Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնել. խոսքից գործ
Այս օրերին հետազոտական կենտրոնները քննարկում են Իրանի նավթի արտահանումը զրոյի հասցնելու հարցը և զգուշացրել են, որ այդ քայլով, նավթի գինը բարելի դիմաց կբարձրանա մինչև 150 դոլար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մինչև նոյեմբեր ամիսը մտադիր է զրոյի հասցնել Իրանից նավթի արտահանումը: Սաուդյան Արաբիայի թագավորի հետ հեռախոսազրույցը, Իրանից նավթի գնումը դադարեցնելու համար ամերիկյան պատվիրակություններ Եվրոպա և արևելյան Ասիա գործուղելը Իրանի դիմաց ԱՄՆ-ի քայլերն են եղել այդ ուղղությամբ: Արդյոք կամայական ու հրամայական քաղաքականությամբ հնարավոր է նավթի շուկայից կրճատել Իրանի նման կարևոր արտադրողին և անգամ այդ հավանականությունն իրագործվելով, արդյո՞ք հնարավոր է կանխատեսել ու տնօրինել հետևանքները:
Հարթ չէ Թրամփի ընտրած ուղին և բազմակողմության այս ժամանակներում հնարավոր չէ հրամայական քաղաքականությամբ քաղաքական առումով կողմնորոշվել: Անցած երկուշաբթի օրը, Շվեյցարիայում բնակվող իրանցիների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Ամերիկացիները հայտարարել են Իրանից նավթի արտահանումը դադարեցնելու իրենց մտադրության մասին: Նրանք չեն գիտակցում այդ խոսքի իմաստը, որովհետև իմաստ չունի Իրանի նավթի արտահանումը դադարեցնել, իսկ տարածաշրջանի մյուս երկրների նավթն արտահանել: Եթե կարող էք արեք այդպես և տեսեք հետևանքը»:
Իրանի ռազմավարական դիրքը, Իրանի նավթի վաճառքի բազմազան շուկան և ամենակարևորը Իրանի գերծանր նավթի բարձր որակը գործոններ են, որոնք կանխելու են նավթի շուկայից Իրանի կրճատվելը: Թրամփի «Բոլորը կամ ոչ ոք» քաղաքականության շրջանակում Իրանից նավթի արտահանումը զրոյի հասցնելը պատրանք է և դա բացահայտորեն նկատելի է Սաուդյան Արաբիայի նկատմամբ ԱՄՆ-ի հրամայական մոտեցման մեջ:
«Մեծացրեք արդյունահանման ծավալը, որովհետև ես ձեզնից ստացած չնչին գումարով, կպաշտպանեմ ձեզ և կապահովեմ ձեր անվտանգությունը»: Այս հայտարարություննն ուղղակի հեգնանք է սաուդցիների նկատմամբ: Իրականում Սաուդյան Արաբիան անկարող է փոխարինել Իրանի նավթը: Այդ երկիրը դժվար թե կարողանա իր օրական արտադրաչափը 11 միլիոն բարելի վրա պահել:
S&P Global ընկերության փորձագետ Գերի Ռասը համոզված է, որ օրական 11 միլիոն բարել արդյունահանմամբ ահավոր ճնշվելու է Արաբիայի նավթային կառուցվածքը:
Բլումբերգ լրատվական գործակալությունը հաղորդել է.«Նոյեմբերին Իրանի դեմ նավթային շրջափակումներն սկսվելով, նավթ արտադրողներն անկարող են լինելու հատուցել Իրանի նավթի արդյունահանումը: Իսկ եթե Թրամփին հաջողվի դադարեցնել Իրանից նավթի արտահանումը, նավթ արտադրողները պետք է օրական երկու միլիոն 700 հազար բարելով փոխարինեն Իրանի նավթը: Եվ դա մեծ խորշ է, որի լցնելը չափազանց դժվար է լինելու»:
Հաշվի առնելով նավթի միջազգային շուկաներում տիրող իրողությունները, Իրանի նավթի արտահանումը զերոյի հասցնելու հետևանքներն աշխարհի օգտին չի լինելու և Թրամփի արկածախնդրությունները շոկի են ենթարկելու աշխարհին: ԱՄՆ-ի նախագահը վտանգավոր քայլ է սկսել նավթային ցիկլում և այդ ցիկլից Իրանի նման ռազմավարական արտադրողին կրճատելն անհետևանք չի լինելու: