Իրանը կարևորել է գաղթականների իրենց երկիր վերադարձի համար ապահով պայմանների ստեղծումը
Եվրամիությունը պետք է անվտանգության ու զարգացման առումով Աֆղանստանում կյանքի այնպիսի պայմաններ ստեղծի աֆղանների համար, որ նրանք ցանկանան կամավոր իրենց երկիր վերադառնալ:
Թեհրանում միգրացիոն հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ հանդիպման ժամանակ, Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին ասել է.«Աֆղան փախստականներն ինչպես բոլոր իրանցիներն ապրում են Իրանում, սակայն Իրանն աշխատանքային մեծ ճնշում է դիմագրավում»:
Տարբեր երկրներում, այդ թվում Իրանում միգրանտների ներկայությունը խնդիրներ է առաջացրել թե երկրի համար որտեղ գաղթել են և թե երկրի համար որտեղից գաղթել են մարդիկ: Իրանին մտահոգում է այն հանգամանքը, որ միջազգային շրջանակները և եվրոպական երկրները ուշադրություն չեն դարձնում Իրանում միգրանտների տնօրինման և ծախսերի ապահովման հարցերին:
Օրինակ միգրանտների ուսուցման համար ծախսվել է 300 միլիոն դոլար, որից Իրանին է հատկացվել շուրջ երեք միլիոն դոլար:
Աֆղանստանի մասին վերջերս անցկացված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, նշելով, որ Իրանը հյուրընկալում է միլիոնավոր աֆղան փախստականների, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ Ղոլամալի Խոշռուն ասել է.«Անցած տարիների ընթացքում Իրանը ավելի քան 500 միլիոն դոլարով հատկապես տրանսպորտային, առևտրային ու տարանցման բաժնում ավելի քան 300 շինարարական ու զարգացման կարևոր նախագծեր է իրականացրել Աֆղանստանում»:
Հարց է ծագում, թե արդյոք մարդու իրավունքների պաշտպանները մարդկային արժանապատվությանը հարիր վերաբերմունք են ցուցաբերել փախստականների նկատմամբ:
Մարդու իրավունքների խախտման ամենավերջին դեպքը գրանցվել է Թրամփի կողմից: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համամիգրացիոն քաղաքականության շրջանակում, ԱՄՆ-ի սահմանային ոստիկանները փախստական երեխաներին առանձնացնում են իրենց ծնողներից: Չնայած բազում քննադատությունների պատճառով այդ որոշման իրագործումը ժամանակավոր դադարեցվել է, սակայն բոլորին հայտնի դարձավ մարդու իրավունքների նկատմամբ ԱՄՆ-ի իրական ինքնությունը: Այս բոլորն այն դեպքում, երբ ՄԱԿ-ը բազմիցս բարձր է գնահատել Իրանին միլիոնավոր փախստականների ընդունման կապակցությամբ և դրվատել է Թեհրանի առատաձեռն վերաբերմունքը փախստականների նկատմամբ:
ՄԱԿ-ի փախստականների գերագույն կոմիսարիատի 2017թ. զեկույցի համաձայն, Իրանում ապրում են շուրջ մեկ միլիոն գրանցված աֆղան փախստականներ, շուրջ երկու միլիոն աֆղաններ Իրանում են ապօրինի կերպով և առանց ինքնության որևէ թղթի:
2015թ. մայիսին, Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին կարևորել է Իրանում օրինական ու ապօրինի աֆղան փախստական երեխաների կրթությունը, նշելով, որ Իրանում ոչ մի աֆղան երեխա չպետք է զրկվի կրթությունից և նրանք բոլորը պետք է ուսում ստանան իրանական դպրոցներում:
Փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի վարիչ Մոլոգնա Զորայ Մամոն Մաշհադում ասել է.«ԻԻՀ-ը չորս տասնամյակ հյուրընկալել է փախստականների և հումանիտար ծառայություններ է մատուցել նրանց»:
Այդ մասին տվյալները վկայում են, որ ներկայումս Իրանի համալսարանների 17 հազար աֆղան ուսանողներ և 25 հազար աֆղան շրջանավարտներ պատրաստ են որպես գիտական ու մշակութային ոլորտի մտավորականներ ծառայել Աֆղանստանին: