Մամուլի տեսություն 06-07-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95254-Մամուլի_տեսություն_06_07_2018
ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարումը և ի հետևանս դրա Թեհրանի դեմ պատժամիջոցների լծակով Սպիտակ տան սպառնալիքները ԵՄ-ի ղեկավարներին մղել են ԻԻՀ-ի կողմից ընդունելի առաջարկների փաթեթ ներկայացնելով փրկել միջուկային համաձայնությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2018 06:34 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06-07-2018

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարումը և ի հետևանս դրա Թեհրանի դեմ պատժամիջոցների լծակով Սպիտակ տան սպառնալիքները ԵՄ-ի ղեկավարներին մղել են ԻԻՀ-ի կողմից ընդունելի առաջարկների փաթեթ ներկայացնելով փրկել միջուկային համաձայնությունը:

ԻՌՆԱ

Փաթեթ ՀԳՀԾ-ի հարցում ելքի հույսով

 

ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարումը և ի հետևանս դրա Թեհրանի դեմ պատժամիջոցների լծակով Սպիտակ տան սպառնալիքները ԵՄ-ի ղեկավարներին մղել են ԻԻՀ-ի կողմից ընդունելի առաջարկների փաթեթ ներկայացնելով փրկել միջուկային համաձայնությունը:

Շուրջ երկու ամիս առաջ էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվեց չորրորդ անգամ հաստատել ՀԳՀԾ-ն և այլ խոսքով պաշտոնապես հայտարարեց Իրանի ու 5+1 խմբի համաձայնությունից հրաժարվելու մասին: Միջազգային բազմակողմ ու հեղինակավոր այդ համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարումը միանգամից ընդունված որոշում չէր, այլ համարվում էր Թրամփի պաշտոնավարության շուրջ մեկ ու կես տարվա ընթացքում ԱՄՆ-ի կառավարության ներքին քաշքշուկների արդյունքը:

Թեհրանի դեմ կոնսենսուս առաջացնելու և ՀԳՀԾ-ից ԻԻՀ-ին հեռացնելու ուղղությամբ ԱՄՆ-ի Հանրապետականների ձախողած ջանքերը միայն մեկ հնարավորություն թողեցին Թրամփի համար և դա համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարումն էր: Մինչև այդ պահը Թրամփը ճարահատյալ գոնե առերևույթ այնպես էր ձևանում, որ իբր իր կառավարությունը հավատարիմ է ՀԳՀԾ-ին, սակայն գործնականում անտեսում էր այդ համաձայնությունը, մինչև որ մայիսի 8-ին ընդունեց իր վերջնական որոշումն ու նաև ստանձնեց ՀԳՀԾ-ից հրաժարվելու ծախսերը:

Այդ օրվանից սկսած միջուկային համաձայնության հանդեպ միջազգային աջակցությունը նոր փուլ մտավ և եվրոպացի ղեկավարներ համաձայնությանը հավատարիմ մնալու համար Թրամփին համոզելու փոխարեն իրենց ամբողջ ջանքը կենտրոնացրեցին ԱՄՆ-ի հետագա պատժամիջոցային նախագծերը չեզոքացնելու շուրջ: Պատժամիջոցներ, որոնք կիրառվելու են երեք և վեցամսյա ժամկետներում: Ոսկու և թանկարժեք մետաղները, ավտոարդյունաբերության և ավիացիայի կողքին առաջինն են օգոստոս ամսին ԱՄՆ-ի գանձապահության նախարարության կողմից պատժամիջոցների ենթարկվելու, իսկ ֆինանսական ու բանկային փոխանակումների, նաև էներգիայի բնագավառում պատժամիջոցները գործադրվելու են առաջիկա նոյեմբերից:

Նկատի առնելով ներկայացված ժամանակացույցն Իրանն ու ՀԳՀԾ-ի մյուս կողմերը Սպիտակ տան խոստումնադրժությանն ընդդիմանալու ուղիների քննարկման համար լիարժեք ժամանակ չունեն: Դրան զուգահեռ պատժամիջոցների գործադրումից առաջ ամերիկացի պաշտոնատարների հնչեցրած սպառնալիքներն ու ազդարարություններն Իրանում մնալու կամ հեռանալու հարցում կասկածներ են առաջացրել եվրոպական ընկերությունների մոտ: Հետևաբար եվրոպական եռյակի ղեկավարների կառուցողական որոշումն այս ժամանակահատվածում կարող է օգնել Թեհրանի հետ համագործակցությունը շարունակելու շուրջ առկա կասկածները:

Իրանին Եվրոպայի առաջարկների փաթեթի ներկայացումը ձգձգվելու պատճառների մասին հակասական տեսակետներ են հնչել: Ոմանք վատատեսորեն ԵՄ-ի պաշտոնատարների այդ քայլը ժամանակ գնելու ուղղությամբ որդեգրված քաղաքականություն են բնութագրել, որը նպատակ ունի ճնշում գործադրել Իրանի վրա: Այս սցենարում Եվրոպան ցանկանում է տարածաշրջանային զարգացումների, հրթիռային ու նման այլ հարցերի շուրջ զիջումներ պարտադրել Իրանին:

Երկրորդ սցենարը, որ ավելի լավատեսական ու հավանական է թվում առաջարկների փաթեթի հրապարակման հապաղումը կապում է նախագծերի մանրակրկիտ քննարկմամբ և ԱՄՆ-ին ընդդիմանալու համար լուծումներ գտնելուն:

Որոշ դիտորդների համոզմամբ ԵՄ-ի դերակատարները ՀԳՀԾ-ի պահպանման համար անհրաժեշտ վճռակամությամբ օժտված են, սակայն զուրկ են ԱՄՆ-ի սպառնալիքները չեզոքացնելու համար բավարար լծակներից: Միևնույն ժամանակ Եվրոպայի ազատ շուկայի վրա հիմնված տնտեսության համաձայն մեծ, միջակ ու փոքր ձեռնարկությունների մտահոգությունների վերացումն ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցման համար ամենացանկալի լուծումը կարող է լինել: Թվում է, նկատի առնելով այն իրողությունը, որ փոքր ու միջակ ձեռնարկություններն առավել քիչ կախվածություն ունեն ԱՄՆ-ի ֆինանսական շուկաներից ու տնտեսությունից, Եվրոպայի ղեկավարները թիրախավորել են նման ձեռնարկությունները:

Եվրոպայի առաջարկների փաթեթի բովանդակությունը դրա ներկայացման ժամանակի հետ համեմատած ավելի մեծ նշանակություն ունի: Անկասկած Իրանն ընդառաջելու է այն բոլոր հարցերը, որոնք կտեղավորվեն ՀԳՀԾ-ի շրջանակներում և կպահպանեն Իրանի ազգային շահերը: Եվրոպան պիտի գիտակցի, որ ՀԳՀԾ-ն իրականություն դարձավ մի կողմ թողնելով տարաձայնության առարկա որոշ հարցերը, այսօր էլ որևէ ՀԳՀԾ-ի հետ որևէ առնչություն չունեցող հարցերի ներառումն առաջարկների փաթեթում կարող են պատճառ դառնալ, որ Թեհրանը չընդառաջի այդ փաթեթը: 

 

Tert.am

Իրանը պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ, որպեսզի նախիջևանյան ակտիվությունը լինի վերահսկելի. արևելագետ

 

Պայմանավորված իր ռելիեֆով՝ Նախիջևանից լուրջ ռազմական գործողություններ իրակացնել ՀՀ-ի դեմ հնարավոր չէ: Նման տեսակետ Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանը:

«Նախիջևանն Արաքսի գետի հովիտն է և ցածրադիր է, այն դեպքում, երբ լեռնային շրջանները վերահսկում են հայկական զորքերի կողմից, և Նախիջևանի ամբողջ տարածքը հայկական  հրթիռահրետանային համակարգի համար հասանելի է, և ոչ հասանելի տարածք գոյություն չունի»,-ասաց նա:  

Ըստ Մանվելյանի՝ մյուս կողմից էլ խաղաղ պայմաններում Ադրբեջանը, փորձելով ակտիվանալ Նախիջևանի կողմից, ինչ-որ տեղ դիտարկում է այն որպես լրացուցիչ ճնշում գործադրելու միջոց:

«Պետք է հասկանալ, որ Նախիջևանն իր աշխարհաքաղաքական դիրքով գտնվելով Հայաստան, Իրան, Թուրքիա հատվածում՝ կարևոր ռազմաքաղաքական նշանակություն ունի և քանի որ այս պահին վերահսկվում է Ադրբեջանի կողմից, Ադրբեջանը փորձում է խաղաքարտը օգտագործել՝ ՀՀ-ի նկատմամբ լրացուցիչ ճնշում օգտագործելու համար»,-ասաց նա:Արմեն Մանվելյանի խոսքով՝ բնական է, որ Իրանը հետաքրրքվում է վերջին զարգացումներով, քանի որ տարածքը դիտարկում է իր հետաքրքրությունների շրջանակում:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հուլիսի 3-ին ընդունել էր ՀՀ-ում  Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին: Ըստ հաղորդագրության՝ կողմերն անդրադարձել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցերին: 

«Այս պահին նաև թուրքական ակտիվությունը Նախիջևանում, թուրքական ռազմական մասնագետների ներկայությունը հուշում է, որ ըստ իրանական աղբյուրների՝ այնտեղ գործում են մեծ թվով թուրքական հետախուզության կայաններ, որոնք աշխատում են ոչ  այդքան ՀՀ-ի դեմ, ինչքան Իրանի դեմ: Հետևաբար, հասկանալի է, որ իրավիճակը անհանգստացնում է Իրանին, և քանի որ հայտնի է, որ Ադրբեջանն ակտիվ աշխատում է  Իսրայելի հետ, կան տվյալներ, բացառված չէ, որ այնտեղ իսրայելական ռադիոտեղորոշիչ համակարգեր, որոնց միջոցով ինքը վաղուց վերահսկում է Իրանի տարածքը: Հետևաբար, հասկանալի է, Թուրքիայի ակտիվությունը Նախիջևանում լուրջ անհանգստացնում է Իրանին, և այս հարցում ինչ-որ տեղ համոզված եմ, որ պատրաստ է համագործակցել ՀՀ-ի հետ, որպեսզի նախիջևանյան ակտիվությունը լինի վերահսկելի»,-ասաց նա:

 

 

Ժամանակ.

Ինչու է ԱՄՆ մեծ պատվիրակությունը սեպտեմբերի 8-ին ժամանում Հայաստան

 

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 8-ին ԱՄՆ-ից մեծ պատվիրակություն է ժամանելու Հայաստան, որի կազմում ընդգրկված են լինելու ինչպես կոնգրեսականներ և սենատորներ, այնպես էլ ամերիկյան խոշոր կորպորացիաների ներկայացուցիչներ:

Այս պատվիրակության նպատակը Հայաստանի նոր իշխանություններին ԱՄՆ-ի քաղաքական և տնտեսական աջակցություն հայտնելն է, որը կարող է լինել նաև ամերիկյան խոշորամասշտաբ ներդրումների տեսքով»: