Իրանի հանդեպ Թրամփի կողմնորոշումները հակասական են
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով ԻԻՀ-ի դեմ ուղղված իր սպառնալիքներն ընդգծել է Իրանի հետ երկխոսության իր ցանկությունը:
Թրամփը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին, ասել է. «Կգա ժամանակ, երբ իրանցիներն ինձ կզանգեն ու ինձանից մի համաձայնություն կխնդրեն և մենք կպայմանավորվենք»:
Արդեն որերորդ անգամ է, ինչ Իրանի հետ միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարումը հայտարարելուց հետո, Թրամփն ընդգծում է Իրանի հետ համաձայնության գալու իր ցանկությունը: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնատարների հակասական, սպառնալի ու պատրանքներով հագեցած վարքագիծն ու հայտարարությունները ոչնչացրել են Թեհրանի ու Վաշինգտոնի միջև նոր համաձայնության շուրջ ընդհանուր եզրերի հանգելու հնարավորությունը:
Հիմնականում երկրների միջև պայմանավորվածությունը պահանջում է մի շարք նվազագույն նախապայմաններ, որոնցից են փոխադարձ հարգանքը, փոխադարձ վստահությունն ու ընդհանուր շահերի մեկնաբանությունը: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության հասնելուց հետո այդ նվազագույն անհրաժեշտ նախապայմաններն էլ դադարել են գոյություն ունենալուց: ԱՄՆ-ի միակողմանի հրաժարումը մի համաձայնությունից, որին հանգելու համար 7 երկրներ ԵՄ-ի հետ միասին ավելի քան 10 տարի բանակցել էին, Իրանի ժողովրդի ու կառավարության մոտ լիովին խաթարել է ԱՄՆ-ի գործող վարչակազմի հանդեպ վստահությունը: ՀԳՀԾ անվամբ ճանաչված միջուկային համաձայնությունը ներառում էր նաև ԱՄՆ-ի կառավարության պարտավորությունները և միջազգային իրավունքի համաձայն իշխանությունների փոփոխմամբ երկրների միջազգային պարտավորությունները շարունակվում են: Միևնույն ժամանակ, ՀԳՀԾ-ն երաշխավորվել էր ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևով ու ԱՄՆ-ի տված կողմ ձայնով: Միջազգային կազմակերպությունների ու պայմանագրերի, այդ թվում ՀԳՀԾ-ի փաստաթղթի հանդեպ ԱՄՆ-ի կառավարության բացահայտ անտարբերությունը ոչնչացրել են Թրամփի կառավարության հետ նոր համաձայնության հանգելու բոլոր շանսերը:
Միևնույն ժամանակ, վերջին մի քանի ամիսների ընթացքում, հատկապես ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումից հետո Իրանի հանդեպ այդ երկրի սպառնալիքներն ու վիրավորական վարքագիծը խստացել են: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի ելույթը, որտեղ նա ներկայացրեց Իրանի հետ բանակցության համար Վաշինգտոնի 12 նախապայմանները, գրեթե փակեցին ցանկացած տեսակի համախոհության հանգելու դռները: Այդ 12 նախապայմաններում կան կետեր, որ միայն ավերիչ մի պատերազմից հետո բռնազավթված մի երկրի դեպքում կարող են իրականություն դառնալ, ոչ թե Իրանի ժողովրդի կողմից, որը ներքին բռնապետության ու արտաքին տիրակալության մերժումն ապացուցել է հեղափոխության, Իրաքի դեմ պատերազմում հաղթանակով և ԱՄՆ-ի քաղաքական ու տնտեսական ճնշումների հանդեպ դիմադրությամբ:
Հետևաբար Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփի կատարած հայտարարությունն Իրանի հանդեպ ԱՄՆ-ի ռազմավարությունը պարզաբանելուց առաջ ցուցադրում է ԱՄՆ-ի նախագահի ներքին ցանկությունները, ով անտեսելով միջազգային համակարգում գոյություն ունեցող իրողություններն ու Իրանի հետ տասնամյակներ շարունակված ԱՄՆ-ի թշնամությունը, Իրանի հանդեպ հեշտ ու առանց ծախսի հաղթանակի մասին է խորհում:
Ինչպես ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման մասին «Նյու Յորքեր» պարբերաթերթին տված հարցազրույցում է հայտարարել. «Սա չափազանց վտանգավոր ուղերձ է Իրանի ժողովրդին ու աշխարհի ժողովուրդներին, առ այն, որ երբեք ժամանակ չպետք է պայմանավորվել ԱՄՆ-ի հետ, քանի որ ի վերջո ԱՄՆ-ի համար գործող սկզբունքը հետևյալն է. իմը պատկանում է ինձ, իսկ այն ինչ ձեզ է պատկանում, կարող է բանակցության թեմա դառնալ»: