Մամուլի տեսություն 09-08-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95385-Մամուլի_տեսություն_09_08_2018
Իրանի և ՀԳՀԾ-ի մյուս անդամների ԱԳ նախարարների նիստի ավարտին հրապարակված Եվրոպայի առաջարկների փաթեթը վկայում է միջուկային համաձայնության հանդեպ լուրջ աջակցության ուղղությամբ գործադրված ջանքի մասին: Այդուհանդերձ որոշ դիտորդներ հավատացած են, որ այս փաթեթում ներկայացված առարկայական լուծումներն այնքան էլ հնչեղ չեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 09, 2018 07:57 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09-08-2018

Իրանի և ՀԳՀԾ-ի մյուս անդամների ԱԳ նախարարների նիստի ավարտին հրապարակված Եվրոպայի առաջարկների փաթեթը վկայում է միջուկային համաձայնության հանդեպ լուրջ աջակցության ուղղությամբ գործադրված ջանքի մասին: Այդուհանդերձ որոշ դիտորդներ հավատացած են, որ այս փաթեթում ներկայացված առարկայական լուծումներն այնքան էլ հնչեղ չեն:

ԻՌՆԱ

Փորձաքար եվրոպական փաթեթի համար

 

Իրանի և ՀԳՀԾ-ի մյուս անդամների ԱԳ նախարարների նիստի ավարտին հրապարակված Եվրոպայի առաջարկների փաթեթը վկայում է միջուկային համաձայնության հանդեպ լուրջ աջակցության ուղղությամբ գործադրված ջանքի մասին: Այդուհանդերձ որոշ դիտորդներ հավատացած են, որ այս փաթեթում ներկայացված առարկայական լուծումներն այնքան էլ հնչեղ չեն:

ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստերի շարանում ԻԻՀ-ի ու միջուկային համաձայնության անդամ այլ երկրների ներկայացուցիչները մեր երկրի տնտեսական, առևտրական ու ֆինանսական շահերի ապահովման նպատակով ուրբաթ օրը հունիսի 6-ին Վիեննայի «Քոուբուրգ» հյուրանոցում երկու ժամ տևած նիստ գումարեցին, որի ավարտին հրապարակվեց 10 կետանոց առաջարկների փաթեթը:

Նիստին ներկա ԱԳ վեց նախարարների ՀԳՀԾ-ի հանդեպ հայտնած աջակցությունը ձևավորեց նիստին տիրող մթնոլորտն ու դրա ամփոփիչ հաղորդագրությունը: Իրանի նավթի ու գազային կոնդենսատների, նավթամթերքի ու պետրոքիմիական արտադրանքների արտահանման հովանավորումն այդ հաղորդագրության կետերից էին: Բացի այդ Իրանի հետ շարունակական գործակցության համար ֆինանսական ազդեցիկ խողովակների ստեղծումը, ծովային, ցամաքային, օդային ու երկաթգծային բեռնափոխադրման բնագավառում հարաբերությունների ընդլայնումը կողմերի ընդգծած կետերից էին: Ի դեպ, ամփոփիչ հաղորդագրության մեջ տեղ էր գրել ԱՄՆ-ի պատժամիջոցների վերտարածքային հետևանքների դիմաց եվրոպական երկրներին ցուցաբերվող աջակցությունը:

Իրանն ու արևմտյան կողմը ձգտում են լուծումների, որոնց միջոցով պիտի անազդեցիկ դարձնեն երկու փուլերում՝ առաջիկա օգոստոսին ու նոյեմբերին իրականացվելիք ԱՄՆ-ի պատժամիջոցները: Մինչ այսօր խոսվել է «Արգելակող օրենք»-ի գործադրման և պատժամիջոցները ԵՄ-ի Ներդրման բանկի միջոցով շրջանցելու մասին, սակայն այն որ հիշյալ գործընթացներն ինչ աստիճան ազդեցիկ կարող են լինել, կասկածի տակ է մնում:

Իրանը հստակ կերպով պահանջում է պատժամիջոցների վերացումը և շոշափելի ու առարկայական երաշխիքների ներկայացումը: Այս կապակցությամբ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Վիեննայի նիստից առաջ Թուիթերում կատարած գրառման մեջ ընդգծելով պատժամիջոցների և ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմության անհամատեղելիությունը, գրեց. «Իմ պարտականությունը հստակ է՝ ստեղծել գործնական լուծումներ: ԵՄ-ից ու եվրոպական երեք երկրների գումարած Ռուսաստանի ու Չինաստանի իմ գործընկերներից ակնկալում եմ իրագործելի և հստակ պարտավորություններ ներկայացնել և անորոշ ու երկարաժամկետ խոստումներ չտալ»:

Եվրոպական փաթեթի հետ կապված տարբեր տեսակետներ գոյություն ունեն և ոմանք դա ԱՄՆ-ի ընչաքաղցություններին ընդդիմանալու համար հզոր հենարան են բնութագրում, իսկ որոշ փորձագետներ քննադատում են ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի ամփոփիչ հաղորդագրության մեջ գործնական լուծումների բացակայությունը:

Միջազգային հարցերի փորձագետ Ալի Վադայեն հավատացած է, որ եվրոպացիները փորձում են ժամանակ շահել: Նրա համոզմամբ վերջին մեկ ամսվա ընթացքում Իրանը նախապատրաստվել է ՀԳՀԾ-ից հեռանալու և ցանկացած սցենարի համար, սակայն դեռ սպասում և գնահատում է Եվրոպական կողմի և Չինաստանի ու Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքները: Շատ արագ ավարտին հասած Վիեննայի նստաշրջանից կարելի է եզրակացնել, որ եվրոպական փաթեթն ամեն ինչից առավել փորձում է ժամանակ շահելով հետաձգել ՀԳՀԾ-ից Իրանի հրաժարումը:

Որոշ վերլուծաբաններ հավատացած են, որ Եվրոպայի առաջարկների փաթեթը պարունակել է առարկայական ու շոշափելի լուծումներ, սակայն դրանք Վիեննայի նիստի ժամանակ տարբեր պատճառներով, այդ թվում եվրոպացիների ակնկալիքներին բավարարություն չտրվելու պատճառով, Իրանին չեն փոխանցվել: Այս կապակցությամբ ուշագրավ է միջազգային փորձագետ և ՄԱԿ-ի եվրոպական կառույցներում Իրանի նախկին ներկայացուցիչ Ալի Խոռամի տեսակետը:

Նրա համոզմամբ այն պայմաններում, երբ մշակված առանցքները հենց ԵՄ-ի հայտարարության համաձայն, կառուցողական առանցքներ են եղել, սակայն ԵՄ-ի առաջարկների փաթեթում չեն ներառվել: Այս առանցքներից որոշներն ինչպես Եվրոպան ոչ-պաշտոնական կերպով հայտարարել է ներառում է իրանցի ու եվրոպացի ներդրողների կողմից Իրանում կատարվող ներդրումների հանդեպ 10 միլիարդ դոլարանոց աջակցությունը, օրական մեկ միլիոն բարելի չափով Իրանի նավթի գնման երաշխավորումը, ինչպես նաև Իրանի տնտեսական խնդիրների կարգավորման համար Իրանի Կենտրոնական բանկին որոշակի գումարներ փոխանցելու մասին Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի անդամներին կատարված հանձնարարությունը:

Միջազգային հարցերի այս փորձագետը մեծ է համարել առաջարկների փաթեթի հրապարակմանը թափ հաղորդելու ուղղությամբ ԻԻՀ նախագահի եվրոպական ուղևորության ազդեցությունը և ասել է, որ Ռոհանին Շվեյցարիա ու Ավստրիա կատարած հաջող ուղևորություններով Եվրոպայի հետ համագործակցության և առաջարկների փաթեթի համար ճամբա հարթեց:

 

Tert.am

Բրյուսելում կայանալու է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

 

Հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Այդ մասին ասված է ՀՀ արտգործնախարարության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ հուլիսի 11-ին Բրյուսելում կայանալու է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Սա արտգործնախարարի պաշտոնում Զոհրաբ Մնացականյանի նշանակումից հետո ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումն է:

 

 

Արմենիա Սպուտնիկ

Արաբ տղամարդն ուզում է Հայաստանում 500 աշխատատեղ բացել հանուն իր երեխաների

 

Լիբանանի Gardenia Lebanese Farms ընկերությունը ցանկանում է մինչև 2025թ-ը Հայաստանում տարեկան 8 հազար տոննա ընկույզ արտադրել։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց ընկերության հիմնադիր Նիկոլյա Աբու Ֆայսալը։ Նա ուզում է բերքն արտահանել Ռուսաստան և այլ երկրներ։

Ինչո՞ւ է նա ընտրել Հայաստանը։ Այստեղից` Եվրասիական միության երկրից, հեշտ է մտնել ռուսական շուկա։ Բայց սա դեռ ամենը չէ։ Աբու Ֆայսալը ոչ միայն ողջամիտ գործարար է, այլ նաև ընտանիքը սիրող մարդ։ Արաբ քրիստոնյան ամուսնացել է Լիբանանի հայուհու հետ։ Ստացվում է` երեխաները կիսով չափ հայ են։ Տղամարդը մտածել է` թող նրանք իրենց գործն ունենան Հայաստանում։

«Լիբանանում նույնպես շատ լավ պայմաններ կան գյուղատնտեսության համար, բայց ուզում ենք աշխատել նաև Հայաստանում», — ասում է գործարարը։

Առաջին ընկույզները կհայտնվեն երկու տարի անց, բայց Աբու Ֆասյալն արդեն հիմա բարենպաստ հող է ստեղծում դրանց համար ուղիղ և փոխաբերական իմաստով։ Բոլոր այգիներում կաթիլային ոռոգման համակարգ է անցկացվում։ Արդեն լուծված է նաև բերքը վաճառելու հարցը։

«Մենք պայմանագիր ենք կնքել ամերիկյան դիլերի հետ, որը կգնի մեր մթերքը։ Այսինքն ընկույզը ծառերի վրա չի մնա, անհանգստանալու կարիք չկա», — ժպտում է նա։

Ընկերությունն արդեն 16 հազար ծառ է տնկել Երևանից ոչ հեռու (Եղվարդ քաղաքի մոտ) և վրացական սահմանի մոտ (Բագրատաշեն գյուղում)։ 300 հա տարածքում ուզում են 100 հազար ծառ տնկել։

Ռուսաստանցիներին էլ ուզում են կերակրել ամերիկյան պեկան տեսակի ընկույզով։ Աբու Ֆայսալը որոշել է Հայաստանում ստեղծել պեկանի ամենամեծ այգիները, որպեսզի բավականացնի բոլոր ցանկացողներին։

Պեկանից բացի, տնկել են նաև հունական ընկույզ։ Իսկ դրանց կողքին կկանաչեն մի քանի տեսակի ընկույզի ծառեր։

Ծառերը լիարժեք բերք կտան մինչև 2025թ-ը. բերքի տարեկան ծավալը կհասնի 8 հազար տոննայի։ Նշանակում է` Հայաստանը կդառնա ընկույզի ոչ մեծ, բայց նկատելի արտահանող, հավելեց արաբ գործարարը

Հիմա այգիներում ձմռանն աշխատում են 50 մարդ, ամռանը` 100։ Իսկ ժամանակի ընթացքում աշխատողների թիվն ուզում են հասցնել 500-ի։