Ադրբեջանի զինված ուժերում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ
Հուլիսի 2-ին Ադրբեջանի զինված ուժերում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ, որոնք կավարտվեն հուլիսի 6-ին։ Զորավարժությանը մասնակցում են շուրջ 20 հազար զինծառայողներ:
«Հուլիսի 2-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով մեկնարկել են ադրբեջանական բանակի լայնամասշտաբ զորավարժությունները, որոնցում ներգրավված են տարբեր զորատեսակներ և զորամիավորումներ, նպատակ ունենալով բարձրացնել այդ երկրի ռազմական կարողության պատրաստվածությունը». այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Զորավարժությունների ընթացքում, կփորձարկվեն Ադրբեջանի բանակի նոր սպառազինությունները: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Հայաստանին զգուշացրել է պատերազմը կանխելու համար, անհապաղ արդար լուծում գտնել ղարաբաղյան հակամարտության համար:
Ադրբեջանի Հանրապետության վարքագիծը ցույց է տալիս, որ այդ երկիրը ձգտում է բարձրացնել ռազմական կարողությունները, որպեսզի կարողանա Լեռնային Ղարաբաղի հարցում իր պահանջները պարտադրել Հայաստանին: Այսպիսով, َԱդրբեջանը անցյալ տարի ավելացրել է իր ռազմական գնումները տարբեր երկրներից:
Հրապարակված տվյալները ցույց են տալիս, որ ներկայումս ադրբեջանական բանակը ունի 66,950 ակտիվ զինվորական անձնակազմ: 439 տարբեր տեսակի տանկ,18 Միգ-29 և 19 Սու-19 հործանիչներ:
Սա այն դեպքում երբ Հայաստանի բանակը ունի 44,800 ակտիվ զինվորական անձնակազմ, 100 Տ-72 տփսակի տանկ, մեկ սկադրիլա Սու-25 կործանիչ: Այս ռազմական գերակայությունը վստահություն է նրշնչել Ադրբեջանին, որպեսզի ռազմական ոլորտում ճնշում գործադրի Հայաստանի վրա: Մինչ այժմ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միջնորդական աշխատանքներն ապարդյուն են անցել և շարունակվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կողմերի միջև: Մյուս կողմից տարբեր երկրներ սպառազինություն վաճառելով հակամարտող կողմերին մեծ շահեր են ապահովում:
Այն, ինչ Ադրբեջանը համարում է Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի արդարացի լուծում, դժվար թե հասկանալի լինի: Հաշվի առնելով ճգնաժամի կողմերի համառությունը, սեփական շահերը ապահովելու համար, նրանցից ոչ մեկը պատրաստ չի նորմալ հանգամանքներում նահանջել իրենց դիրքերից: Սա ավելի դժվար կդարձնի Ադրբեջանի համար քանի որ ենթադրում է ավելի ուժեղ դիրքերում է հայտնվել:
The military balance պարբերականը գրում է. «Ադրբեջանի բանակը, չնայած իր բարձր ռազմական ծախսերին, չունի լայնածավալգործողություններ իրականացնելու հնարավորություն»:
Թերևս հնարավոր ամենալավ տարբերակն այն է, որ պետք է դիմել ղարաբաղյան տարածաշրջանում ապրող մարդկանց ձայնին: Մարդիկ, որոնք անկախ ռազմական հացասարություններից, ձգտում են խաղաղություն և կայունության պայմաններում ապրել: Ամենաարդար լուծումը նրանց համար կլինի պահպանել և շարունակել խաղաղ կյանքը: