Մամուլի տեսություն 08-07-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95349-Մամուլի_տեսություն_08_07_2018
ԻԻՀ նավթի նախարարն անցած օրն արձագանքեց նավթի շուկայում զարգացումներին և նավթի գնի կրճատման համար ՕՊԵԿ-ի անդամների վրա Թրամփի գործադրած ճնշմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2018 08:20 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 08-07-2018

ԻԻՀ նավթի նախարարն անցած օրն արձագանքեց նավթի շուկայում զարգացումներին և նավթի գնի կրճատման համար ՕՊԵԿ-ի անդամների վրա Թրամփի գործադրած ճնշմանը:

Էըթեմադ

Սա առևտրական պատերազմ է

 

ԻԻՀ նավթի նախարարն անցած օրն արձագանքեց նավթի շուկայում զարգացումներին և նավթի գնի կրճատման համար ՕՊԵԿ-ի անդամների վրա Թրամփի գործադրած ճնշմանը: Նա իր արտահայտություններում անդրադարձել է երեք առանցքների: Նախ նա արձագանքեց Թուիթերում նավթի թեմայով Թրամփի կատարած գրառմանը և ասաց, որ «ՕՊԵԿ-ը հիմքը դրված է նրա վրա, որ նավթի շուկան չքաղաքականացվի և քաղաքական գործոնը նավթի շուկայում դերակատար չլինի, որպեսզի նավթի առաջարկն ու պահանջարկը որոշեն դրա գինը»: Զանգանեն այնուհետև քննարկեց նավթի վաճառքը երաշխավորելու կապակցությամբ Եվրոպայի առաջարկների փաթեթին և նշեց, որ դա այնքան էլ չի բավարարել ԱԳ նախարարության փորձագետներին:

Իրանի նավթի նախարարը նաև  անդրադարձավ Հորմուզի ջրանցքի մասին ԻԻՀ նախագահի հայտարարությանը և ասաց, որ ԻԻՀ նախագահի հայտարարությունն ու տեսակետը չափազանց պարզ ու թափանցիկ են:

«Ի վերջո սա առևտրական պատերազմ է և այս միջոցին մենք էլ մեր գործ ենք կատարում և մինչ այսօր Իրանի անմշակ նավթի արտադրության ու վաճառքի չափերում որևէ փոփոխություն չի առաջացել»,-հայտարարեց ԻԻՀ նավթի նախարար Զանգանեն անդրադառնալով Իրանից նավթ չգնելու կապակցությամբ գործադրվող ճնշումներին: Այն պայմաններում, երբ որոշ ԶԼՄ-ներ Իրանի նավթի վաճառքի ծավալները կրճատվելու մասին լուրեր հրապարակելով ցանկանում են ընդգծել Իրանի նավթի վաճառքի վրա ԱՄՆ նախագահի թուիթերյան գրառումների ազդեցությանը, Բիժան Զանգանեն պաշտոնապես հայտարարեց. «Իրանի նավթի վաճառքի ծավալներում, որևէ փոփոխություն չկա»: Նա ի դեպ, ընդգծեց, որ «ԱՄՆ-ի քայլերի դիմաց մենք էլ առաջնորդվելու ենք մեր ծրագրով»:  

Վերջին օրերին նավթի համաշխարհային շուկան հիմնական զարգացումների ականատես է եղել, որը սկիզբ է առել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թուիթերյան գրառումներից: Այդ գրառումները վերջին երեք շաբաթվա ընթացքում նավթի համաշխարհային գների 10 դոլար հավելման պատճառ դարձան և տարբեր արձագանքներ ունեցան նավթի համաշխարհային շուկայում:

 

Ջոմհուրի Էսլամի

Արաբիան իսրայելյան զենքերով ռմբակոծում է Եմենը

 

Արաբական մի օրաթերթ տեղեկացրեց Եմենի տարբեր տարածքները իսրայելյան զենքերի միջոցով ռմբակոծելու Արաբիայի օդուժի քայլի մասին:

ԱՄՆ-ի Կոնգրեսի տեղեկատվական կոմիտեին մոտիկ կանգնած աղբյուրներ հայտարարել են, որ Եմենի դեմ հարձակման ժամանակ Սաուդյան կոալիցիայի ուժերն օգտվում են իսրայելյան արտադրության զենքերից, որոնցից վերջինն արձանագրվել է Ալ-Հուդայդա քաղաքի դեմ հարձակման ժամանակ: Այս աղբյուրները, որոնք չեն ցանկացել բացահայտել իրենց ինքնությունը «Ալ-Խալիջ Օնլայն» լրատվական կայքին ասել են. «Իսրայելն Արաբիայի օդուժը զինել է միջազգային արգելված ռումբերով ու հրթիռներով, որպեսզի դրանք Եմենի տարբեր նահանգներում օգտագործի Անսարալլահի դեմ: Այդ քայլը նպատակ ունի փորձարկել հիշյալ հրթիռներն ու դրանց կործանարար հզորությունը»:

Այս հաղորդման համաձայն Արաբիայի օդուժն իսրայելյան արտադրության այս զենքերը ստացել է ամերիկյան զենքերի անվան տակ, քանի որ մտահոգ է եղել այդ մասին հաղորդումների տարածման ու դրա հետևանքների կապակցությամբ: Հրապարակված տեղեկությունները համապատասխանում են այն լրատվական հաղորդումներին, որոնք վկայում են իսրայելյան զենքեր, այդ թվում «Երկաթե գմբեթ» ստանալու Արաբիայի ցանկության մասին:

Թեև Արաբիան ու Իսրայելը դիվանագիտական ու առևտրական ուղղակի հարաբերություններ չունեն, սակայն Արաբիայի արտաքին քաղաքականության մեջ վերջին զարգացումները վկայում են այս երկու նոր դաշնակիցների հարաբերություններում արմատական զարգացումների մասին: Անցած հունվարին իսրայելյան «Ջեռուզալեմ Փոստ» օրաթերթը գրեց, որ Արաբիայի կառավարությունը «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգ գնելու պատրաստակամություն է հայտնել, որպեսզի դրա օգնությամբ կործանի Անսարալլահի արձակած հրթիռները:

Իսրայելի հեռուստատեսության 10-րդ կայանն էլ հաղորդել է, որ Արաբիան անուղղակի խողովակներով «Երկաթե գմբեթ» համակարգ գնելու ցանկություն է հայտնել: Շվեյցարական մի օրաթերթ հղում կատարելով Ռիադում եվրոպական զենքի մի առևտրականի գրել է, որ Արաբիայի իշխանությունները քննարկում են Իսրայելից զենք գնելու հարցը և Աբուդաբիում դիտել են Սիոնիստական ռեժիմի արտադրության ռազմատեխնիկան: Թեև Ռիադը դիվանագիտական բացահայտ հարաբերություններ չունի Թելավիվի հետ, սակայն շվեյցարական այս օրաթերթի ընդգծմամբ Իսրայելի ու Արաբիայի տեղեկատվական ոլորտում համագործակցությունն ուշագրավ աճ է արձանագրել:  

 

Ալիք

Հայաստանի կայուն և հուսալի հարևանը. ո՞վ կտուժի պատժամիջոցների պատճառով

 

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեկ հայտարարեց, որ Թեհրանը պատասխանատու վերաբերմունք կցուցաբերի և դուրս չի գա դուրս չի գա ատոմային գործարքից նույնիսկ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ այդ համաձայնագրից։։ Նախարարն ավելացրեց, որ ԱՄՆ-ի` պայմանավորվածությունները խզելու միակողմանի քայլից հետո Իրանը միջուկային գործարքից դուրս գալու ֆորմալ իրավունք և առիթ ունի, բայց դրանից չի օգտվի։

Բազմաթիվ անգամ ենք համոզվել, որ Իրանը կայուն երկիր է և բարի հարևան, և Զաքիրի այդ խոսքերն ավելի թանկ արժեն, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից։ Որոշումն ակնհայտորեն ճիշտ և օգտակար է նախևառաջ հենց Իրանի համար, այլապես այն չէր ընդունվի։ Բացի այդ, սա արտաքին քաղաքականության իմաստության, հավասարակշռության և շրջահայացության դրսևորում է։ Իրանը գիտակցում է իր տեղն ու դերը փոթորկոտ տարածաշրջանում ու աշխարհում և իրեն համապատասխան է պահում։

Ուղիղ երկու ամիս առաջ` մայիսի 8-ին, ԱՄՆ–ի նախագահը հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից։ Թրամփն այն ժամանակ խոստացավ, որ ոչ միայն կվերականգնի հին պատժամիջոցները, այլև կկիրառի նորերը։

ԱՄՆ-ի տնտեսական հզորությունը դժվար է կասկածի տակ դնել. Վաշինգտոնը կարող է ստիպել շատերին միանալ Թեհրանի դեմ կիրառվող պատժամիջոցներին։ Շատերին, բայց ոչ բոլորին, ոչ Իրանի ածխաջրածնի ամենախոշոր գնորդներին։ Իսկ ակամայից միացածների շրջանում բողոք, տարաձայնություն և խռովություն կսկսվի, և հայտնի չէ` արդյունքում Վաշինգտոնին որն ավելի ձեռնտու կլինի` մշտապես ջանքեր գործադրել մյուսներին այդ պատժամիջոցների շրջանակում պահե՞լը, թե՞ հակաիրանական հռետորաբանությունից և գործողություններից հրաժարվելը։

 

Tert.am

Այսօր Վարդավառն է` Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը

 

Այսօր Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնն է, որը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: «Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է։ 

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն:

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով: