Մամուլի տեսություն 04-07-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95180-Մամուլի_տեսություն_04_07_2018
Եվրոպա ուղևորված մեր երկրի նախագահն իր առաջին հանգրվանում Շվեյցարիա ժամանելով հանդիպում ու զրույց ունեցավ այդ երկրի պաշտոնատարների հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2018 07:22 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04-07-2018

Եվրոպա ուղևորված մեր երկրի նախագահն իր առաջին հանգրվանում Շվեյցարիա ժամանելով հանդիպում ու զրույց ունեցավ այդ երկրի պաշտոնատարների հետ:

Խոռասան

Իրանի նավթային վերջնագիրը

 

Եվրոպա ուղևորված մեր երկրի նախագահն իր առաջին հանգրվանում Շվեյցարիա ժամանելով հանդիպում ու զրույց ունեցավ այդ երկրի պաշտոնատարների հետ: Դոկտ. Ռոհանին այս ուղևորության ընթացքում Շվեյցարիայում բնակվող իրանցիների հետ հանդիպման ժամանակ Իրանի նավթի արտահանման համար արգելքներ առաջացնելու կապակցությամբ խստորեն ազդարարելով, ասաց. «Եթե չթույլատրեն, որ Իրանի նավթի արտահանվի, դրա իմաստը կլինի այն որ ողջ տարածաշրջանի նավթի չի արտահանվի»: «Եթե կարողացաք, դա կատարեք , որպեսզի նաև դրա արդյունքը տեսնեք»,-հայտարարեց Ռոհանին: Ամերիկյան «Ասոշիետդպրես»-ը Ռոհանու այս հայտարարությունն ամերիկացիներին ուղղված սպառնալիք համարելով հաղորդեց. «Իրանի նախագահը հրաժարվեց այս կապակցությամբ առավել բացատրություն ներկայացնելուց, սակայն ԻԻՀ-ն անցյալում իր վրա գործադրվող ճնշումները դիմակայելու համար սպառնացել էր, որ կփակի «Հորմոզ»-ի նեղուցը, որտեղից է անցնում աշխարհի նավթի մեկ երրորդը»: Հոջ. Հասան Ռոհանին իր արտահայտություններում ընդգծեց. «Պատժամիջոցներ գործադրելուց ԱՄՆ-ի հետապնդած իրական նպատակը ժողովրդի կյանքի վրա ճնշում գործադրելն է, բայց նրանք հավակնում են, թե ցանկանում են Իրանի վրա ճնշում գործադրել, բայց երբ դեղորայքի նման առաջին անհրաժեշտության ապրանքների վրա արգելք դրվի, ո՞ւմ վրա է ճնշում գործադրվելու»: Նա հավելել է. «Ամերիկացիները հավակնում են, թե ցանկանում են լիովին արգելել Իրանի նավթի արտահանումը: Նրանք իրենց այս հայտարարության իմաստը չեն ընկալում, քանի որ որևէ իմաստ չունի Իրանի նավթը չարտահանվի ու միևնույն ժամանակ տարածաշրջանի նավթի արտահանվի»: Իրանի նախագահը նաև մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց նույն կապակցությամբ «Ռոյտերզ»-ի թղթակցի հնչեցրած հարցին: Լրագրողը հարցրեց. «Իրանի նավթի արտահանումը կանխելու կապակցությամբ ամերիկացիների սպառնալիքի դիմաց ձեր հակազդեցությունը ի՞նչ է լինելու: Արդյոք հնարավոր է, որ Իրանը փակի «Հորմոզ»-ի նեղուցը»: ԻԻՀ նախագահը պատասխանելով այս հարցումին ասաց. «Իմ համոզմամբ ամերիկացի պաշտոնատարների հայտարարությունն այն մասին, թե ցանկանում ենք զրոյացնել Իրանի նավթի արտահանումը, հռետորաբանություն է և նրանք անկարող են լինելու դա կատարել: Սպիտակ տան այս քայլն անօրինական ու վերսահմանային է և ոտնահարում է էներգետիկայի ու առևտրի բնագավառում միջազգային բոլոր պարտավորությունները: Այն ենթադրությունը, թե բոլորը նավթ կարտահանեն բացի Իրանից, սխալ ու անխոհեմ է: Իրանի ժողովուրդը որևէ ժամանակ արտաքին ճնշման դիմաց ծնկի չի եկել ու չի գալու»:

 

Ջոմհուրի Էսլամի

Ժողովրդի թշնամիների սև վկայականի ամփոփ քննարկման առիթ

 

Ամերիկյան «Վինսենս» ավիակիր նավից հրթիռի արձակման ոճրագործական քայլի հետևանքով Իրանի քաղաքացիական ինքնաթիռի կործանման դեպքի նահատակների հիշատակը երեկ հարգվեց Պարսից ծոցում ինքնաթիռի կործանման և դրա ուղևորների նահատակության վայրում: Սա իրադարձությունների ամյակները առիթ են ամփոփ քննարկելու Իրանի ժողովրդի թշնամիների սև վկայականը:

Այս անմարդկային ոճրագործական արարքը թույլ տրվեց ամերիկյան «Վինսենս» նավի ոճրագործ հրամանատար գեներալ Ռաջերզի կողմից, սակայն այս վատահամբավ ոճրագործը դատի տրվելու ու պատժվելու փոխարեն ԱՄՆ-ի ժամանակի նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից «Արիության մեդալ»-ի արժանացավ և հայտարարվեց, որ այդ քայլը համապատասխանել է ԱՄՆ-ի զինվորական սկզբունքներին: Թեև առանց Ռեյգանի խոստովանության էլ լիովին պարզ էր, որ ոճրագործությունն ու կոտորածն ԱՄՆ-ի զինվորական սկզբունքներից են, բայց զարմանալին այն է, որ այս մեծ ոճրագործություն իր համարժեք  արձագանքը չգտավ նաև նաև Ավիագնացության միջազգային կազմակերպություն՝ ԻԿԱՕ-ում և պաշտոնական քննարկումների ու հայտարարությունների ստվերի ներքո մոռացության տրվեց:

Չնայած դրա միջազգային արձագանքին, Իրանի ժողովուրդը ընդմիշտ որպես դառն ու անմոռանալի դեպք է հիշելու այս դառնաղետ իրադարձությունը և շարունակ հիշելու է, թե ինչ տեսակ ոճրագործների ու խուլիգանների հետ գործ ունի և ԱՄՆ-ի իրական էությունն ու Իրանի ժողովրդի հանդեպ վերաբերմունքն ինչպե՞ս է: Այսօր երբ երեք տասնամյակ անցնում է այդ դառը դեպքից ու վայրիվերումներով լի օրերից, ոճրագործ ԱՄՆ-ն դեռ նույն թշնամական էությամբ պահպանել է Իրանի ժողովրդի հանդեպ իր թշնամական դիրքորոշումը:

Դրա համար որ ավելի լավ ճանաչենք օտարների ու հատկապես թշնամիների էությունն ու դրդապատճառները պիտի ուշադրությամբ հետևենք մեր շուրջը տեղի ունեցող զարգացումներին, որպեսզի ըմբռնենք թե մեր թշնամին ի՞նչ է խորհում ու ի՞նչ երազանքներ է հյուսում: Իհարկե նրանք էլ իրենց նախորդների նման այդ կարգի իղձերն իրենց հետ գերեզման են տանելու, բայց այդ հարցերի մասին իրազեկումն ազդելու է Իրանի ժողովրդի զգաստության ու գիտակցության մակարդակի բարձրացման վրա:

 

Փաստ

Փաշինյանն ուզում է նախագահի պաշտոնում ևս յուրային մարդ «դնել»

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, Սահմանադրությամբ նախատեսված յոթ տարին չի պաշտոնավարի:

Մեր ունեցած տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուզում է այս պաշտոնում ևս յուրային մարդ «դնել»: Չնայած ժամանակին նա հայտարարել էր, որ անձամբ է տեսել համապատասխան փաստաթղթերն այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին (հասարակությանն այդպես էլ այդ տեղեկանքը չներկայացվեց), չնայած, որ Արմեն Սարգսյանը վայելում է հասարակության զգալի մասի հարգանքն ու, ինչու ոչ, սերը, Փաշինյանը չի հաշտվում այն մտքի հետ, որ նախագահի պաշտոնը զբաղեցնում է մարդ, ով առաջադրվել է Սերժ Սարգսյանի կողմից:

Մեր աղբյուրի պնդմամբ, հաշվի առնելով, որ սահմանադրական հնարավորությունները խիստ սահմանափակ են, հիմա բանակցություններ են ընթանում, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Արմեն Սարգսյանը հրաժարական ներկայացնի, և նախագահ ընտրվի արդեն խորհրդարանական նոր մեծամասնության կողմից:

Քանի որ նման սցենարը միանշանակ չի ընդունվի հասարակության կողմից, Փաշինյանը փորձում է գտնել առավել «բացատրելի» պատճառաբանություններ»:

 

Ալիք

Օշին Սահակյանը հրաժեշտ է տվել Իրանի բասկետբոլի ազգային հավաքականին

 

Հուլիսի 2-ին, բասկետբոլի 2019 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Իրանի-Ղազաղստան հանդիպման ավարտին, իրանահայ ճանաչված բասկետբոլիստ Օշին Սահակյանն հայտարարել է ազգային հավաքականի կազմում իր ելույթների ավարտի մասին:

Օշինի որոշումն անակնկալ է եղել հավաքականի մարզչական շտաբի և նրա խաղընկերների համար, որոնք արցունքոտ աչքերով են հրաժեշտ տվել ազգային հավաքականի երկար տարիների առանցքային բասկետբոլիստներից մեկին:

Ինքը՝ Օշինն իր այդ որոշումը պայմանավորել է հավաքականի կազմում երիտասարդ բասկետբոլիստներին ելույթ ունենալու և կայանալու հնարավորություն տալու հանգամանքով:

«Հրաժեշտի պահը վրա էր հասել: Կան բազմաթիվ երիտասարդ բասկետբոլիստներ, որոնք սպասում են հնարավորության՝ հավաքականում հանդես գալու համար: Տաղանդավոր այդ երիտասարդները կարող են փոխարինել ինձ: Նրանց առիթ է պետք»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Օշինը:

Նշենք, որ հավաքականի 32-ամեայ հարձակվողն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2004 թվականին, Սպահանի «Զոբահան» թիմում, որի կազմում հանդես է եկել մինչ 2012 թվականը:

«Զոբահան»-ից բացի նա հանդես է եկել նաև «Ֆուլադ Մահան», «Մահրամ», «Շիմիդոր» և «Փեթրոշիմի Բանդար Էմամ» թիմերի կազմում:

Հենց ամենասկզբից նա ընդգրկվել է նաև Բասկետբոլի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով թիմի առանցքային բասկետբոլիստներից մեկը: