ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի շրջանակում հակաիրանական նոր հայտարարություններ է արել
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է,որ Իրանը շարունակում է խախտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևը: Անդրադառնալով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի զեկույցին, նա ասել է.«Այս զեկույցը ցույց է տալիս, որ Իրանը շարունակում է զենք մատակարարել Միջին Արևելքին և խախտել Անվտանգության խորհրդի բանաձևերը»:
Հաշվի առնելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու դեմ միջազգային հանրության դիրքորոշումը և Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի դեմ Վաշինգտոնի քայլերի բացահայտ շարունակումը, ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր հայտարարությունները իմաստ են ստանում: 2018 թվականի մայիսի 8-ին ՀԳՀԾ-ից դուրս գալու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը քննադատության արժանացավ միջազգային հանրության, այդ թվում Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցների և համաձայնագիրը կնքած մյուս երկրների կողմից: Հատկապես որ եվրոպական երկրների եռյակը ՀԳՀԾ-ն պահպանելու համար բանակցությունների մեջ է մտել Իրանի հետ: Իսկ Ռուսաստանն ու Չինաստանն էլ ընդգծել են միջուկային համաձայնագրի իրագործման անհրաժեշտությունը և զգուշացրել ՀԳՀԾ-ն չեղարկելու վտանգավոր հետևանքների կապակցությամբ:
ՄԱԿ-ում Բրիտանիայի ներկայացուցիչ Քարեն Փիերսի խոսքով՝ Միջուկային համաձայնությունը միջուկային սպառազինության տարածումն արգելող ռեժիմի հիմնական մասն է : Ավելին՝ այս համաձայնագիրն ուժի մեջ է և ՄԱԳԱՏԷ-ն իր վերջին զեկույցում հաստատել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորություններին:
Թեև Գուտերեշն իր զեկույցում հստակորեն ընդգծել է, որ Իրանը հավատարիմ է ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած իր պարտավորություններին, բայց ԱՄՆ-ն շահարկելով զեկույցի մի հատվածը, Թեհրանին մեղադրել է թիվ 2231 բանաձևը խախտելու մեջ: Գուտերեշն իր զեկույցի մի հատվածում կենտրոնացել է հրթիռային գործունեության և սպառազինության փոխանցումների վերաբերյալ թիվ 2231 բանաձևի «Բ» հավելվածի վրա, և անհիմն հայտարարություններ է արել Իրանի տարածաշրջանային գործունեության մասին:
Ռուսաստանը Գուտերեշի վերջին զեկույցի վերաբերյալ քննադատական դիրքորոշում է որդեգրել: ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան ասել է.«Ինչպես է կարելի թիվ 2231 բանաձևի իրագործման վերաբերյալ զեկույց ներկայացնել ու ընդնահրապես չանդրադառնալ Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու Վաշինգտոնի քայլին: Ինչը բացարձակապես խախտում է ոչ միայն ՀԳՀԾ-ով ստանձնած այդ երկրի պարտավորությունները, այլ թիվ 2231 բանաձևը»:
Իրականում, ԱՄՆ-ն, որպեսզի ՀԳՀԾ-ից դուրս գալու համար իր եվրոպացի գործընկերների կողմից քննադատությունների ու ճնշումների չենթարկվի, Իրանի կողմից թիվ 2231 բանաձևի խախտումն է պատրվակ ծառայեցրել: Այնուամենայնիվ որպես Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի՝ միջուկային համաձայնագրի իրականացման դիտորդ՝ ՄԱԳԱՏԷ-ն և «5+1» խմբի բոլոր անդամ երկրները, բացառությամբ ԱՄՆ-ի, մինչ այժմ բազմիցս հաստատել են ՀԳՀԾ-ի շրջանակներում ստանձնած պարտավորությունների նկատմամբ Իրանի հավատարմությունը :
Նիկի Հեյլին այն դեպքում է հայտարարում, որ Իրանը զենք է մատակարարում տարածաշրջանի որոշ երկրներին, երբ Եմենի «Անսար Ալլահ» շարժումը բազմիցս ընդգծել է, որ Իրանը ոչ մի զենք չի տվել Եմենին:
Իրականում ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ից միակողմանիորեն դուրս գալով, խախտել է թիվ 2231 բանաձևը, ինչը նրա անհավատարմությունն է ցույց տալիս միջազգային հանձնառությունների նկատմամբ: Ի դեպ ԱՄՆ-ն Սաուդյան ռեժիմին առաջատար զենք մատակարարողն է : Արաբիան ավելի քան երեք տարի է որ ավերիչ պատերազմ է սանձազերծել Եմենի դեմ: Այսպիսով կարելի է ասել թիվ 2231 բանաձևը խախտելու ոլորտում Իրանի դեմ ԱՄՆ-ի հնչեցրած բոլոր մեղադրանքները վերաբերում են հենց իրեն: