Մամուլի տեսություն 05-07-2018
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից հետո Իրանի և 4+1 խմբի ԱԳ նախարարների առաջին նիստը կգումարվի Վիեննայում:
Էբթեքար
Վաղը՝ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի հետ միաժամանակ Իրանին կներկայացվի Եվրոպայի առաջարկների փաթեթը
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից հետո Իրանի և 4+1 խմբի ԱԳ նախարարների առաջին նիստը կգումարվի Վիեննայում: ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի այս նիստի նշանակությունը կայանում է նրանում, որ եվրոպացիները մտադիր են Իրանին ներկայացնել ՀԳՀԾ-ն շարունակելու համար իրենց տնտեսական առաջարկների փաթեթը: Իրանն ավելի վաղ հստակ հայտարարել է, որ պատժամիջոցներն ու ՀԳՀԾ-ն չեն կարող միատեղվել ու ՀԳՀԾ-ի մյուս գործընկերներն Իրանի շահերը չերաշխավորեն Իրանը ՀԳՀԾ-ում մնալու որևէ անհրաժեշտություն չի տեսնելու:
Այս շրջագծում և նկատի առնելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը միջուկային համաձայնության փաստաթղթում յուրահատուկ իրավիճակների ու նաև ՀԳՀԾ-ից շրջագծում պարտավորություններն իրագործելուց որևէ կողմի հրաժարման հավանականության համար կանխատեսումներ են կատարված, որից է կախված է վաղը գումարվելիք ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի երկրորդ նշանակությունը: ՀԳՀԾ-ում կանխատեսված ընթացակարգի համաձայն նախարարները կամ փոխնախարարները պարտավոր են նիստեր գումարելով կարգավորել տարաձայնությունները և արդյունքը հայտարարել է երկշաբաթյա ժամկետում, ինչը շուրջ մեկ ամիս առաջ Էրաղչու Եվրոպա կատարած ուղևորությամբ դա իրականացվեց: Հիշյալ քայլն արդյունքի չհանգելու դեպքում նախարարական նիստը 15-օրյա ժամկետում պիտի կարգավորի հարցը, ինչը կրկին արդյունքի չհանգելու դեպքում հարցը փոխանցվելու է նախ խորհրդակցական խմբին ու ապա ՄԱԿ-ի ԱԽ-ին: ԱԽ-ում հինգ մշտական և տաս ոչ-մշտական անդամներ հարցի շուրջ քվեարկություն են կատարելու և կողմ ձայների ապահովման դեպքում Իրանի դեմ պատժամիջոցների առկախումը շարունակվելու է: Այս իրավիճակը մեկ մարտահրավեր է դիմագրավում և դա ԱԽ-ում ԱՄՆ-ի վետոյի իրավունքն է, ինչը կարող է բարդություններ առաջացնել Իրանի և ՀԳՀԾ-ի մյուս գործընկերների համար: Հիշյալ գործընթացն այս պահին գտնվում է երկրորդ փուլում, այսինքն նախարարական նիստի փուլում : Նկատի առնելով Իրանի հետ առևտրական հարաբերությունների խզման համար ԱՄՆ-ի կողմից ճնշումների ծանրացումն ու նաև ՀԳՀԾ-ից իր շահերն ստանալու համար Իրանի ընդգծումը եվրոպացիները ներկայացնելու են մի փաթեթ, հույս ունենալով, որ դրանով հարցը երրորդ փուլ չի փոխադրվի և նրանք պարտավոր չեն լինի ԱԽ-ում առճակատվել ԱՄՆ-ի հետ:
Քեյհան
Պաղեստինցիների մեկ եվրո արժող օդապարիկները միլիոնավոր եվրո վնաս են պատճառում
Այն պայմաններում երբ մասնավորապես Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ սիոնիստների ռազմական հարձակումները շարունակվում են, այդ ռեժիմի բանակի խոսնակը Ֆրանսիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նիստում հայտարարեց, որ «Համաս»-ը երեխաների խաղալիքներն օգտագործում է այդ ռեժիմի դեմ հարձակման և տարածքները հրդեհելու համար:
Գեներալ Ռոնեն Մանլիսն ասել է. ««Համաս»-ը նոր զենք է արտադրել, որ նման է երեխաների խաղալիքներին և դրա արժեքը միայն մեկ եվրո է, սակայն այրել է մեր ավելի քան 2700 հեկտար տարածքները»:
Հիշեցնենք, որ «Վերադարձի իրավունք» անվամբ երթերի ժամանակ պաղեստինցիների օգտագործած հրծին օդապարիկները մինչ այսօր մեծ վնաս են պատճառել զավթված տարածքներում: Սիոնիստական ռեժիմը պատասխանելով պաղեստինցիների այս քայլերին օրակարգում ներառել է հրթիռային հարձակումները և սպառնացել է, որ նման քայլի դիմողներին հետախուզելու և ահաբեկելու է:
Գազայի սահմանին «Վերադարձի իրավունք» անվան ներքո պաղեստինցիների ցույցերի դեմ Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով զոհերի թիվը վերջին շաբաթների ընթացքում այնքան է մեծացել, որ նույնիսկ արժանացել է միջազգային կառույցների բողոքին, սակայն սիոնիստ այդ զորայինը Ֆրանսիայի խորհրդարանում հավակնել է, որ այն ինչը, որ տեղի է ունենում Գազայի սահմանին խաղաղ երթ չէ:
Նա հավակնել է, որ Սիոնիստական ռեժիմը կանգնած է ահաբեկչական կազմակերպությունների դեմ պատերազմի առաջնագծում, ովքեր ցանկանում են հարձակում իրականացնել Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի, Մալիի, Բոնեուս Այրեսի ու ցանկացած այլ վայրի դեմ: Սիոնիստական ռեժիմն այն պայմաններում է դիմադրության ուժերի և Իրանի դեմ նման հավակնություն կատարում, երբ վերջին հաղորդումների համաձայն Գազայի հատվածում «Վերադարձի երթի» ընթացքում նահատակված պաղեստինցիների թիվը հասել է 140 հոգու:
Միևնույն ժամանակ Երեխաների պաշտպանության համաշխարհային հաստատությունը վերջերս մի զեկույց հրապարակելով գրեց. «2018 թվականի սկզբից իսրայելցի զորայինները նահատակել են 28 պաղեստինցի երեխաների, որոնցից 21-ը Գազայի հատվածի բնակիչներ են եղել»:
Ալիք
Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ սփյուռքի նախարարի հետ
Հուլիսի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիին: Գրում է ՀՀ սփյուռքի նախարարության կայքը:
Սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ողջունելով դեսպանին՝ նախարարը շեշտել է, որ Հայաստանի կառավարությունը արդեն հանդես է եկել ծրագրով, որտեղ սահմանել է իր առաջնահերթությունները եւ խիստ կարեւորել է հայ-իրանական հարաբերությունները: «Մենք առավել քան վստահ ենք, որ երկկողմ հարաբերությունների զարգացման չափազանց մեծ ներուժ կա բոլոր ուղղություններով, հատկապես՝ տնտեսական համագործակցության առումով: Նոր Հայաստանը պատրաստ է նոր որակի հարաբերություններ կառուցել՝ փոխվստահության մթնոլորտում: Այս իմաստով շատ կարեւոր է հայկական համայնքի հարյուրամյակների գոյությունը իրանական հողում, որը երկու երկրների դարավոր բարեկամության երաշխիքն է»,- հավելել է Մխիթար Հայրապետյանը՝ կարեւորելով երկու երկրների միջեւ տնտեսական, մշակութային կապերի ակտիվացումը:
Դեսպան Սաջջադին շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, ողջունել թավշյա հեղափոխության հաղթանակը Հայաստանում եւ նշել. «Ուրախ եմ հանդիպել ակտիվ գործունյա երիտասարդ նախարարի հետ, ով մեծ ցանկություն ունի աշխատել ի բարօրություն իր ժողովրդի ու հայրենիքի»: Դեսպան Սաջջադին ներկայացրել է սփյուռքի հետ աշխատանքի իր տեսլականը եւ առաջարկությունները եւ վստահություն հայտնել, որ համագործակցության շրջանակները նոր Հայաստանում ավելի կընդլայնվեն ու գործնական կը դառնան:
Tert.am
Հուլիսի 5-ին ՀՀ-ում նշվում է Սահմանադրության օրը
Հայաստանում այսօր՝ հուլիսի 5-ին, նշվում է Սահմանադրության օրը։ Հայաստանի սահմանադրությունը ՀՀ իրավական համակարգի հիմքն է՝ երկրի մայր օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում:
2001 թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003 թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005 թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց։
Սահմանադրությունը փոփոխությունների է ենթարկվել նաև 2015-ին: Մասնավորապես, 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, ըստ որի՝ Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգի:Ըստ Սահմանադրության առաջին հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:
2-րդ հոդվածի համաձայն՝ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեuված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է: