Մամուլի տեսություն 02-07-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95093-Մամուլի_տեսություն_02_07_2018
Պատժամիջոցների փորձը հաճելի է եղել թշնամու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2018 08:09 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02-07-2018

Պատժամիջոցների փորձը հաճելի է եղել թշնամու համար:

Խոռասան

Տնտեսական պատերազմի դիմակայման անհրաժեշտությունները

 

Պատժամիջոցների փորձը հաճելի է եղել թշնամու համար: Թեև ՀԳՀԾ-ն անթերի ու լիարժեք փաստաթուղթ չէր, բայց խոստումնադրուժ գերպետությունը դա էլ չհանդուրժեց ու հրաժարվեց ՀԳՀԾ-ից: Այսօր Թրամփի կառավարությունը խոսում է թեժ ամռան և Իրանի ազգային արժույթն արժեզրկելու մասին...Ի՞նչ պետք է անել: Ամեն ինչից առաջ ընդունել տնտեսական պատերազմը: Բոլորս՝ քաղաքացի, թե պատասխանատու պիտի ընդունենք, որ տնտեսական պատերազմի մեջ ենք մտել և այն ինչ տեղի է ունեցել բառի իսկական իմաստով պատերազմական վիճակի հայտարարում է, հետևաբար արտասահմանցի նախահարձակի դիմաց պիտի պահպանենք մեր ներքին միասնականությունը: Կառավարության քննադատներն ու ընդդիմադիրները պիտի հրաժարվեն կառավարության անարժանության և կամ նախագահին իմպիչմենտի ենթարկելու կամ հրաժարականի մասին զրույցներից և պիտի բացառել այդ տարբերակները: Միևնույն ժամանակ արտակարգ պայմաններում ու այն դեպքում երբ ամերիկացի պաշտոնատարներն Իրանի առանց նախապայմանների հանձնվելու մասին են արտահայտվում որևէ առողջ միտք չի կարող բանակցության մասին խոսել, քանի որ բանակցությունն այս պայմաններում լիարժեքորեն հանձնվելու իմաստով է լինելու: Տնտեսական ներկա վիճակում թվում է, որ պիտի տնտեսական արտակարգ դրություն հայտարարել և տնտեսական պատերազմի շտաբ ու զորակայան ստեղծել, այնպես որ, պետական, կիսապետական ու մասնավոր բաժինների բոլոր հնարավորությունները պիտի բերվեն միացյալ կառավարման ներքո: Այս զորակայանն անմիջապես աշխատանքի անցնելով ՀԳՀԾ-ից հետո Իրանի դեմ միջազգային հանրության համախոհությունը փշրելու, թշնամուն անտեղի պատրվակներ չտալու, արժութային երկկողմ պայմանագրերին ուշադրություն ցուցաբերելու և արտաքին առևտրական գործարքներից դոլարի կրճատման և նավթային պաշարների առավելագույն վաճառքի կապակցությամբ քաղաքականություններ մշակի: Գոյություն ունեցող ռեսուրսները պիտի կառավարվեն կարծր կերպով՝ նկատի առնելով ընչազուրկ ու խոցելի խավերն ու արտադրողներին և հրաժարվել ցանկացած քաղաքականությունից որևէ կբարձրացնի ընտանիքի իրական զամբյուղի գինը: Առանց որևէ սակարկության մենք այսօր գտնվում ենք պատերազմական պայմաններում, որի առաջնագծում կանգնած թշնամին տնտեսությունը և ժողովրդի ու հասարակական կարծիքի վրա դրա գործած ազդեցությունն է: Պարտության զգացումը հանձնվելու նախաբանն է: Պիտի գիտակցենք, որ ԱՄՆ-ի ու մեծապետական ճակատի նպատակն է Իրանը վերածել մեկ այլ Սիրիայի: Սիրիայի այսօրվա ավերակները հաստատում են, որ զգաստ դիմադրությունից բացի այլ ուղի չունենք:

 

Քեյհան

ԱՄՆ-ի 700 քաղաքների ընդվզումն ընդդեմ Թրամփի միգրացիոն վայրագ քաղաքականությունների

 

Ապաստանյալների կապակցությամբ ԱՄՆ-ի կառավարության անմարդկային քաղաքականությունների դեմ բողոքներն ամեն օր  նոր ծավալ են ստանում: Այս անմարդկային քայլերն իրենց գագաթնակետին հասան անցած շաբաթների ընթացքում և ԱՄՆ-ի անվտանգության ու սահմանապահ ուժեր վայրագ ու հակաբարոյական քայլի դիմելով իրենց ընտանիքներից առանձնացրեցին ու բանտ նետեցին իրենց ծնողների հետ անօրինական կերպով այդ երկիր մտած ավելի քան 2000 երեխաների: Այս քաղաքականությունն արժանացավ ներքին ու արտասահմանյան խիստ բողոքի և ի վերջո Թրամփը մի հրամանագիր ստորագրելով հայտարարեց, որ այդ երեխաները կարող են մնալ իրենց ընտանիքների հետ: Այդուհանդերձ ընտանիքներից բաժանված շատ երեխաներ դեռ իրենց ծնողներին չեն վերադարձվել ու պահվում են վանդակներում:

Անցած հինգշաբթի օրը հազարավոր ամերիկացի ակտիվիստներ այդ երկրի կառավարության միգրացիոն վայրագ քաղաքականությունների դեմ հանրահավաք անցկացնելով ներխուժեցին Սենատի շենքը: Ոստիկանության ուժերը բերման ենթարկելով շուրջ 600 կանանց իրենց վերահսկողության տակ առան Սենատի շենքը:

Բողոքարարները նույն օրը խոստացան, որ շաբաթ օրը առավել բազմամարդ ակցիաներ են անցկացվելու ամբողջ ԱՄՆ-ի տարածքում:

Այս հիման վրա շաբաթ օրը ԱՄՆ-ի շուրջ 700 քաղաքներում բողոքի ակցիաներ անցկացվեցին, որոնց ընթացքում ներկայացվեցին երեք պահանջներ՝ անհապաղ վերամիավորել միգրանտ այն ընտանիքների անդամներին, որոնք ԱՄՆ-ի հակամիգրացիոն քաղաքականությունների պատճառով իրարից հեռու են մնացել, հրաժարվել միգրանտ ընտանիքների անդամների հետախուզման ու բերման ենթարկելուց և երրորդ՝ վերջ տալ միգրացիայի դիմաց «զրոյական հանդուրժողականության» քաղաքականության գործադրմանը:

Բազմաթիվ դեմոկրատական օրենսդիրներ միացան ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում ակցաիներ կազմակերպած տասնյակ հազարավոր քաղաքացիներին և հայտարարեցին միգրանտ երեխաներին իրենց ծնողներից բաժանելու Թրամփի քաղաքականության հետ իրենց հակառակությունը: Վաշինգտոնում ու Լոս Անջելեսում անցկացված երթերին միացան նաև բազմաթիվ արվեստագետներ ու հայտնի գործիչներ:

 

Ալիք

Իրանն ՕՊԵԿ-ին կոչ է արել որոշ երկրների կողմից նավթի արդյունահանման միակողմանի աճ թույլ չտալ

 

Նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանե ՕՊԵԿ-ի համաժողովի նախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի եւ արդյունաբերության նախարար Սուհէյլ ալ Մազրուին կոչ է արել առանց համաձայնության հասնելու արդյունահանման սահմանափակման մասին ՕՊԵԿ+-ի համաձայնագրի որոշ մասնակից պետությունների կողմից արդյունահանման ծավալների ավելացում թույլ չտալ: Այս մասին նշվում է Զանգանեի՝ ՕՊԵԿ-ի համաժողովի նախագահին գրված նամակում:

Նախարար Զանգանեն ՕՊԵԿ-ի անդամ երկրներին նաեւ կոչ է արել ձեռնպահ մնալ ցանկացած միակողմանի քայլերից, քանի որ դա կարող է խաթարել կազմակերպության միասնությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սաուդական Արաբիան համաձայնվել է ավելացնել նավթի արդյունահանումը օրական 2 մլն. բարելով:

 

 

News.am

Հայաստան-ԵՏՄ առեւտրաշրջանառության ծավալն աճել է. Ռուսաստանի բաժինը նվազել է

 

2018 թվականի հունվար-մայիսին Հայաստան-ԵՏՄ առեւտրաշրջանառությունը կազմել է 855 մլն դոլար, ինչը 27,8 տոկոսով ավելի է 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Նշենք, որ ըստ այդ ժամանակաշրջանի տվյալների, Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստան-ԵՏՄ  առեւտրաշրջանառության 91 տոկոսը: Համեմատության համար ասենք, որ 2017 թվականի ցուցանիշներով, Հայաստան-ԵՏՄ առեւտրաշրջանառության մեջ Ռուսաստանի բաժինը կազմել է շուրջ 97 տոկոս:

Նախորդ տարվա հունվար-մայիսին Հայաստան- ԵՏՄ առևտրաշրջանառությունը կազմել է Հայաստանի արտաքին առեւտրի 29,7 տոկոսը, այս տարի այդ ցուցանիշը նվազել է 1,9 տոկոսով:

Իսկ ահա ԵՄ-ի երկրների հետ առեւտրաշրջանառության տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին առեւտրում աճել է 22.2 տոկոսից հասնելով 25.4 տոկոսի:

 

 

Tert.am

Հուլիսի 11-12-ը նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել

 

Հուլիսի 11-ից 12-ը նախատեսված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել, որի շրջանակներում նա կհանդիպի Եվրոպական միության ղեկավարության հետ: Լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Խոսնակը նշեց նաև, որ հուլիսին արտաքին գործերի նախարարի արտասահմանյան մի քանի այց է ծրագրվում, որոնց ժամկետները հստակեցվում են։

Ըստ նրա՝ հուլիսի 6-ին նախատեսվում է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության մշտական փոխպետքարտուղար Սայմոն Մակդոնալդի այցը Հայաստան: