Սիրիայի բանակի ինքնավստահության վերականգնմանը և թափ է հաղորդել դեպի Իրաքի ու Հորդանանի հետ սահմանային գոտի բանակի առաջխաղացքին: Վերջին օրերին Սիրիայի բանակը  կազմակերպված առաջխաղացք իրականացնելով դեպի սահմանները  փորձում է խզել ահաբեկիչներին աջակցության ու զինամթերքի փոխանցման ուղիները և իր տիրապետությունը տարածել սահմանային տարածքներում: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ բանակը արգելքներ առաջացնելով և Սիրիայի բանակի հաստատման վայրերի ու օպերատիվ բազաների դեմ հրետանային ու օդային վայրագ հարձակումներ իրականացնելով նպատակ ունի Սիրիայի բանակի ճակատում անկայունություն առաջացնելով խաթարել Սիրիայի զորայինների ու խաղաղ քաղաքացիների անվտանգությունը:

 

Ալիք

Իրանագետ. Հայաստան-Իրան-Վրաստան եռակողմ համագործակցության արդյունավետ հարթակ է ձևավորվում

Իրանի հետ երկկողմ և եռակողմ ձևաչափով համագործակցության դաշտն իրոք մեծ է, մի շրջանում գազի տարանցման ոլորտում համագործակցությունը մի շարք գործոններով պայմանավորված շարունակություն չունեցավ: Նման  կարծիք է հայտնել իրանագետ Արմեն Իսրայելյանը:

«Սակայն վերջին շրջանում Հայաստանի և Վրաստանի միջև առկա ակտիվ համագործակցությունն ու փոխվստահության բարձր մակարդակը հատկապես տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում արդյունավետ համագործակցության պայմաններ են ստեղծել: Այս օրերին Իրանի և Վրաստանի միջև կայացած պաշտոնական հանդիպումների ընթացքում ի թիվ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի՝ քննարկվել է նաև Հայաստանի հետ համագործակցելու հարցը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ա. Իսրայելյանը:

Նա նկատել է, որ իրանական կողմը նույնիսկ ավելի առարկայական է խոսել, մասնավորապես Իրանը նպատակ ունի «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ձևաչափով համագործակցության շրջանակներում Հայաստանի՝ Իրանին փոխանցվող էլեկտրաէներգիան վաճառել Վրաստանին: Պայմանագիրը շուտով կստորագրվի:

 

Հրապարակ

Ալիևը Մոսկվային հասկացրել է, որ պատրաստ է բանակցել Արմեն Սարգսյանի հե՞տ.

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետական-նախագահական ինստիտուտների հակասությունը միայն արտաքին քաղաքական խնդիրներով չէ պայմանավորված։ Հիշեցնենք, որ այս օրերին Արմեն Սարգսյանը միջազգային շատ մեծ տուրնեի է, ծննդյան օրն անցկացրեց հարազատ Բրիտանիայում, որտեղ հանդիպումներ էին նախատեսված նաև արքայական ընտանիքի հետ։ Լինելու է Ֆրանսիայում, ապա կմեկնի ԱՄՆ։

Նրան մերձ շրջանակներից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այս շրջայցերի նպատակը։ «Բուն նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է, առջևում նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն է, դրան առնչվող խնդիրներ ևս կան օրակարգում»,- ասացին մեզ։

Ի դեպ, մեր տեղեկություններով, առաջիկայում Ա․ Սարգսյանը կմեկնի նաև ՌԴ։ Ըստ որոշ աղբյուրների, Իլհամ Ալիևն ու Արմեն Սարգսյանը շփվելու հնարավորություն ունեցել են անցյալում՝ նույն վայրում «պատահաբար» հանգստանալիս։ «Մի բացառեք, որ Ալիևը Ռուսաստանին հասկացրած լինի, որ պատրաստ է բանակցել Ա․ Սարգսյանի հետ, ինչին հնարավոր է համանախագահ երկրները ևս դեմ չլինեն»,- ասաց մեր աղբյուրը։

Նկատենք, որ Արմեն Սարգսյանը 2001-2013 թթ․ եղել է «British Petrolium» միջազգային ընկերության խորհրդատու, իսկ BP-ն լուրջ տնտեսական գործունեություն է ծավալում Ադրբեջանում»: