Ռուսաստանը աջակցում է Սիրիայում Իրանի կառուցողական ներկայությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95074-Ռուսաստանը_աջակցում_է_Սիրիայում_Իրանի_կառուցողական_ներկայությունը
Միջին Արևելքի հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչն ու ԱԳ փոխնախարարը շաբաթ օրը հայտարարել է. «Իրանցի խորհրդականները Սիրիայի կառավարության խնդրանքով են ներկա այդ երկրում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2018 14:29 Asia/Tehran
  • Ռուսաստանը աջակցում է Սիրիայում Իրանի կառուցողական ներկայությունը

Միջին Արևելքի հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչն ու ԱԳ փոխնախարարը շաբաթ օրը հայտարարել է. «Իրանցի խորհրդականները Սիրիայի կառավարության խնդրանքով են ներկա այդ երկրում»:

Սիրիայում ճգնաժամը սկսվեց 2011 թվականին Արաբիայի, ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների հովանավորությունը վայելող ահաբեկչական խմբերի լայնամասշտաբ հարձակմամբ՝ նպատակ ունենալով տարածաշրջանում հավասարությունները փոխել հօգուտ Սիոնիստական ռեժիմի: Ի հետևումն դրա, Սիրիան դիմեց  Իրանին ահաբեկիչների դեմ պայքարում օժանդակություն ցուցաբերելու խնդրանքով:

Այսպիսով, 2011 թվականից Սիրիայի օրինական իշխանության խնդրանքով Իրանը խորհրդատվական ներկայություն ունի Սիրիայում եւ կարեւոր դեր է խաղացել սիրիական բանակի հաղթանակներում և երկրի տարբեր մասերում ահաբեկիչների դեմ պայքարում:

Ամերիկյան ռազմական հարցերով փորձագետ Ջիմ Վ. Դինն ասել է. «Սիրիայի բանակի հետ այս համագործակցությունը ցույց տվեց, թե ինչպես կարելի է դիմակայել Արեւմուտքի աջակցությամբ ահաբեկչական խմբերին»:

Արեւմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ը, Սիրիայում սկսված պատերազմից ի վեր հայտարարել են, որ նպատակ ունեն տապալել Սիրիայի օրինական կառավարությանը և այդ ուղղությամբ  Արեւմտյան և Արաբական կոալիցիան աջակցում է ահաբեկչական խմբերին:

Նրանք միշտ փորձել են Իրանի դեմ  քարոզչություն տանել  բազմիցս ընդգծել են Սիրիայից Իրանի խորհրդատվական ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը: Այնուամենայնիվ, նման դիմումները միշտ արժանացել են սիրիական կառավարության և նախագահ Բաշար Ասադի խիստ ընդդիմությանը:

Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալ Ֆեյսալ Ալ Մեղդադը հայտարարել է. «Սիրիայի կառավարությունը իր դաշնակիցներ՝ Իրանին և Լիբանանի Հեզբոլահին կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարում աջակցել Դամասկոսին»: 

Ռուսաստանը 2015 թ. սեպտեմբերին զգալի  մասնակցություն է ունեցել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում, մասնավորապես, ահաբեկիչների դիրքերի դեմ օդային հարվածները բազմաթիվ զոհեր եև վնասվածքներ են պատճառել նրանց: Արեւմուտքը, ինչպես նաև Իսրայելը մեծ ջանքեր են գործադրել ինչպես հոգեբանական պատերազմով, այնպես էլ քաղաքական խորհրդակցություններով ազդել Ռուսաստանի դիրքորոշման վրա,  ինչ-որ կերպ Մոսկվային համոզել Սիրիայում Իրանի խորհրդատվական ներկայության հարցում  տեղի տալ իրենց պահանջներին:

Այսպիսով, Իրանցի խորհրդականների ներկայությամ մասին Սիրիայում,  Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովի հայտարարությունը վկայում է որ Ռուսաստանը դեմ է Սիրիայից Իրանի ուժերի դուրս գալու պահանջներին: Ավելի վաղ  Ռուսաստանի կողմից հայատարարություններ են եղել Սիրիայից բոլոր օտարերկրյա զորքերի դուրսբերման մասին, մասնավորապես, Արևմուտքը փորձել է, Մոսկվայի հայտարարության հասցեագրել փորձել են դիմել իրանի խորհրդատվական ուժերի և  Լիբանանի «Հեզբոլահի» շարժմանը:

Սիրիայի ԱԳ նախարարի տեղակալ Ֆեյսալ Ալ Մեղդադն այս կապակցությամբ ասել է.«Կարծում եմ, որ Ռուսաստանի հայտարարությունը ուղղված չէ Սիրիայի օրինական կառավարության խնդրանքվ այդ երկրում  ներկա ուժերն: Քանի որ դա միայն վերաբերում է Սիրիայի կառավարությանը և Ռուսաստանի դիրքորոշումն վերաբերվում է այն ուժերին, որոնք Սիրիայից առաջարկներ չեն ստացել:

Հաշվի առնելով այս արտահայտությունները, Միջին Արևելքի հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Բոգդանովի վերջին դիրքորոշումը, ըստ էության, հաստատում է Իրանի աջակցության անհրաժեշտությունը Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարում: