Ադրբեջանի զինված ուժերում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95153-Ադրբեջանի_զինված_ուժերում_մեկնարկել_են_լայնածավալ_զորավարժություններ
Հուլիսի 2-ին Ադրբեջանի զինված ուժերում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ, որոնք կավարտվեն հուլիսի 6-ին։ Զորավարժությանը մասնակցում են շուրջ 20 հազար զինծառայողներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2018 13:54 Asia/Tehran
  • Ադրբեջանի զինված ուժերում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ

Հուլիսի 2-ին Ադրբեջանի զինված ուժերում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ, որոնք կավարտվեն հուլիսի 6-ին։ Զորավարժությանը մասնակցում են շուրջ 20 հազար զինծառայողներ:

«Հուլիսի 2-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով մեկնարկել են ադրբեջանական բանակի լայնամասշտաբ զորավարժությունները, որոնցում ներգրավված են տարբեր զորատեսակներ և զորամիավորումներ, նպատակ ունենալով բարձրացնել այդ երկրի ռազմական կարողության պատրաստվածությունը». այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Զորավարժությունների ընթացքում, կփորձարկվեն Ադրբեջանի բանակի նոր սպառազինությունները: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Հայաստանին զգուշացրել է պատերազմը կանխելու համար, անհապաղ արդար լուծում գտնել ղարաբաղյան հակամարտության համար:

Ադրբեջանի Հանրապետության վարքագիծը ցույց է տալիս, որ այդ երկիրը ձգտում է բարձրացնել ռազմական կարողությունները, որպեսզի կարողանա  Լեռնային Ղարաբաղի հարցում իր պահանջները պարտադրել Հայաստանին: Այսպիսով, َԱդրբեջանը անցյալ տարի ավելացրել է իր ռազմական գնումները տարբեր երկրներից:

Հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ ներկայումս ադրբեջանական բանակը ունի 66,950 ակտիվ զինվորական անձնակազմ: 439 տարբեր տեսակի տանկ,18 Միգ-29 և 19 Սու-19 հործանիչներ:

Սա այն դեպքում երբ Հայաստանի բանակը ունի 44,800  ակտիվ զինվորական անձնակազմ, 100 Տ-72 տփսակի տանկ, մեկ սկադրիլա Սու-25 կործանիչ: Այս ռազմական գերակայությունը վստահություն է նրշնչել Ադրբեջանին, որպեսզի ռազմական ոլորտում ճնշում գործադրի Հայաստանի վրա: Մինչ այժմ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդական աշխատանքներն ապարդյուն են անցել և շարունակվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կողմերի միջև: Մյուս կողմից տարբեր երկրներ սպառազինություն վաճառելով հակամարտող կողմերին մեծ շահեր են ապահովում:  

Այն, ինչ Ադրբեջանը համարում է Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի արդարացի լուծում, դժվար թե հասկանալի լինի: Հաշվի առնելով ճգնաժամի կողմերի համառությունը, սեփական շահերը ապահովելու համար, նրանցից ոչ մեկը  պատրաստ չի նորմալ հանգամանքներում նահանջել իրենց դիրքերից: Սա ավելի դժվար կդարձնի Ադրբեջանի համար քանի որ ենթադրում է ավելի ուժեղ դիրքերում է հայտնվել:

The military balance պարբերականը գրում է. «Ադրբեջանի բանակը, չնայած իր բարձր ռազմական ծախսերին, չունի լայնածավալգործողություններ իրականացնելու հնարավորություն»:

Թերևս հնարավոր ամենալավ տարբերակն այն է, որ պետք է դիմել ղարաբաղյան տարածաշրջանում ապրող մարդկանց ձայնին: Մարդիկ, որոնք  անկախ ռազմական հացասարություններից, ձգտում են խաղաղություն և կայունության պայմաններում ապրել: Ամենաարդար լուծումը նրանց համար կլինի պահպանել և շարունակել խաղաղ կյանքը: