Մամուլի տեսություն 27-06-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i94906-Մամուլի_տեսություն_27_06_2018
Իրանում դատական իշխանության շաբաթվա մեծարման նպատակով կազմակերպված Դատական իշխանության համաժողովի ժամանակ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ղեկավարները  որպես հասարակության պահանջներից մեկն ընդգծեցին տնտեսական ոլորտում խափանարարության դեմ պայքարի անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2018 07:35 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 27-06-2018

Իրանում դատական իշխանության շաբաթվա մեծարման նպատակով կազմակերպված Դատական իշխանության համաժողովի ժամանակ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ղեկավարները  որպես հասարակության պահանջներից մեկն ընդգծեցին տնտեսական ոլորտում խափանարարության դեմ պայքարի անհրաժեշտությունը:

Ղոդս

Տնտեսական ոլորտում խափանարարներին պատժելու հանրային պահանջ

 

Իրանում դատական իշխանության շաբաթվա մեծարման նպատակով կազմակերպված Դատական իշխանության համաժողովի ժամանակ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ղեկավարները  որպես հասարակության պահանջներից մեկն ընդգծեցին տնտեսական ոլորտում խափանարարության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Այս նիստի ընթացքում ԻԻՀ նախագահն անդրադառնալով այն կետին, որ այսօր երկրում տիրող պայմաններով ու նաև նկատի առնելով ժողովրդին ընդդիմացող թշնամիների գոյությունը, մեր միասնականությունը, միատարրությունն ու համախոհությունը բոլոր ժամանակներից ավելի ամուր պիտի լինեն, ասաց. «Երբ տարածաշրջանում կամ աշխարհում մեծ հաղթանակ ենք կերտել, Իրանի ժողովրդի հզորության ու ազդեցիկության պատճառով թշնամին ընդդիմացել է այս մեծ ժողովրդին»: Ռոհանին անդրադառնալով այն կետին, որ բավարար չափերով երկրում ապրանք է արտադրվել և կամ հայթայթվել ու պահեստավորվել ու չպիտի այդ կապակցությամբ որևէ մտահոգություն ունենալ, ասաց. «Մեզ պարտադրված տնտեսական պատերազմում դատավորների պարտականությունն է վերականգնել հանրային անվտանգությունն ու վստահությունը»։ Իրանի Դատական իշխանության ղեկավար Ամոլի Լառիջանին նույնպես ընդգծելով, որ թշնամին նպատակ ունի հոգեբանական պատերազմ ծավալել, ասաց. «Թշնամին հույս ունի, որ հոգեբանական այս պատերազմով տնտեսության բնագավառում կարող է անհուսություն առաջացնել»: Ամոլի Լառիջանին տեղեկացնելով տնտեսական շուկայում խափանում կատարողների հանդեպ կոշտ մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը, հավելեց. «Տնտեսական համակարգում խափանարարության համար համապատասխան օրենսգրքում 20 տարվա ազատազրկումից մինչև մահապատիժ է նկատի առնված»: Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն էլ անդրադառնալով անցած տարիների ընթացքում իրականացված Դատական իշխանության ջանքերին, նշեց. «Դատական իշխանությունն ունի բնածին մի առաքելություն և դա արդարության իրագործումն է»: Ալի Լառիջանին հասարակության մեջ տնտեսական, հասարակական ու քաղաքական անվտանգության ստեղծումը Դատական իշխանության կարևոր պարտականություններից համարեց»:

 

Էթթելաաթ

Մոհամմեդ Բեն Սալմանը դավաճանել է Պաղեստինի ժողովրդի իդեալներին

 

Ամերիկյան «Ֆարին Փալիսի» պարբերաթերթը մի հաղորդման մեջ գրեց. «Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը դավաճանել է պաղեստինցիներին»:

Ամերիկյան այս պարբերաթերթն անդրադառնալով «Դարի գործարք» նախագծի շուրջ բանակցությունների շրջանակներում Թրամփի փեսայի՝ Ջերդ Քուշների և ԱՄՆ պատվիրակ Ջեյսոն Գրինբաթի հետ Բեն Սալմանի վերջին հանդիպմանը գրեց. «Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի օգնականները նախքան այդ նիստի կայացումը դա անիմաստ ու ժամանակի վատնում անվանեցին»: «Ֆարին Փալիսի»-ին հավելել է. «Մի քանի ամիս է ինչ Պաղեստինի ինքնավար վարչակազմը թերահավատորեն է վերաբերվում Թրամփի վարչակազմի և Պարսից ծոցի մերձակա որոշ պետությունների սերտ հարաբերություններին»: Համաձայն այս հաղորդման անցած մարտին հրեական հոսանքի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ Բեն Սալմանը քննադատեց պաղեստինցիներին և հավակնեց, որ նրանք կորցրել են խաղաղության համար  առիթը: Նա նաև անարժեք բնութագրեց պաաղեստինցիների իդեալը և ասաց, որ նրանք պիտի ընդունեն իրենց առաջարկված ցանկացած տեսակի համաձայնությունը»։ հաղորդման մեկ այլ բաժնում ասված է, որ Իսրայելի հետ Սաուդյան Արաբիայի երկկողմ ջերմ հարաբերությունները Պաղեստինի ինքնավար վարչակազմի հայացքից չեն վրիպել: «Ֆարին Փալիսի»-ին նաև անդրադարձել է մի շարք այլ քայլերի, այդ թվում «Էյրինդիա»-ի միջոցով դեպի Թելավիվ իրականացվող թռիչքներին Արաբիայի օդային տարածքի օգտագործման արտոնություն տալը, «Ատլանտիկ» պարբերաթերթին տված Բեն Սալմանի հարցազրույցը, որտեղ ընդգծել է. Թե Իսրայելն իրավունք ունի իր սեփական հայրենիքն ունենալ և գրել է, որ պաղեստինցիներն այլևս տարածաշրջանի առաջնորդների գերակայություններից չեն համարվում և Պաղեստինի ինքնավար վարչակազմը դժգոհ է նրանից, որ արաբական երկրների ղեկավարներն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են Իրանի վրա: Այս պայմաններում ԱՄՆ-ն առկախել է Պաղեստինի ինքնավար վարչակազմին ցուցաբերվող ֆինանսական օժանդակությունը: Իսրայելյան մի հեռուստակայան հաղորդել է, որ այդ քայլը վերցվել է «Թեյլոր Ֆորս» օրենքի շրջանակներում, որը պաղեստինցի պաշտոնատարներին արգելում է դրամային փոխանցում կատարել դիմադրության խմբերին և նրանց կոչ է անում այս խմբերի դեմ կտրուկ քայլեր ձեռնարկել:

 

Ալիք

Զարիֆ. «Միջուկային գործարքն իր տեղում է»

 

Միջուկային գործարքն ամուր է ու իր տեղում: Այս մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրի վիճակին, ԱԳ նախարարն ասել է. «Միջուկային գործարքն ամուր է ու իր տեղում: Պետք է համբերենք իմանալու համար, թե դրա պահպանման համար եւրոպացիները, գործարքին մասնակից մյուս երկու երկիրն ու միջազգային հանրությունն ինչքանով են պատրաստ քայլեր ձեռնարկելու»:

Նա տեղեկացրել է, որ այդ կապակցությամբ կողմերի հետ դրական բանակցություններ է կայացել եւ պետք է սպասել, իմանալու համար, թե դրանք ինչքանով խոսքից գործի կը վերածվեն:

 

 

News.am

Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը պետք է արագացվի. «Եվրանեսթ»-ում բանաձեւ է ընդունվել

 

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում 41 կողմ, 5 դեմ, 5 ձեռնպահ ձայներով ընդունվել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ եւ պատվիրակություն կողմից ներկայացված հրատապ բանաձեւը՝ կապված ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հետ:

Այս առնչությամբ, Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հրատապ բանաձեւը, վկայակոչելով 2018 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը՝ որպես եւս մեկ վերահաստատում Հայաստանի Հանրապետության հանձնառության՝ ԵՄ-ի հետ առավել ռազմավարական եւ հավակնոտ հարաբերությունների, կոչ է անում ԵՄ անդամ պետությունների ազգային խորհրդարաններին առանց անհարկի հետաձգումների վավերացնել համաձայնագիրը:

Բանաձեւը կարեւորում է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը մինչեւ Եվրոպական խորհրդարանի 2019 թվականի ընտրությունները:

 

Առավոտ

Հայտարարությունների, կոչերի, «այլախոհության» դեմ ֆեյսբուքյան պայքարի ժամանակը կամաց-կամաց անցնում է

 

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Մենք բոլորս ուրախանում ենք, երբ հայտնաբերվում են յուրացման, մսխման, կոռուպցիայի դեպքեր, և նախկինում դրանով զբաղվող քաղաքացիները կանչվում են պատասխանատվության: ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ՊԵԿ-ը պետք է շարունակեն այդ գործը, քանի որ անհրաժեշտ է, ինչպես առաջին նախագահն էր ասում, մաքրել Ավգյան ախոռները: Բայց ժամանակն է, որ պետական գերատեսչություններն անցնեն «կառուցողական ռեժիմի», իրականացնեն այն բարեփոխումները, որոնց սպասում է հասարակությունը: Վստահ եմ, որ կրթության, մշակույթի, ընդերքօգտագործման և անգամ բանակի խնդիրները միայն կոռուպցիայի հետ կապված չեն՝ կոռուպցիան արմատախիլ անելն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար պայման է զարգացման համար: Գուցե մեր առավել միամիտ քաղաքացիները համարում են, որ ապօրինի հարստացածների գողացած փողերը բյուջե մուտքագրելով հնարավոր է հաղթահարել աղքատությունը, բարձրացնել աշխատավարձերը, ապահովել ներդրումները, զարգացնել բիզնեսը և այլն, բայց դա այդպես չէ:

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իրավամբ զգուշացրել է նման պատրանքներից՝ արտաքին պարտքի մարման առումով, բայց դա վերաբերում է գործնականում բոլոր ոլորտներին:

Նախարարությունները պետք է զարգացման ծրագրեր մշակեն, որոնք արմատապես կփոխեն ներկայիս՝ կոռուպցիոն սխեմաների համար նախատեսված «դրվածքը»: Քարոզչությունն, իհարկե, կառավարության գործունեության կարևոր մասն է, բայց ոչ ամենակարևորը

Հայտարարությունների, կոչերի, «այլախոհության» դեմ ֆեյսբուքյան պայքարի ժամանակը կամաց-կամաց անցնում է: Ժողովրդի վստահությունը վայելող կառավարությունից ակնկալում ենք համակարգված և նպատակասլաց աշխատանք»,-գրում է թերթը: