ԻԻՀ նախագահ Ռոհանու կարևոր ուղերձը` Եվրոպայի սրտում ունեցած ելույթի ժամանակ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95181-ԻԻՀ_նախագահ_Ռոհանու_կարևոր_ուղերձը_Եվրոպայի_սրտում_ունեցած_ելույթի_ժամանակ
Երեքշաբթի երեկոյան, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է Վիեննայում բնակվող իրանցիների հետ: Հանդիպման ժամանակ ունեցած ելույթում, Ռոհանին նշել է, որ Իրանի ժողովուրդը երբեք չի հանձնվելու թշնամու ճնշումների դիմաց: Նա նշել է, որ պատմության ընթացքում Իրանի ժողովրդի իրավունքների խախտմանն ուղղված ցանկացած քայլ դատապարտվել է ձախողման:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2018 07:29 Asia/Tehran
  •  ԻԻՀ նախագահ Ռոհանու կարևոր ուղերձը` Եվրոպայի սրտում ունեցած ելույթի ժամանակ

Երեքշաբթի երեկոյան, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է Վիեննայում բնակվող իրանցիների հետ: Հանդիպման ժամանակ ունեցած ելույթում, Ռոհանին նշել է, որ Իրանի ժողովուրդը երբեք չի հանձնվելու թշնամու ճնշումների դիմաց: Նա նշել է, որ պատմության ընթացքում Իրանի ժողովրդի իրավունքների խախտմանն ուղղված ցանկացած քայլ դատապարտվել է ձախողման:

 

Ավստրիա մեկնելուց առաջ, Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայացած տնտեսական համաժողովում ունեցած ելույթում Ռոհանին նշել է. “Գագաթաժողովին ուղղված մեր ուղերձն այն է, որ ներկա աշխարհում միակողմանի քաղաքականության միջոցով հնարավոր չէ լուծել քաղաքական, տնտեսական, անվտանգության, գիտական կամ բնապահպանական ոլորտների խնդիրները”: Ռոհանին հավելել է. “Ամերիկացիները ցանկանում են կտրել աշխարհի հետ Իրանի հաղորդակցման կամուրջները: Սակայն դա նրանց չի հաջողվի, քանի որ նրանք չեն հանդիսանում աշխարհի բացարձակ ուժը”:

Աշխարհը պետք է տեղյակ լինի ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հնչեցվող սպառնալիքների իրականցման և հակաիրանական շրջափակումների վերականգնման հետևանքների մասին:

Երկուշաբթի երեկոյան Վիեննայում բնակվող իրանցիների հետ հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին, անդրադառնալով Իրանի նավթի արտահանումը դադարեցնելոը մասին Թրամփի սպանալիքին, ասել է. “Ամերիկացիներից մեկն ասել է, որ այդ երկիրը ցանկանում է  արգելել Իրանից նավթի արտահանումը: Սակայն դա բացառվում է”: Ռոհանին նշել է, որ Իրանից նավթի արտահանման դադարեցումը նշանակում է ողջ տարածաշրջանից նավթի արտահանման դադարեցում:

Նա հավելել է. “Միթե հնարավոր է, որ Իրանից նավթ չարտահանվի, սակայն տարածաշրջանի այլ երկրներից արտահանվի: Թրամփն ասում է, որ թույլ չի տալու Իրանի նավթն արտահանվի: Փորձեք դա անել և կտեսնեք, թե ինչ տեղի կունենա”:

Իրանի նավթի արտահանումն ամբողջության դադարեցնելու վերաբերյալ ամերիկացի  պաշտոնյաների սպառնալիքները հնչում են այն պայմաններում, երբ Հորմոզի նեղուցը համարվում է  ռազմավարական, քաղաքական, տնտեսական ու աշխարհագրական կարևոր դիրք ունեցող  միջազգային ջրային ուղիներից: Դրա փակումը կրող է մեծապես վնասել ամբողջ աշխարհին”: Եթե Թրամփի կառավարության մեջ լինեն խելացի մարդիկ, նրանք նախագահին թույլ չեն տա դիմել նման քայլի:

Ռոյտերզ րատվական գործակալությունը, հղում անելով Շվեյցարիայում Հասան Ռոհանու խոսքերին գրել է, որ Վաշինգտոնի կողմից Իրանի նավթի արտահանումը դադարեցնելու սպառնալիքը կարող է վտանգել Պարսից Ծոցի տարածաշրջանի նավթի արտահանման գործընթացը:

Միջազգային հարցերով փորձագետ և ԻԻՀ խորհրդարանի նակին պատգամավոր Նազար Շաֆիին , անդրադառնալով Շվեյցարիայում ԻԻՀ նախագահի ելույթին, այն մասին, թե հնարավոր չէ Իրանից նավթի արտահանումը դադարեցնել իսկ տարածաշրջանից նավթ արտահանել, նշում է . “Արտաքին քաղաքականությունը մեսիջների փոխանակման հարթակ է և Իրանը ցուցադրում է  իր ոժը: Ինչպես ասել է նախարարը, եթե 24 ժամ փակի իր աչքերը, ավելի քան մեկ լինիոն փախստական արևմտյան սահմաններից մուտք կգործի Եվրոպա”: Նա  ահվելել է, որ ներկա դրությամբ պատժամիջոցները չեն կարող ադել Իրանի վրա, քանի որ Իրանն ունի դրանց հակազդելու հնարավորություն:

Պատմությունը վկայում է , որ ցանկացած ժամանակ, երբ Իրանի դեմ խոսել են սպառնալիքի ու պատժամիջոցի լեզվով, այս երկիրն ավելի վճռական և ուժեղ է դարձել: