Մամուլի տեսություն 07-07-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95299-Մամուլի_տեսություն_07_07_2018
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի ավարտին ԵՄ-ն 10 կետանոց հաղորդագրություն հրապարակեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 07, 2018 07:04 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07-07-2018

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի ավարտին ԵՄ-ն 10 կետանոց հաղորդագրություն հրապարակեց:

Քեյհան

Եվրոպայի փաթեթը՝ լի ունայնությամբ

 

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստի ավարտին ԵՄ-ն 10 կետանոց հաղորդագրություն հրապարակեց:

Հայացք նետելով ԵՄ-ի հաղորդագրության 10 կետերին պարզ է դառնում, որ այս հաղորդագրությունը տառապում է ԱՄՆ-ի խոստումնադրժության ու խափանարարության դիմաց ՀԳՀԾ-ն պահպանելու համար երաշխիքների բացակայությամբ: Կրկնված, անորոշ ու լոզունգային ընդհանրախոսություններն առանց ԱԽ-ում ԱՄՆ-ի պախարակման ենթարկելու համար հստակ երաշխիքների և գործնականում ՀԳՀԾ-ն ոչնչացնող պատժամիջոցների դիմակայման ուղիների ներկայացման, ՀԳՀԾ-ի հանդեպ հավատարմության հավակնության հարցում եվրոպացիների գլխավոր խնդիրներից են:

Ուշագրավ կետն այն է, որ Իրանն առանց ընդհատման գործադրել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորությունները, սակայն դիմացի կողմի պարտավորությունները նույնիսկ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման մասին հայտարարվելը, մնացել էին չիրագործված: Վերջին անգամ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Ջահանգիրին ընդգծեց. «Իրանական 1390 թվականից սկսված բանկային սահմանափակությունները դեռ չեն վերացվել և մեր բանկային փոխանակումները շարունակ մեծածախս են եղել»: ՀԳՀԾ-ի շրջանակներում այս սահմանափակությունը պիտի վերացվեր, սակայն դա տեղի չունեցավ:

Ռոհանին անցած չորեքշաբթի Վիեննայում ԱԷՄԳ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոյի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով, որ եթե ՀԳՀԾ-ի շրջանակներում Իրանի ժողովրդի իրավունքները չերաշխավորվեն ՀԳՀԾ-ում մնալու համար որևէ պատճառ գոյություն չի ունենա, ասաց. «Իրանի միջուկային աշխատանքները միշտ էլ խաղաղասիրական են եղել ու շարունակում են մնալ, սակայն Թեհրանն է որոշում ԱԷՄԳ-ի հետ իր համագործակցության մակարդակը և գործակալության հետ Իրանի համագործակցության մակարդակի ու կարգավիճակի փոփոխման պատասխանատվությունը ծանրանում է նրանց ուսերին, ովքեր ծնունդ են տվել նոր իրավիճակին»:

Մեր երկրի նախագահը հինգշաբթի օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարմանը և ՀԳՀԾ-ն շարունակելու ձևի կապակցությամբ իր դիրքորոշումները պարզ ու հստակ հայտարարելու համար Եվրոպայի սահմանափակ ժամկետին, ասաց. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից հետո տնտեսության, բանկային հարաբերությունների ու նաև նավթային բնագավառում բարդություններ են առաջացել և Իրանում ներդրում կատարած ընկերություններն իրենց գործունեությունը շարունակելու հարցում կասկածներ ունեն»:

«Դժբախտաբար ներկայացված առաջարկների փաթեթում համագործակցությունները շարունակելու համար որևէ օպերատիվ լուծում ու հստակ ընթացակարգ գոյություն չունի և ներկայացված են ԵՄ-ի նախկին հայտարարությունները հիշեցնող ընդհանուր մի շարք պարտավորություններ»,-հայտարարեց ԻԻՀ նախագահը, պարտավորությունների իրագործման և ՀԳՀԾ-ի շրջանակներում համագործակցությունը շարունակելու ընթացակարգի տեսակետից եվրոպական երեք երկրների առաջարկած փաթեթը հիասթափեցնող բնութագրելով:

 

Իրան

Պատմության առևտրական ամենամեծ պատերազմի մեկնարկը

 

ԱՄՆ-ն ցանկանում է զոռբայությամբ աշխարհում առևտրական գերազանցության հասնել: Սա «Խոստացյալ օրվա» ընթացքում ԱՄՆ-ի դեմ ուղղված Չինաստանի խստաոճ հաղորդագրության մի բաժինն է: ԱՄՆ-ի հուլիսի 6-ի քայլով ու Չինաստանի 34 միլիարդ դոլար արժողությամբ արտադրանքներից 25 տոկոս մաքսատուրք գանձվելով մեկնարկեց պատմության առևտրական ամենամեծ պատերազմը: Չինաստանն էլ պատասխան քայլի դիմեց և փոխադարձաբար 25 տոկոս մաքսատուրք սահմանեց ԱՄՆ-ից ներկրվող 34 միլիարդ դոլար արժողությամբ արտադրանքների վրա: Սպասվում է, որ իրավիճակն առավել սրվի, քանի որ Թրամփը սպառնացել է, որ եթե Չինաստանը փորձի պատասխան քայլ ձեռնարկել ԱՄՆ-ն 10 տոկոս հավելյալ մաքսատուրք կգանձվի Չինաստանից ներկրվող 200 միլիարդ դոլար արժողությամբ արտադրանքների վրա: Թրամփը նաև ազդարարել է, որ հնարավոր է իր կառավարությունը մաքսատուրք գանձի Չինաստանում արտադրված 500 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքներից: Չինաստանի փոխադարձ սպառնալիքն այն մասին, թե 25 տոկոս մաքսատուրք կգանձի օրական ԱՄՆ-ից ներկրվող 400 հազար բարել նավթի վրա, ինչը ենթադրել է տալիս, որ առևտրական պատերազմն առավել խորանալու է:

Երեկ հրապարակված Չինաստանի հաղորդագրության մեջ հայտարարված է. «ԱՄՆ-ն ոտնահարել է Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրական օրենքները և դրել է տնտեսության պատմության ամենամեծ պատերազմը»: Աշխարհը մի քանի ամիս է ինչ գտնվում է առևտրական պատերազմի հետ կապված  քաշքշուկի մեջ և հիմա արդեն պաշտոնապես բոցավառվում է պատերազմի կրակը: ԱՄՆ-ն երեկ առավոտյան տասնյակ միլիարդավոր դոլար արժողությամբ չինական արտադրանքների վրա ծանր մաքսատուրքեր սահմանեց: Թրամփի հրահանգի համաձայն նոր մաքսատուրքեր են գանձվելու Չինաստանում արտադրված 50 միլիարդ դոլար արժողությամբ արտադրանքների վրա, որոնց շարքում են ինքնաթիռի ու համակարգչի մասեր և ռադիոհաղորդիչներ:   

Չինաստանի ԱԳ և առևտրի  նախարարություններն անցած օրը հաղորդագրություններ հրապարակելով ԱՄՆ նախագահին ու նրա կառավարությանը ազդարարեցին, որ կրակի հետ խաղալը բոլոր կողմերի համար կարող է վնասաբեր լինել և ընդգծեցին, որ Պեկինը պատրաստ է պատասխան քայլի համար:

 

Ալիք

Լորիս Ճգնավորյանի «Իրանական նոճի»-ն՝ Ֆերդոսու շիրիմաքարին

 

Հուլիսի 5-ին կայացել է «Իրանական նոճի» մրցանակաբաշխության երրորդ հանդիսավոր արարողությունը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարի մրցանակաբաշխության երկու դափնիներից մեկը բաժին է հասել իրանահայ անվանի կոպոզիտոր եւ երաժշտագետ, մայեստրո Լորիս Ճգնավորյանին:

Ստանալով մրցանակը, մայեստրոն ամբիոնից ասել է. «Երաժշտությունը գրականության պես ակունք է առնում մենությունից, իսկ Ճգնավորյան նշանակում է մենակյաց»:

Նա ներկայացրել է Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ իր ընտանիքի դառը պատմությունը՝ նշելով, որ Իրանն այն երկրի անվանումն է, ուր տարբեր ազգություններ, ամենատարբեր մշակույթներով խաղաղ գոյակցում են կողք-կողքի:

Անդրադառնալով իր կոթողային ստեղծագործությանը՝ «Ռուստամ եւ Զոհրաբ» օպերային, մեծանուն երաժշտագետը նշել է, որ ստեղծագործության ավարտը համընկել է Իսլ. հեղափոխության հաղթանակի օրերին, եւ նա ստիպված է եղել այն 15 տարի պահել իր գրասեղանի գզրոցում:

«Երբ երկար ջանքերից հետո, ինձ հաջողվեց այն ներկայացնել «Վահդաթ» համերգասրահի բեմից, չէի էլ պատկերացնում, որ լեփ լեցուն դահլիճի ականատեսը կը լինեմ, եւ երաժշտասերնեը երկու ժամ շարունակ, քար լռությամբ կունկնդրեն այն: Այդ գիշեր հնչած ծափողջույներն իմ ծննդյան նվերն էին»,- ասել է Լորիս Ճգնավորյանը:

Ի ցույց դնելով մրցանակը, մայեստրոն նշել է, որ երբեք չի հոգնել Ֆերդոսի ընթերցելուց, եւ հայտարարել է, որ մտադիր է այցելել նրա դամբարան ու մրցանակը տեղադրել մեծ պոետի շիրիմաքարին:

 

Հրապարակ

Դեռ հայտնի չէ, թե Նիկոլ Փաշինյանն ինչ մակարդակի հանդիպումներ է ունենալու Բրյուսելում

 

«Երեկ դեռ հայտնի չէր, թե Նիկոլ Փաշինյանն ինչ մակարդակի հանդիպումներ է ունենալու հուլիսի 11-12-ին Բրյուսել կատարելիք այցի ընթացքում։ Մասնակցելո՞ւ է նա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ստորագրելո՞ւ է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կողմից ընդունելիք կոմյունիկեն, ուր, որպես օրինաչափություն, ամրագրվում է տարածքային ամբողջականության նորմը, ինչի պատճառով շատ դեպքերում Հայաստանը հրաժարվել է մասնակցել այդ գագաթնաժողովներին։

Հանդիպելո՞ւ է նա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլդենբերգի հետ, ինչի մասին ակնարկել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյա Ջ․ Ապպաթուրայը։ Հիշեցնենք նաև, որ իր հերթին ՀՀ-ում ԵՄ դեսպան Սվիտալսկին էլ ասել էր, որ Փաշինյանին անչափ ջերմ կընդունեն Բրյուսելում։

Հայտնի է, որ Փաշինյանն անպայմանորեն մեկնելու է Բրյուսել․ մեր այս բոլոր հարցերին ի պատասխան՝ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասաց․ «Բրյուսել կատարելիք այցի ընթացքում ՀՀ վարչապետի ունենալիք հանդիպումների մասին առավել մանրամասն կհայտնենք լրացուցիչ։ Այս պահին կարող ենք հաստատել միայն, որ նա հանդիպումներ է ունենալու ԵՄ ղեկավարության հետ»։