ԻԻՀ հրթիռային ուժերի պահպանումը, Իրանի կարմիր գիծը
Իրանի հրթիռային գործողությունները երկրի ազգային անվտանգության ապահովման և ազգային շահերի պահպանման քաղաքականության մաս են կազմում:
Իրանի ԱԳՆ խոսնակը, պատասխանելով Ֆրանսիայի արտգործնախարարի հակաիրանական հայտարարություններին, ընդգծել է. «Իրանի հրթիռային գործողություններն իրականացվում են ազգային շահերը և երկրի տարածքային անվտանգությունն ապահովելու նպատակով»:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը ուրբաթ օրը RTL ռադիոյին ասել էր, որ Իրանի հրթիռային ծրագիրը միայն ինքնապաշտպանության համար չէ:
Բահրամ Ղասեմին, ընդգծելով, որ Իրանի հրթիռային համակարգը որեւէ երկրի դեմ ուղղված չէ, ասել է, որ վերջին տասնամյակների ընթացքում Թեհրանը սովորել է, որ պետք է ամրապնդի իր պաշտպանունակությունը:
Իրանի հրթիռային կարողությունը որպես սպառնալիք ներկայացնելու քաղաքականության վրա կենտրոնանալը երկու նպատակ է հետապնուում: Այս պնդումը, մի կողմից, կենտրոնանում է տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում Իրանի հրթիռային պաշտպանության կարողությունը որպես սպառնալիքի ներկայացնելու քաղաքականության վրա:
Մյուս կողմից, այս սպառնալիքի նպատակն է Իրանի վրա ճնշում գործադրելով փորձել թուլացնել տարածաշրջանում Իրանի զսպող ուժը :
Սպառնալիքներին դիմակայելու նպատակով անվտանգության ապահովման անհրաժեշտությունը ազգային շահերի անխուսափելի մաս է կազմում: Հետևաբար, սպառնալիքների դեմ պաշտպանական և նույնիսկ հարձակողական ուժ ունենալը ցանկացած երկրի օրինական իրավունքն է:
Ցավոք, տարածաշրջանի որոշ երկրներ, այդ թվում Սաուդյան Արաբիան, որ ի դեպ վայելում են արևմտյան աջակցությունը, ցանկանում չունեն պահպանել կոլեկտիվ անվտանգությունը: Նրանք մշտապես սպառնում են տարածաշրջանի անվտանգության ու կայունությանը:
American Enterprise կենտրոնը գրել է, որ Իրանը մեծ ձեռքբերումներ է արձանագրել հռթիռային պաշտպանության ոլորտում: Իրանի բալիստիկ հրթիռները երկրի կանխարգելիչ ուժերի հիմնական մասն են:
Չնայած Եվրամիության անդամ երկրները, ներառյալ Ֆրանսիան, դեմ են ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումներին , սակայն Իրանի հետ բանակցություններում փորձում են մտահոգություն հայտնել հրթիռային ծրագրի վերաբերյալ:
Իհարկե, Եվրամիությունը կարծում է թե կարող է մաիաժամանակ պահպանել իր տարածաշրջանային գործընկերներին և Միացյալ Նահանգներին: Բայց այդ հաշվարկը սխալ է:
Իսլամական հեղափոխության Գերագույն առաջնորդը, իր հայտարարության մեջ, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մի քանի հիմնական պայմաններ է առաջադրել: Իրանի հրթիռային ծրագրի և տարածաշրջանային ներկայության հարցերում չմիջամտելը երկու պայմաններն են որով պայմանավորված է ՀԳՀԾ-ի շրջանակում եվրոպացիների հետ Իրանի համագործակցության շարունակվելը:
Իրանի հաջողությունը տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարում վկայում է այն մասին, որ Թեհրանը երբեք չի օգտագործել այդ հնարավորությունը սպառնալիքի կամ այլ երկրներ ներխուժելու համար: Սակայն ցանկացած սպառնալիքի կամ ապակառուցողական գործողությունների դեմ և կայունությունն ու անվտանգությունը պահպանելու նպատակով, ԻԻՀ չի խուսափի օգտագործել իր կանխարգելիչ պաշտպանական ուժը տարածաշրջանում: