Ադրբեջանը Հայաստանին զգուշացրել է ղարաբաղյան հակամարտության հարցով ուժի դիմելու կապակցությամբ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Հայաստանին զգուշացրել է պատերազմը կանխելու համար, անհապաղ արդար լուծում գտնել ղարաբաղյան հակամարտության համար:
Ադրբեջանի ռազմական բարձրաստիճան պաշտոնատարների ներկայությամբ կայացած նիստում, Զաքիր Հասանովը հայտարարել է, որ եթե Երևանը անհապաղ լուծում չգտնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, Ադրբեջանը ուժի է դիմելու:
Սա առաջին անգամը չէ, որ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնատարները Հայաստանին սպառնում են պատերազմի վերսկսմամբ: Մի շարք ազերի փորձագետների կարծիքով, Բաքվի պաշտոնատարները բանակի ռազմական կարողությունների մասին բարձրաձայնելով ու սպառնալիքներով, փորձում են մեծացնել ճնշումները Հայաստանի վրա:
Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնատարները ենթադրում են, որ այդ ճնշումները տեսնելով, հայերը ատելու են պատերազմի քաղաքականությունը: Ներկա պայմաններում, Հայաստանում տիրող տնտեսական ու հասարակական վիճակն այնքան էլ լավ չէ և հայ երիտասարդները չեն ցանկանում կռվել ու մեռնել ռազմաճակատներում: Փորձը ցույց է տվել, որ երբ Բաքվի կառավարության պաշտոնատարները Հայաստանին պատերազմի վերսկսմամբ են սպառնացել, իրականում պատերազմելու մտադրություն չեն ունեցել:
Ամեն դեպքում, Ադրբեջանի պաշտպանության նախարարն այն պայմաններում է սպառնացել Հայաստանին, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պնդում են ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման վրա: 2017թ. հայ և ազերի փորձագետները անհավանական էին համարում 2018 թ. Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմը՝ երկու երկրում ընտրությունների պատճառով: Ռազմական հարցերի փորձագետ Թերլան Այվազովն այդ մասին ասել է.«2018թ. մեծացել է Ադրբեջանի ռազմական բյուջեն: Չնայած ես համոզված եմ, որ ընտրությունների պատճառով 2018թ. լայնածավալ պատերազմ չի լինելու երկու երկրի միջև: Սակայն թեթևակի բախումներն ու խաղաղության բանակցությունների վերսկսումն անխուսափելի է»:
Ռուսաստանը ռազմաբազա տեղակայելու մասին Հայաստանի հետ 49 տարվա ռազմական պայմանագիր է կնքել: Այդ պայմանագրի համաձայն, Ռուսաստանը պարտավորվում է պաշտպանել Հայաստանի սահմանները: Ակնհայտ է, որ պատերազմ վերսկսվելու դեպքում, Ռուսաստանը հովանավորելու է Հայաստանին:
Նման պայմաններում, Ադրբեջանի ռազմական գնումները և Ալիևի կառավարության պաշտոնատարների սպառնալիքները չեն կարող նպաստել այդ երկի նպատակների առաջմղմանը և տարածքների ազատագրմանը: Հաշվի առնելով այս իրողությունները, չպետք է այնքան էլ լուրջ համարել ներքին սպառում ունեցող Ադրբեջանի պաշտպանության նախարարի սպառնալիքները, որոնցից ազերի պաշտոնատարները օգտվում են իրենց երկրի հանրային կարծիքը մեղմելու համար: