Բռնակալ ռեժիմները կիսում են ԱՄՆ-ի հակաիրանական գաղափարները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին ամիսներին ավելի ագրեսիվ դիրքորոշում է ընդունել Իրանի նկատմամբ: Թրամփը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում թշնամական վերաբերմունք է դրսևորում առևտրի, բանկային, նավթային արտահանման ոլորտներում և տարածաշրջանային ռազմական դաշինքներ է ստեղծում Իրանի դեմ:
Տարածաշրջանի որոշ արաբական ռեժիմներ կարծում են, որ միանալով Իրանի դեմ ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությանը, կարող են իրենց համար նոր դերակատարություն ստեղծել:
Բահրեյնի արտաքին գործերի նախարար Խալիդ Իբն Ահմադ ալ-Խալիֆան, անհիմն հայտարարություն անելով, Իրանին մեղադրել է տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտելու մեջ:
Սաուդյան Արաբիայի ռեժիմին հաճոյանալու նպատակով, Ալե-Խալիֆայի ռեժիմի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահամաված շրջափակումների հետևանքով, Իրանը տնտեսական խնդիրների առջև է կանգնած:
Շվեյցարիայում բնակվող իրանցիների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին նշել է, որ Իրանի նավթային արտահանումը դադարեցնելու Դոնալդ Թրամփի խոսքերը նշանակում են, որ ողջ տարածաշրջանը չի կարող նավթ արտահանել:
Բահրեյնի արտաքին գործերի նախարարը պնդում է, որ Թեհրանը սպառնացել է կրճատել նավթի արտահանումը:
Վաշինգտոնի տարածաշրջանային դաշնակիցները, իհարկե, կարծում են, որ Դոնալդ Թրամփի քաղաքականության հետ համընթացությունը կարող են օգտագործել որպես հնարավորություն: Քանի որ նրանք վերտարածաշրջանային ճգնաժամեր առաջացնելով, կարող են գոյատեւել:
Բահրեյնի կողմից Իրանի դեմ հնչեցրած կեղծ ու անհիմն հայտարարությունները հնչում են այն պայմաններում, երբ այս ռեժիմը տարածաշրջանում համարվում է Միացյալ Նահանգների հիմնական ռազմաբազան, և տարածաշրջանում անկայունություն է ստեղծում:
Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս հերքելով Իրանի դեմ Բահրեյնի անհիմն մեղադրանքները, հայտարարել է, որ խնդիրը ուրիշների վրա բարդելով և կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, Ալե Խալիֆայի ռեժիմը չի կարող կարգավորվել այդ երկրի ներքին խնդիրները:
Անկասկած, ԱՄՆ-ն օգտագործում է ցանկացած գործիք, իր նպատակներին հասնելու համար, և հանցագործ ռեժիմների համագործակցությունը նույնպես տեղի է ունենում այդ նպատակներին հասնելու համար:
Ալ-Ջազիրա լրատվական կայքը գրում է. «Սպիտակ տունը միայնակ չէ այս գործընթացում, և սիոնիստական ռեժիմի ղեկավարները Վաշինգտոնի հետ միասին հետևում են իրենց հակաիրանական ջանքերի երեք ճակատներում:
Միացյալ Նահանգների կողմից այս քաղաքականության վրա պնդումը կարող է ծանր հետևանքներ ունենալ տարածաշրջանի և աշխարհի համար: Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին օրվանից ի վեր, ԱՄՆ կառավարությունները, իրենց քաղաքական կրկնվող սխալներով, քայլել են Իրանի ժողովրդի հանդեպ բացահայտ թշնամանքի ճանապարհով: Պարտադրյալ պատերազմի ժամանակ այս քաղաքականությունը ցույց տվեց, թե ինչպես են Պարսից ծոցի արաբական պետությունները զոհվել՝ ԱՄՆ միջամտության քաղաքականության հետևանքով:
Անցյալի փորձը ցույց է տալիս, որ նրանք ավելի լավ կանեն իրատես լինեն և չկրկնի անցյալի սխալները, քանի որ նրանք կզղջան իրենց արարքից:
Անկասկած, Իրանի Իսլամական Հանրապետությունը իր շահերը համարում է տարածաշրջանում անվտանգության, խաղաղության և կայունության ստեղծման գործում:
Իրանն ունի ընտրությունները լայնամասշտաբ տարբերակները և, անհրաժեշտության դեպքում կդադարեցնի իր պարտավորությունները ՀԳՀԾ-ում: