Մամուլի տեսություն 10-07-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i95430-Մամուլի_տեսություն_10_07_2018
Եվրոպական երկրները հեռանում են Իրանից: Նման պայմաններում եվրոպական երեք երկրներ առանց դոլարի օգտագործման Իրանի հետ առևտրական հարաբերություններ ունենալու հարցով պայմանավորվածություն են ձեռք բերել և Եվրոհանձնաժողովը ԵՄ-ի Ներդրման բանկին նկատի են ունեցել, որպեսզի ապահովի Իրանում եվրոպական երկրների ներդրումները, սակայն ԵՄ պաշտոնատարները բրիտանական մի օրաթերթի ասել են, որ ներկա պայմաններում չեն կարող աջակցել Թեհրանում իրականացվող նախագծերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2018 07:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 10-07-2018

Եվրոպական երկրները հեռանում են Իրանից: Նման պայմաններում եվրոպական երեք երկրներ առանց դոլարի օգտագործման Իրանի հետ առևտրական հարաբերություններ ունենալու հարցով պայմանավորվածություն են ձեռք բերել և Եվրոհանձնաժողովը ԵՄ-ի Ներդրման բանկին նկատի են ունեցել, որպեսզի ապահովի Իրանում եվրոպական երկրների ներդրումները, սակայն ԵՄ պաշտոնատարները բրիտանական մի օրաթերթի ասել են, որ ներկա պայմաններում չեն կարող աջակցել Թեհրանում իրականացվող նախագծերին:

Ջավան

ՀԳՀԾ-ի փրկության համար Եվրոյի ու Դոլարի  խորհրդանշական պատերազմը

 

Եվրոպական երկրները հեռանում են Իրանից: Նման պայմաններում եվրոպական երեք երկրներ առանց դոլարի օգտագործման Իրանի հետ առևտրական հարաբերություններ ունենալու հարցով պայմանավորվածություն են ձեռք բերել և Եվրոհանձնաժողովը ԵՄ-ի Ներդրման բանկին նկատի են ունեցել, որպեսզի ապահովի Իրանում եվրոպական երկրների ներդրումները, սակայն ԵՄ պաշտոնատարները բրիտանական մի օրաթերթի ասել են, որ ներկա պայմաններում չեն կարող աջակցել Թեհրանում իրականացվող նախագծերին: Իրականության մեջ այդ միության աղբյուրներն էլ հաստատել են, որ այս կապակցությամբ Եվրոպայի ընդունած որոշումը խորհրդանշական բնույթ է կրում, ինչը գործնական մեծ ազդեցություն չի կարող ունենալ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման հետևանքների կրճատման հարցում:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը հայտարարեց, որ եվրոպական երեք գերպետություններ՝ Գերմանիան, Բրիտանիան ու Ֆրանսիան առանց դոլարի Իրանի հետ առևտրական հարաբերությունների պահպանական շուրջ պայմանավորվել են: Լավրովի ընդգծմամբ այս որոշումը կարող է ուշագրավ ազդեցություն գործել Իրանի հետ եվրոպական փոքր ու միջակ ձեռնարկությունների առևտրական գործարքների վրա: Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի անդամները պայմանավորվել են, որպեսզի Իրանի հետ առևտրական գործարք կնքող ընկերությունների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների գործադրումը կանխող քայլեր ձեռնարկեն:

Լավրովի  հայտարարությունից առաջ ԵՄ-ն մի հաղորդագրությամբ անդրադառնալով ԱԳ նախարարների մակարդակում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստին ընդգծել էր, որ բանկային խողովակների պահպանումը Իրանի նավթի ու գազի արտահանման շարունակվելը և Իրանում ներդրման ցանկալի մթնոլորտ ստեղծելը գերակա խնդիրներից են: Այդուհանդերձ Բրիտանիայի «Թելեգրաֆ» օրաթերթը գրեց, որ եվրոպացի պաշտոնատարների խոստովանությամբ Իրանի հետ առևտրական կապեր հաստատելու ցանկություն ունեցող ձեռնարկությունների ֆինանսավորման համար Եվրոպայի ներդրման բանկից օգտվելու Բրյուսելի հնարքը խորհրդանշական բնույթ է կրում:

Միևնույն ժամանակ գերմանական մի օրաթերթ հղում կատարելով Գերմանիայի կառավարության տեղյակ աղբյուրների գրեց, որ Բեռլինը քննում է 300 միլիոն եվրո կանխիկ գումար Թեհրան փոխադրելու համար Իրանի դիմումը: Իրանը Գերմանիայի ֆինանսական աշխատանքներին վերահսկող կազմակերպությանը փոխանցել է, որ իրանցի քաղաքացիների արտասահմանյան ուղևորություններին անհրաժեշտ արտարժույթն ապահովելու  համար իր հաշիվներում պահվող կանխիկ գումարներին կարիք ունի, քանի որ իրանցիները չեն կարողանում արտասահմանում օգտվել իրենց վարկային քարտերից:

 

Էբթեքար

«Բրէքզիթ»-ի ցնցումն ու Թերեզա Մեյի կառավարության երերացող հիմքերը

 

Այն պայմաններում երբ Բրիտանիան մինչև առաջիկա մարտ ամիսը պարտավոր է ԵՄ-ից հրաժարման պայմանագիր ստորագրել այդ միության հետ, ԱԳ նախարար Բորիս Ջանսոնն ու «Բրէքզիթ»-ի հարցերով նախարարն ու ԵՄ-ից հրաժարման համար Բրիտանիայի գլխավոր բանագնաց Դեյվիդ Դեյվիսը իրենց լիազորությունները վայր դրեցին, այդպիսով առավել մարտահրավերի ու ճգնաժամի դիմաց կանգնեցնելով Թերեզա Մեյի կառավարությանը:

Խնդիրն սկսեց այն ժամանակ, երբ օրեր առաջ Բրիտանիայի վարչապետը հայտնեց ԵՄ-ից հրաժարվելու համար մի պայմանագիր կնքելու հետ իր համաձայնության մասին և դրանից հետո Դեյվիսն այն բանի համար, ինչը նա Եվրոպայի դիմաց կառավարության զիջումն ու երկիրը թույլ դիրքերում կանգնեցնելն անվանեց, հայտարարեց իր հրաժարականի մասին: Բրիտանացի այս պաշտոնատարը Թերեզա Մեյին մեղադրել է ԵՄ-ից հրաժարման գործընթացը և Եվրոպայի հետ առևտրական կապերի պահպանման իր ծրագրերը թուլացնելու մեջ և հավատացած է, որ ԵՄ-ի հետ առևտրական ու մաքսային սերտ կապեր հաստատելու վարչապետի առաջարկի պատճառով հետագա գործընթացներում երկիրը հայտնվելու է անվերադարձ թույլ դիրքում:

Ջանսոնի ու Դեյվիսի հրաժարականով Թերեզա Մեյի ճգնաժամի մեջ գտնվող կառավարությունն առավել քան երբևե թուլացել է և պահպանողական քաղաքական գործիչները դա միջոց են ծառայեցնում ամրապնդելու իրենց դիրքերը և վարչապետին մեղադրելու ԵՄ-ի դիմաց զիջումներ կատարելու մեջ: Այդ պատճառով էլ Դեյվիսի հրաժարականից անմիջապես հետո Թերեզա Մեյը «Բրէքզիթ»-ի հարցով նոր նախարար նշանակեց Դոմինիք Ռաբիվ ով ավելի վաղ բնակարանի նախարարի պաշտոնը վարելու փորձ է ունեցել: 

Համատեղ շուկայում Բրիտանիայի ներկայությունը, Հյուսիսային Իռլանդիայի և Հարավային Իռլանդիայի սահմանի հարցը, նաև ԵՄ քաղաքացիների ազատ երթևեկի և աշխատանքի իրավունքը ԵՄ-ի ու Բրիտանիայի միջև բանակցությունների գլխավոր թեմաներից են, որոնք ԵՄ-ից հեռանալու Լոնդոնի ռազմավարության մեջ ստեղծված բարդությամբ ներկա պայմաններում անորոշության մեջ են գտնվում: Միևնույն ժամանակ Թերեզա Մեյի կառավարության մեջ առավել ճեղքվածք առաջանալով նրա կառավարությունը գտնվում է ճգնաժամի սեմին, ինչը ընդհուպ կարող է նրա կառավարության անկման պատճառ դառնալ:  

 

Ալիք

Հանրապետության նախագահը հրավիրել է Նիկոլ Փաշինյանին այցելել Իրան

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանին: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին վարչապետի մամուլի ծառայությունից:

Վարչապետը կարևորել է հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացումը և հույս հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի առաջիկայում լիարժեք իրացնել երկկողմ կապերում առկա մեծ ներուժը: «Հայաստանը պատրաստ է բարեկամ Իրանի հետ սերտ համագործակցության: Մենք մեր բոլոր գործընկերների հետ կարևորում ենք փոխադարձ շահերի հիման վրա երկխոսությունը և համոզված ենք, որ հենց այս սկզբունքի ներքո էլ կշարունակեն զարգանալ հայ-իրանական հարաբերությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով առևտրատնտեսական ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Ռեզա Արդաքանիանը վարչապետին է փոխանցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ուղերձն ու Իրան այցելելու հրավերը: Իրանի էներգետիկայի նախարարը գործարար կապերի ամրապնդման հարցում հեռանկարային է համարել ազատ տնտեսական գոտիների շրջանակում համագործակցությունն ու ներդրումների  ներգրավումը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին և նոր նախաձեռնությունների կյանքի կոչման հնարավորություններին: Կողմերը կարևորել են տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը և քննարկել միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին վերաբերող հարցեր

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ:

 

Փաստ

ԱԱԾ-ն մտել է Ազգային պատկերասրահ. որոշ անձանց տների խուզարկություններից հետո «հետաքրքիր» բաներ են բացվել

 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Իրավապահներն սկսել են իրենց ուշադրությունը սեւեռել նաեւ Ազգային պատկերասրահի ուղղությամբ: Բանն այն է, որ առանձին անձանց տներում կատարված խուզարկությունները, ինչպես նաեւ իրենց ունեցած այլ օպերատիվ տվյալներ հուշում են, որ այս կառույցում նախորդ տարիներին բավական «հետաքրքիր» բաներ են կատարվել:

Իրավապահներին ի մասնավորի հետաքրքրում են տարբեր նախարարություններ, ինչպես նաեւ արտերկիր «գործուղված» մի շարք կտավների ճակատագրերը, ինչպես նաեւ առկա ֆոնդում հնարավոր կեղծումների հնարավորությունը:

Բանն այն է, որ հասարակության մեջ կասկածներ կան, թե «գործուղված» թանկարժեք կտավների մի մասն այժմ արդեն օրիգինալը չէ: Խնդիրներ կան նաեւ այն առումով, թե որքանով են հավաստի տեղեկությունները որոշ գործերի՝ դեռեւս շատ տարիներ առաջ այս կամ այն պաշտոնյաներին նվիրաբերելու եւ որպես կորուստ ձեւակերպելու առումով:

Մեր ունեցած տեղեկություններով, ԱԱԾ–ն օրերս այցելել է Ազգային պատկերասրահ ու որոշակի գործողություններ իրականացրել»: