Մամուլի տեսություն 03-07-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95143-Մամուլի_տեսություն_03_07_2018
Այսօր՝ հուլիսի 3-ին լրանում է «Iran Air» ավիաընկերության «IR 655» չվերթի աղետի 30-ամեակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2018 08:27 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03-07-2018

Այսօր՝ հուլիսի 3-ին լրանում է «Iran Air» ավիաընկերության «IR 655» չվերթի աղետի 30-ամեակը:

Ալիք

«IR 655» չվերթը հիշելիս

 

Այսօր՝ հուլիսի 3-ին լրանում է «Iran Air» ավիաընկերության «IR 655» չվերթի աղետի 30-ամեակը:

30 տարի առաջ, 1988 թվականի հուլիսի 3-ին, Պարսից ծոցում ԱՄՆ ռազմածովային ուժերի «USS Vincennes» ռազմանավի արձակած հրթիռը խոցեց «Iran Air» ավիաընկերության Թեհրան-Դուբայ՝ «IR 655» չվերթն իրականացնող «Airbus 300» տիպի քաղաքացիական ինքնաթիռը:

Սարսափելի այս ոճրագործության հետևանքով զոհվեցին ինքնաթիռի 290 ուղևորներն ու չվերթը սպասարկող ուղևորներն ու անձնակազմը, այդ թվում՝ 60 երեխա:

Ավելի ուշ, «USS Vincennes» ռազմանավի նավապետը, որի հրահանգով էր արձակվել հրթիռը, ոչ միայն չպատժվեց այս անմարդկային հանցագործության համար, այլ, ընդհակառակը, ԱՄՆ ժամանակի նախագահ Ռոնալդ Ռէեգանի կողմից պարգևատրվեց շքանշանով:

Այս ոճրագործությունը ևս մեկ սև էջ է Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի կողմից իրականացված թշնամական գործողությունների հաստափոր գրքում:

 

 

Ղոդս

Վիեննայի կայարանը, ՀԳՀԾ-ի հարցով վերջին հանդիպման վայրը՞

 

Երբ քանի օր է մնում առանց ԱՄՆ-ի ՀԳՀԾ-ն շարունակելու շուրջ որոշում կայացնելու համար Եվրոպայի համար սահմանված ժամկետին, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Եվրոպա ուղևորվեց: Այդ ժամկետն Իրանի 12-րդ կառավարության կողմից Եվրոպայի համար նշանակվել էր մայիսի 8-ին՝ ՀԳՀԾ-ից Թրամփի հեռանալուց հետո: Այս եռօրյա այցն իրականացվում է այն պայմաններում, երբ անցած շաբաթվա ընթացքում Եվրոպայի ընդունած որոշման և Իրանին ներկայացվելիք առաջարկների փաթեթի մասին բազմաթիվ կանխատեսումներ կատարվեցին, որոնք հերքվեցին իրանցի ու եվրոպացի պաշտոնատարների կողմից, այդուհանդերձ  ոմանք հավակնեցին, թե Եվրոպայի քաղաքական հաղորդագրությունը եզրակացվել է: Այդուհանդերձ Ռոհանին երեկ Թեհրանից Բեռն մեկնելուց առաջ հաստատեց, որ ՀԳՀԾ-ն շարունակելու համար Եվրոպայի առաջարկությունների փաթեթը ներկայացվելու է առաջիկա օրերի ընթացքում: Հնարավոր է, որ ԻԻՀ նախագահի Շվեյցարիա ու Ավստրիա կատարելիք պաշտոնական այս այցի ընթացքում վճռվի առանց ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ ՀԳՀԾ-ն շարունակելու ճակատագիրը: Քանի օրից Ավստրիան վեցամսյա ժամանակաշրջանի համար ստանձնելու է  ԵՄ-ի նախագահությունը: Այս դիտանկյունից ԻԻՀ նախագահի Ավստրիա կատարելիք այցը մեծ նշանակություն կարող է ունենալ: ԻԻՀ նախագահը Թեհրանը թողնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Եվրոպացիներն առաջիկա օրերում ներկայացնելու են ՀԳՀԾ-ն շարունակելու համար իրենց առաջարկությունների փաթեթը, որի շուրջ զրուցելու ենք ԵՄ-ի նախագահությունը վարող Ավստրիայի ղեկավարների հետ: Նա Եվրոպայի այսօրվա պայմանները տարբեր բնութագրելով, ասաց. «Եվրոպան այսօր առավել բարձրաձայն է հակառակում ԱՄՆ-ի միահեծանությանը և առավել հստակ կերպով հայտարարում է, որ տարածաշրջանային ու միջազգային հարցերում համագործակցելու է ազդեցիկ երկրների հետ»: Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնությունն իրականություն դարձավ այս երկու երկրների հյուրընկալությամբ և բանակցության վայրը հաճախ կամ Ավստրիայում և կամ Շվեյցարիայում էր ու նրանք բանակցությունների ուղղությամբ մեծ ջանքեր գործադրեցին: Ռոհանու ընդգծմամբ տարածաշրջանային տարբեր հարցեր, այդ թվում Սիրիայի ժողովրդի դեմ անարդարությունն ու Եմենի ժողովրդի դեմ ոճրագործությունները նաև արդյունաբերության, առողջապահության ու բուժման և ջրի ռեսուրսների կառավարման շուրջ համագործակցությունն այս այցի շրջանակներում քննարկվող թեմաներից են լինելու:

 

ԻՍՆԱ

Հեղափոխություն մեգաֆոնով

 

Նորերս հեղափոխության համը ճաշակած մի երկիր կատարված ճամբորդությունը, որտեղ հեղափոխության առաջնորդի պատկերը դեռ կարելի է տեսնել պատերի վրա ու նաև  մարդկանց հագուստների ու գլխարկների վրա կարող էր չափազանց հետաքրքիր լինել մեզ համար, որ այդ երկիր էինք այցելել լրագրողական գրագիտության խմբի կազմում:

Ժողովրդի վերաբերմունքի ու քայլերի վրա սոցիալական ցանցերի ազդեցության ուղղությամբ մեր հետաքրքրությունը բնականաբար մեզ մղում է Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի հեղափոխության ձևավորման ու հաղթանակի հարցում նման մեդիայի դերակատարության շուրջ ուսումնասիրությանը: Իհարկե մեր ենթադրությունը գնում էր նոր մեդիայի և Հայաստանում առաջին ու տիրապետող սոցիալական ցանցերից համարվող Ֆեյսբուքի կողմը, սակայն Հայաստանում Իրանի մշակութային կցորդն ասում է, որ Հայաստանի հեղափոխությունը պարտական է Փաշինյանի մեգաֆոնին, որը շատ է նմանում մեր երկրում փողոցում կանաչի վաճառողներին ձեռքի փոքր բարձրախոսներին:

Նա մի մեգաֆոնով ոտքով Գյումրիից Երևան հասավ ու ժողովրդին իրազեկեց հարցերի մասին ու այդ միջոցով էլ Երևանի փողոցները հանեց ժողովրդի բազմությանը:

Հայաստանի 43-ամյա վարչապետը լրագրող է եղել և ուսանողական պարբերաթերթից է սկսել Սերժ Սարգսյանի հետ հակառակությունը:

Պրն. Վարչապետն այսօր մարդկանց հիշողություններում դաջվել է կիր գլխարկով ու հագուստներով:

Հայաստանի հանրային հեռուստատեսության պատասխանատուները համոզված են, որ ձևավորված բողոքի շարժման ընթացքում Փաշինյանին օգնել են սոցիալական ցանցերը և Ֆեյսբուքը Հայաստանի ատոմային ռումբն են կոչում:

Նրանք միևնույն ժամանակ հավատացած են, որ ժողովրդի հետ վարչապետի ու մյուս պատասխանատուների ուղղակի ու շարունակական կապերը դժվարացրել են ԶԼՄ-ների աշխատանքը և  նրանք իրենց լսարանը պահպանելու համար փորձում են լրատվական ազդեցիկ ռազմավարություն մշակել:

Նրանց նաև հարցրեցինք Իրանի ԶԼՄ-ների կապակցությամբ նրանց պատկերացման մասին, որին պատասխանելով ասացին, որ Իրանի ու Հայաստանի ԶԼՄ-ների միջև գործակցությունը շատ խորը չէ և նկատի առնելով մշակութային ու լեզվական տարբերություններն այս բնագավառում հարաբերությունների ապագան անորոշ է:

 

 

Արմենպրես

Հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն հերքել է Թուրքիայում նախարարի պաշտոն զբաղեցնելու մասին լուրերը

 

Աշխարհահռչակ հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն հերքել է թուրքական լրատվամիջոցներով տարածված տեղեկությունն այն մասին, թե Թուրքիայում նախարարի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է ստացել: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին Աճեմօղլուն ասել է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի հետ զրույցում:

Ի պատասխան այն պնդումների, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է երկրի տնտեսության ղեկին նախարարի պաշտոնում նշանակելու է Աճեմօղլուին՝ տնտեսագետն ասել է, որ նման առաջարկ չի ստացել: «Ոչ ոք ինձ հետ կոնտակտի մեջ չի մտել: Կարծում եմ՝ դրանք պարզապես բամբասանքներ են»,- ասել է նա:

Խոսելով Թուրքիայի տնտեսության մասին՝ նա նշել է, որ այն կառուցվածքային խնդիրներ ունի: Նա ընդգծել է, որ վերջին 10 տարիների ընթացքում երկրի տնտեսությունում արտադրողականության աճ չի եղել, տեխնոլոգիական զարգացումներից կամ անշարժ գույքի սեկտորից բացի ներդրումների աճ չի գրանցվել: «Թուրքիայի տնտեսությունում կտրուկ անկման ռիսկ կա»,- ասել է տնտեսագետը:

Օրեր առաջ թուրքական լրատվամիջոցները տեղեկություն էին հաղորդել այն մասին, թե Թուրքիայի նախագահ Էրդողանը նոր կազմվող կառավարության կազմում մտադիր է ներառել նաև աշխարհահռչակ հայ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուին: Թուրք լրագրող Նագեհան Ալչըն, հենվելով անանուն աղբյուրների վրա, հայտնել էր, թե Էրդողանը «Աճեմօղլուին կարող է առաջարկել բոլոր լիազորություններով ղեկավարել թուրքական տնտեսությունը»:

Դարոն Աճեմօղլուն ծնվել է 1967 թվականին Թուրքիայում՝ հայկական ընտանիքում, սովորել է Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգների հեղինակավոր համալսարաններից մեկի՝ Մասաչուսեթսի համալսարանի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր է: Արժանացել է շատ մրցանակների ու պարգևների: