Էրդողանի այցն Ադրբեջան և Կիպրոսի թրքաբնակ բաժին
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նախագահական երդման արարողությունից և նոր կառավարությանը ներկայացնելուց հետո, հուլիսի 10-ին կուղևորվի Ադրբեջան և Կիպրոսի թրքաբնակ բաժին:
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ նախագահական երդման արարողությունից և նոր կառավարությանը ներկայացնելուց հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հուլիսի 10-ին կուղևորվի Ադրբեջան և Կիպրոսի թրքաբնակ բաժին:
Ազերի պաշտոնակցի և Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության պաշտոնատարների հետ հանդիպումներում Թուրքիայի նախագահը քննարկելու է համագործակցությունների առավել ընդլայնումը և երկկողմ հարաբերությունների հետ կապված հարցեր:
Էրդողանի այցը Ադրբեջան և Կիպրոսի ինքնահռչակ հանրապետություն վկայում է այն մասին, որ Թուրքիան շարունակում է պահպանել իր ազգային շահերը, հատկապես որ տարածաշրջանում իր դիրքի պահպանման նպատակով, Անկարայի կառավարությունը Թուրքիայի ազդեցության ավանդական ոլորտ է նկատում Կիպրոսն ու Ադրբեջանը:
Սա առաջին անգամը չէ, որ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նման ուղևորության է մեկնում: Նախորդ շրջաններում էլ Թուրքիայի նման քայլերը վկայել են այն մասին, որ այսպես կոչված ազդեցության ավանդական ոլորտը մեծ նշանակություն ունի Անկարայի համար: Թուրքիայի նախագահն ապացուցել է, որ Թուրքիայում կարևոր մի իրադարձությունից, այսինքն նախագահի երդման արարողությունից հետո, մեկնում է Ադրբեջան ու Կիպրոսի ինքնահռչակ հանրապետություն:
Իրականության մեջ Թուրքիայի նախագահը հունիսի 24-ին ընտրություններում հաղթանակից հետո իր առաջին արտասահմանյան այցի շրջանակներում ուղևորվում է Ադրբեջան ու Կիպրոսի թրքաբնակ բաժին: Էրդողանի արտասահմանյան առաջին այցի պատիվը Բաքվին շնորհվելը մասամբ վկայում է Թուրքիայի համար Ադրբեջանի նշանակության մասին:
Այս կապակցությամբ Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան դոկտ. Աֆշար Սոլեյմանին ասում է. «Թուրքիայում Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորությամբ Արդարություն և զարգացում կուսակցության իշխանության հասնելուց առաջ Անկարային իշխող լայիկ կառավարությունները պանթուրքիստական հայացքներ ունեին Ադրբեջանի նկատմամբ ու բացառությամբ Տաջիկստանի, Կենտրոնական Ասիայի երկրները ԽՍՀՄ-ի փլուզումից հետո փորձեցին ընդլայնել այդ երկրների հետ հարաբերությունները: Նույն պանթուրքիստական հայացքների հիման վրա կառույցներ ձևավորվեցին ու այդ երկրների մայրաքաղաքներում տարբեր մակարդակներում նիստեր գումարվեցին»:
Կասկած չկա, որ Էրդողանի իշխանության շրջանում այդ կապակցությամբ լրատվական քարոզչությունը չափազանց մեծ ծավալ է ստացել: Լայիկների իշխանության շրջանում նման քայլերը այս աստիճան լրատվական արձագան չէին գտնում:
Թուրքիայի նախագահի Բաքու և Նիկոզիա կատարելիք այցերը վկայում են Էրդողանի կառավարության համար Ադրբդեջանի ու Կիպրոսի թրքաբնակ բաժնի նշանակության մասին: Էրդողանն էլ իր հերթին ցանկանում է ընդգծել իր պանթուրքիստական կողմնորոշումները, դաշնակիցների հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ գործադրված ջանքերն ու նաև այսպես կոչված լեզվական ու ցեղային միասնականությունը:
Էրդողանի կառավարությունն այն պայմաններում է նման կողմնորոշում դրսևորում, երբ նման հայացքները նոր դարում կորցրել են իրենց նշանակությունը: