Լավրովն աջակցել է տարածաշրջանի ճգնաժամերի կարգավորման գործընթացում Իրանի ներգրավվածությանը
ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է.«Առանց տարածաշրջանի գլխավոր դերակատարների, այդ թվում Իրանի մասնակցության, բացառվում է ճգնաժամերի կարգավորումը»:
Սերգեյ Լավրովն ասել է.«Արևմտյան լրատվամիջոցներն ասում են, որ Իրանը պետք է մնա իր սահմաններում և չմիջամտի այլ երկրների հարցերին: Պարզից էլ պարզ է, որ այս դիրքորոշումն անիրատեսական է: Առանց տարածաշրջանի գլխավոր դերակատարների, այդ թվում Իրանի մասնակցության, հնարավոր չէ լուծման ելքեր գտնել տարածաշրջանի ճգնաժամերի կարգավորման համար»:
Նա հավելել է.«Մենք համոզված ենք, որ արևմտյան լրատվամիջոցները մեծացրել են Սիրիայում Իրանի ներկայության հարցը, քանի որ Իրանը ներկայություն ունի ոչ միայն Սիրիայում այլ տարածաշրջանում»:
Արևմտյան լրատվամիջոցները փորձում են այնպիսի պատկերացում ստեղծել, թե Իրանը պետք է վերադառնա իր սահմաններ և չմիջամտի տարածաշրջանի գործերին, մինչդեռ դա բացառվում է: Քանի որ առանց տարածաշրջանային դերակատարների, այդ թվում Իրանի հնարավոր չէ կարգավորել տարածաշրջանի հիմնական խնդիրները:
Փորձը ցույց է տվել,որ հակամարտություններում տարածաշրջանի հզոր երկրների բացակայությունը հանգեցնում է ահաբեկիչների հզորացմանը և թիրախում գտնվող երկրների թուլացմանը: ԻԼԻՊ-ն Իրաքում ու Սիրիայում ստեղծվեց ԱՄՆ-ի ու որոշ արաբական երկրների հովանավորությամբ ,և քանի դեռ Իրանի նման երկրները չէին միջամտել այդ հարցում ,օրըստօրե ուժեղացան ահաբեկիչները և այդ երկու երկրի մեծ թվով տարածքներ գրավեցին:
Այսօր Իրաքի ու Սիրիայի ժողովուրդները հաղթեցին ԻԼԻՊ-ին: Այս հաղթանակը այդ երկու երկրի պետական պաշտոնատարների ու ժողովուրդների խոսքով՝ արդյունքն է Թեհրանի լոգիստիկական ու խորհրդատվական աջակցությունների և Իրանը նշանակալի դեր է ունեցել այդ հաղթանակում ,ինչն անհերքելի փաստ է:
Քաղաքական հարցերի փորձագետ՝ Հեսամ Զեյդանն ասում է.«Ահաբեկչության դեմ պատերազմում Իրանն առանցքային դեր է ունեցել: Իրանն իր ռազմական ու լոգիստիկական անսահմանափակ հովանավորությամբ նպաստել է Սիրիայի ժողովրդի ու բանակի դիմադրությանը ահաբեկչության դեմ մղվող պատերազմում»:
Չնայած որոշ արաբական երկրների միտումնավոր ընդդիմությանը,Իրանն ամենայն հզորությանբ Իրաքի ու Սիրիայի ժողովուրդների կողքին պայքարեց ԻԼԻՊ թաքֆիրական-սիոնիստական խմբավորման դեմ և այժմ երբ ԱՄՆ-ն ու տարածաշրջանի որոշ երկրներ հուսահատվել են ԻԼԻՊ-ից , փորձում են Իրանին հանել տարածաշրջանի հավասարումներից,ինչն անտրամաբանական ու ոչ իրագործելի քայլ է:
«Այսօրվա վետերանները» ռազմական կայքի գլխավոր խմբագիր՝ Ջիմ Դաբյլու Դինն ասում է.«ԱՄՆ-ի, Իսրայելի և Պարսից ծոցի բռնապետ պետությունների ծանր պարտության ականատեսն ենք,ուստի Ամերիկյան կոալիցիան փորձում է պայմաններ ստեղծել Սիրիայում իր մշտական ներկայությունն ապահովելու համար»:
Արևմտյան երկրները տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով փորձում են հասնել իրենց նյութական շահերին ու հետապնդած նպատակներին: Տարածաշրջանային հակամարտությունների թեժացումը նրանց գլխավոր նպատակներից է, որի միջոցով հասնում են իրենց բուն նպատակին,որն է զենքերի վաճառքը: Թվում է,որ հակամարտությունների կարգավորման համար արևմտյան Ասիայի ազդեցիկ երկրների բանակցությունն ու համագործակցությունը լավագույն ելքն է տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու համար: