Իրանը հակադարձել է Ահեմեդ Շահիդի հանձնառության երկարաձգմանը
ԻԻՀ քննադատելով ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների հատուկ զեկուցող Ահմեդ Շահիդի հանձնառության երկարձգման որոշումը, հայտարարել է, որ այն կայացել է քաղաքական նպատակներով և Իրանի դեմ թշնամության հիման վրա:
ԻԻՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին, հակադարձելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Իրանի հարցերով զեկուցող Ահմեդ Շահիդի հանձնառության երկարաձգման որոշմանն ասել է.-«Այս որոշումն Իրանի դեմ թշնամության հիման վրա է կայացել և իրավական վավերականություն չունի: Ուստի Իրանն իր իրավունքն է համարում չկատարել այն»:
Անսարին հավելել է.-« Իրանի հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողի հանձնառության երկարաձգման կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևը հովանավորող երկրների կազմը և նրանց ցուցաբերած աջակցությունը այն երկրներին, որոնք իրենց ներքին և արտաքին քաղաքականություններում ոտնահարում են մարդու իրավունքները, պարզ ապացույցն է այդ բանաձևի քաղաքանացման: Դա նշանակում է, որ Արևմուտքը չարաշահում է այդ միջազգային կազմակերպության հնարավորությունները»:
Արևմտյան և Արաբական որոշ երկրներ բանաձևին կողմ են արտահայտվել, այն դեպքում, երբ Սաուդյան Արաբիան, Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները տարիներ ի վեր ոտնահարում են կանանց և գաղթականների քաղաքական ու քաղաքացիական նախնական իրավունքները և արտաքին քաղաքանության ոլորտում հովանավորելով ահաբեկչական խմբերին, աշխարհում ու տարծաշրջանում ավերածություններ են առաջացրել և պատերազմ հրահրելով Եմենում կոտորածի են ենթարկել այդ երկրի ժողովրդին»:
Նշելի է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը երեք օր առաջ 20 կողմ, 15 դեմ և 11 ձեռնպահ ձայներով հաստատեց Իրանի Մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի հատոկ զեկուցող Ահմադ Շահիդի պարտականության երկարաձգման որոշումը:
Այս որոշումն այն պայմաններում է կայացել, երբ վերջինս երկու շաբաթ առաջ Իրանի վերաբերյալ մի հաղորդագրություն հրապարակելով, կրկին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել ԻԻՀ դեմ:
Հրապարակած զեկույցում նա կրկին փորձել է ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների խորհրդին ներկայացնել իր մտահոգությունները Իրանում Մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ:
ԻԻՀ համոզված է, որ Մարդու իրավունքները ոտնհարող իրական ակունքների անտեսումը մեծ ազդեցություն է ունեցել ծայրահեղականության և ահաբեկչության ալիքների տարածման վրա , որն այս օրերին ինչպես աշխարհի այլ վայրերում տարածվել է նաև Եվրոպայում: Այդ խտրական և անտրամաբանական քաղաքականությունների որդեգրաման հետևանքով, ուշ թէ շուտ, Արևմտյան կառավարությունները պետք է պատասխան տան իրենց ժողովուրդներին:
Ի դեպ ԻԻՀ կրոնական, սահմանդրության և քաղաքացիկան օրենքների հիման վրա Մարդու իրավունքների իրավիճակի բարելավումն իր հանձնառություններից է համարում և հենց այդ հիման վրա մինչ այժմ պարզ ու շարունակողական համագործակցություն է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կառույցների այդ թվում UPR-ի հետ: