Իրանն իսլամական հեղափոխության հաղթանակից 40 տարի անց
Իսլամական հեղափոխությունը ձևավորման օրից մինչ այսօր մի քանի սերունդներ է տվել: Վերջին տարիների ընթացքում քաղաքական ու լրատվական շրջանակներում կիրառվել են «երրորդ սերունդ», «սերունդների տարբերություն» և «սերունդների միջև բաց» հասկացությունները:
Այսօրվա զրույցում անդրադառնալու ենք այն իրողությանը, որ Իրանի երիտասարդ սերունդը հավատարիմ է հեղափոխության իդեալներին ու համակարգի արժեքներին:
Ինչ է երրորդ սերունդը և որոնք են նրա առանձնահատկություններն ու պահանջները և արդյոք իսլամական հեղափոխոության հաղթանակից 40 տարի անց, Իրանի սերունդների միջև բաց գոյություն ունի: Այսօրվա զրույցում կքննարկենք նաև այս հարցերը:
***********
Սոցիալական գիտությունների հանրագիտարանում սերունդ է կոչվում մարդկանց խումբը, որը միասին սկսում է կամ ավարտում է կյանքի մի շրջան:
Բնականաբար ոչ մի սերունդ ամբողջությամբ չի արտացոլում նախորդ սերնդի իդեալներն ու հատկությունները: Երկու սերունդների միջև տարբեր են լինում իդեալներն ու նպատակները, արտաքինը, ապրելաձևը և հենց այս տարբերությունները նոր ինքնություն են ստեղծում:
Սակայն այս վիճակը վտանգավոր է դառնում այն ժամանակ, երբ տարբերվում են երկու կամ երեք սերունդների գաղափարներն ու արժեքները: Տարբեր գործոններ են դերակատար սերունդների միջև այդ բացը առաջանալու հարցում, այդ թվում տարիքային պահանջները և հասարակության մեջ ու աշխարհում տիրող պայմանները:
Իսլամական հեղափոխության ձևավորման օրից չորս սերունդներ են փոխվել:
Առաջին սերունդը իրենց կյանքի մի մասը հատկացրել է բռնության դեմ պայքարին և հեղափոխությանը և կերտել է իսլամական հանրապետությունը: Այս սերունդը հեղափոխության դժվարին օրերում տնօրինել է հասարակությունը և չնայած մարտահրավերներին ու դավադրություններին հաջողել է հեղափոխությունը փրկել շեղվելուց:
Երկրորդ սերունդը, որ դաստիարակվել է առաջին սերնդի կողմից, նրանք են, ովքեր իսլամական հեղափոխության շարժիչն են եղել, տնօրինել են պարտադրյալ պատերազմը և նվազագույն հնարավորություններով հաջողել են սխրանք կերտել և հաղթել Սադդամի վարձկան բանակին: Նրանք կոչվում են հեղափոխության և պատերազմի սերունդ: Այս անձինք հեղափոխության հաղթանակի և պատերազմի փորձ ունենալով, լծվել են երկրի բարգավաճման գործին: ներկայացրել են շինարարական նախագծեր, որոնց պատրազմից հետո խիստ կարիք ուներ երկիրը, և այսօր երկրի պաշտոնատարների ու տնօրենների մեծ մասը այս սերնդին են պատկանում:
Երրորդ սերունդը երկրորդ սերնդի զավակներն են, որոնք հեղափոխության նախորդ շրջանի և պատերազմի փորձ չունեն:
Իսկ չորրորդ սերունդը երրորդ սերնդի զավակներն են, որոնք դեռ մանուկ են և մի քանի տարի հետո կհայտնվեն հասարակության մեջ:
Հետևաբար այս սերնդափոխության գլխավոր մասը երիտասարդներն ու միջահասակներն են համարվում, որոնք հասարակության շուրջ 70 տոկոսն են կազմում: Այս բնակչության մի մասը չեն բոլորել 30 տարին և նրանց 35 տոկոսը երիտասարդներ են: Եթե երիտասարդության տարիքը 15-ից 28-ը համարենք, այդ դեպքում 25 միլիոն իրանցի երիտասարդներ ներկայումս հասարակության կարևոր մասն են կազմում և առաջիկա 20 տարին հեղափոխության երրորդ սերնդին է պատկանում:
Երրորդ սերնդի և իսլամական հեղափոխության կապի մասին հեղափոխության մեծարգո առաջնորդն ասել է.«Այսօր թշնամին հոգեբանական պատերազմ առաջացնելու համար, հայտարարում է, որ հեղափոխության երրորդ սերունդը հեռացել է հեղափոխության իդեալներից: Հետո էլ կեղծ փիլիսոփայություն են հորինում այդ խոսքը պատճառաբանելու համար: Խոսքը որ հեղափոխության մասին է: 1789թ. Ֆրանսիայում հեղափոխություն տեղի ունեցավ: Եվ ոչ թե երկրորդ ու երրորդ սերունդները, այլև առաջին սերունդը երես թեքեց հեղափոխությունից: Ֆրանսիայի Հեղափոխությունից 4-5 տարի անց, շարժում ձևավորվեց առաջին հեղափոխականների դեմ: 1802թ. հեղափոխության էությունն այնքան էր փոխվել, որ Նապելոնի նման մեկին հաջողվեց թագավոր դառնալ... Դրանից շուրջ 80-90 տարի հետո շարունակվեց թագավորությունը և տարբեր դինաստիաներ հաստատվեցին: Այդ հեղափոխությունը երրորդ և անգամ երկրորդ սերունդ չունեցով, որովհետև շատ թույլ էին հեղափոխության հիմքերը: Այսօր երկու դար անցնելով, ոմանք առանց ամոթի մեծ տառերով Իրանի հեղափոխականներին են ներկայացնում գաղափարներ, որոնք անհաջող են եղել ժամանակին: Այն դեպքում, երբ Իրանի հեղափոխականները կերտել են ամենամեծ հեղափոխությունն այնպիսի ամուր հիմքերով, որ երկար տարիներ դիմացել է փոթորիկներին»:
Իսլամական հեղափոխության սերունդների մասին իրողությունները վկայում են այն մասին, որ սերունդների միջև տարբերությունների մի մասը բնական է: Յուրաքանչյուր հասարակության երիտասարդ սերնդի իդեալները, կարիքներն ու զգացմունքները տարբեր են նախորդ սերնդից:
Իսլամական հեղափոխության երրորդ սերնդի առանձնահատկությունները վկայում են այն մասին, որ այս սերունդն ունի անկախ ինքնություն և ուշադրություն է դարձնում կրոնի ճշմարտությանը: Չնայած որոշ քաղաքական սոցիոլոգների ընկալումներին, երրորդ սերունդը ինքնաբուխ քայլեր է ձեռնարկում իսլամական հեղափոխության շարունակման համար:
Այս սերնդի մյուս առանձնահատկությունն է ակտիվությունն ու քննադատության ոգին: Իսլամական հեղափոխության երրորդ սերունդը շատ արագ է արձագանքում սխալներին: Այս սերունդը հետաքրքրված է աշխարհի քաղաքական իրադարձություններով և շատ արագ դիմակայում է սպառնալիքներին: Համաշխարհային պայմանները և տեղեկությունների մեծ հոսքը վերլուծման բարձր կարողություն են շնորհել այս սերնդին:
Իսլամական հեղափոխության երրորդ սերունդը սիրում է իրանական մշակույթն ու ավանդույթները, հետևում է իր կրոնին ու բարոյականությանը և նրա համար մեծ հետաքրքրություն ունեն իրանական մշակույթի արվեստի ու գեղագիտական կողմերը:
Հեղափոխության երրորդ սերունդը ցանկանում է առավել դերակատարություն ունենալ հասարակության մեջ: Իսլամական հեղափոխության արդյունքում երկրում տիրող ազատության ու անկախության շնորհիվ, այսօրվա սերունդը ոչ միայն դպրոցներում ու համալսարաններում, այլև քաղաքական ու հասարակական ոլորտներում ևս ակտիվ ու որոշիչ ներկայություն ունի:
Հեղափոխության հաղթանակին հաջորդող 20 տարիների ընթացքում դաստիարակված ու մեծացած այս սերունդը հասարակության տարբեր ոլորտներում ներկայությունը և երկրի ճակատագրի տնօրինումն իր իրավունքն է համարում և հաշվի առնելով հեղափոխության պարգևած ազատությունը, այս սերունդն ամենամեծ դերակատարությունն է ունեցել ժողովրդի ձայնի վրա հիմնված որոշումներում: Այս սերունդը, որ իրանական հասարակության 65-70 տոկոսն է կազմում և ապագայում, համակարգի գլխավոր հիմքն է հանդիսանալու, հավատում է իրեն և իր կարողություններին:
ԻԻՀ պարծանքներից է համարվում գիտական ոլորտներում երկրի ակտիվ ներկայությունը: Իրականում նորարարության, տեխնոլոգիայի և գիտության զարգացման ոլորտում Իրանի հզոր կողմերից է գիտելիքի արտադրումը: ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համագումարի կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն, վերջին տասնամյակներում, Իրանը մեծ քայլեր է ձեռնարկել հատկապես հիմնական գիտությունների, տեխնիկական ու ճարտագիտական ոլորտներում ուսուման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Այս առանձնահատկությունը իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր հիմք է հանդիսացել Իրանի ժողովրդի և հեղափոխության սերունդների զարգացման համար և չնայած բոլոր դժվարություններին և թշնամիների խափանարարություններին, Իրանի ժողովուրդը չհուսահատվեց և շարունակեց իր առաջընթացը և այսօր երրորդ սերնդին հաջողվել է մեծ նվաճումներ ու հաջողություններ ունենալ տարբեր ոլորտներում: