ԵԽ-ն աջակցում է Եվրոպական ներդրումային բանկի և Իրանի համագործակցության նախագծին
Չորեքշաբթի օրը ԵԽ պատգամավորները իրենց աջակցությունն են հայտնել ՀԳՀԾ-ի պահպանման հարցով Եվրոպական ներդրումային բանկի ու Իրանի համագործակցության նախագծին: Եվրոպական ներդրումային բանկը համարվում է ԵՄ ֆինանսական թևը՝ որոշ երկրներին ֆինանսական ծառայությունների մատուցելու համար: Հաշվի առնելով Իրանի դեմ շրջափակումների վերականգման մասին ԱՄՆ-ի որոշումը, այս բանկը Բրյուսելի միջոցներից մեկը է Իրանի հետ առտևրական հարաբերությունները պահպանելու համար:
Եվրոպայի օրենսդիրները ձայների մեծամասնությամբ դեմ քվերակեցին Իրանի հետ համագործակցությունները սահմանափակող աջակողմյան ծայրահեղականների կողմից արծարծված նախագծին: Այդ նախագիծը, որ պահանջում էր կանխել Իրանի և «Եվրոպական ներդրումային բանկի» համագործակցության սահմանափակումները վերացնող եվրահանձնաժողովի նախագիծը մեծ պարտություն կրեց: Չնայած որ այս որոշումը «Եվրոպական ներդրումային բանկին» չի հարկադրում համագործակցել Իրանի հետ, սակայն ԵՄ-ի հետ կապված այս ֆինանսական կառույցը շարժվելու է ԻՐանի հետ տնտեսական ու ֆինանսական համագործակցությունների ընդլայնման ուղղությամբ:
Չնայած որ Իրանի հետ առևտրական հարաբերությունները կարող է ծավալուն հետևանքներ ունենալ այս բանկի համար և կարող է ԱՄՆ-ի շուկաներում սահմանափակել բանկի շահույթները: Տեխնիկական առոմով եվրոպական պետությունները դեռևս առիթ ունեն կանխել Եվրահանձնաժողովի նախագծի գործադրումը, սակայն հաշվի առնելով ՀԳՀԾ-ի պահպանման հարցով նրանց դիրքորոշումները, չի ակնկալվում, որ նրանք կգնան այդ քայլին: ԵԽ պատգամավոր Զիգֆրիդ Մորեսանն ասել է.«Իրանում համապատսխան նախագծեր գտնելու դեպքում մենք «Եվրոպական ներդրումային բանկին» կտանք Իրանում ներդրումների կատարելու կարողությունը: Իրանի հետ միջուկային համաձայնության շարունակումը կնպաստի Եվրոպայի անվտանգությանը»: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո եվրոպական երկրները մտադիր են ՀԳՀԾ-ում մնալու համար ապահովել Իրանի շահերը, քանի որ ՀԳՀԾ-ի պահպանումը տնտեսական, քաղաքական ու անվտանգության առումներով շահութաբեր համաձայնություն է Եվրոպայի համար: Այս համատեքստում Վիեննայում, ԱՄՆ-ից բացի Իրանի և ՀԳՀԾ-ին անդամակցող այլ երկրների ԱԳ նախարարների համատեղ հանդիպման հետ միաժամանակ նախատեսվում է ներկայացնել եվրոպական առաջարկների փաթեթը: Խոստմնադրժության մեջ նկատի առնելով եվրոպական երկրների վատ անցյալը և Իրանի ներկայացրած նախապայմանների մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.« Իրանի և «4+1» խմբի միջև միջուկային համաձայնության շարունակման համար Իրանի նախապայմաններն են «Իրանից անհրաժեշտ նավթի գնում», «Իրանի հետ բանկային հարաբերությունների պահպանում», «ԱՄՆ-ի շրջափակումների դեմ կտրուկ դիրքրորշում», «Իրանի հրթիռային ծրագրի» և «Տարածաշրջանում Իրանի ազդեցիկ ներկայության» վերաբերյալ առկա հակառակությունների վերացում»: Անդրադառնալով եվրոպական ՀԳՀԾ-ի հարցով Իրանի ու ԵՄ-ի միջև բանակցություների շարունակման խնդրին Եվրոպայի հարցերի փորձագետ Փիրուզ Իզադին հավաստել է.«Հաշվի առնելով իր ներուժը Եվրոպան կարող է որոշ ոլորտներում համապատասխան մեխանիզմներ կիրառելով պահպանել հարաբերությունները Թեհրանի հետ, սակայն չի թվում, որ կարող է այդ ոլորտում ամբողջական երաշխիք ներկայացնել»: Եվրոպացիների տեսանկյունից սառը պատերազմին հաջորդող տարիներին ՀԳՀԾ-ն համարվում է մեծ հաղթանակ քաղաքական ու դիվանագիտական դաշտում: Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից շրջափակումների այդ թվում նախնական ու երկրորդական շրջափակումների վերականգնումը ու նոր շրջափակումների սահմանումը Իրանի հետ հարաբերությունների հարցում խստորեն վտնագում է Եվրոպայի քաղաքական, անվտանգության, տնտեսական ու առևտրական շահերը: