Սաուդյան պաշտոնյաների անհիմն հայտարարությունները Իրանի դեմ
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջոբիրը շարունակելով իր ապակառուցողական քաղաքականությունը, կրկին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Իրանի դեմ:
Ադել Ալ-Ջուբայրը Իրանին ներկայացրել է որպես տարածաշրջանում անվտանգության սպառնալիք:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը, շաբաթ օրը Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ևս մեկ անգամ ողջունել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի դուրս գալու քաղաքականությունը, պնդելով, որ եթե Իրանը չփոխի իր քաղաքականությունը տարածաշրջանում, ապա դա կհանգի Թեհրանի ավելի մեկուսացմանը աշխարհում:
Կրկնելով իր անհիմն պահանջները, նա ասել է. «Իրանը պետք է իմանա, որ աշխարհը թույլ չի տա, որ այդ երկիրը միջուկային զենք ձեռք բերի:
Սաուդյան Արաբիան, Միացյալ Նահանգների հետ միասին, վաղուց արդեն փորձում են տարածել իրանաֆոբիա: Ռիադը նույնիսկ փորձում է ավելի շատ նավթ արտադրել՝ Իրանի տնտեսությանը վնաս պատճառելու համար:
Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Մոհամեդ Սալեհ Սեդիղյանը ասում է, որ հակաիրանական դիրքորոշումները վերահաստատելու հիմնական պատճառը միտված են ծածկել Սաուդյան ռեժիմի պաշտոնյաների տարածաշրջանային անհաջողությունները:
Նա ասել է.-«Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարի խոսքերը կարելի է բնութագրել որպես փախուստ դեպի առաջ: Սաուդյան Արաբիայի նման երկիրը, որի քաղաքականությունը ձախողել է Եմենում, Սիրիայում և Իրաքում, փորձում է նման դիրքորոշումներ ընդունելով, փոխարինել իր վարած սխալ քաղաքականությունը տարածաշրջանում: Բանն այն է, որ այս գործողությունները և դիրքորոշումնները կրկին վնասում են Սաուդյան Արաբիային»:
Նման դիրքորոշումը փաստացի վերահաստատում է Ալ-Սաուդի ռեժիմին թելադրած որոշ դիրքորոշումների և տեսակետների կրկնությունը: Սակայն, քանի որ այդ դիրքորոշումն անընդհատ կրկնվում է, Սաուդյան Արաբիան ավելի է խայտառակվում:
Ամերիկացի մտավորական Նոամ Չամսկին ասել է.«Իրականությունն այն է, որ Ալ Սաուդի կողմից տարածվող թաքֆիրական և ծայրահեղական քաղաքականությունն այսօր վերադարձել է նրանց կողմը, և քանի դեռ տարածաշրջանում Ռիադը ծառայում է ԱՄՆ-ին, Բրիտանիային և Իսրայելի նպատակներին, խաղաղությունը չի վերադառնա տարածաշրջան»:
Այն պատկերացումը, որ Սաուդյան Արաբիան իրեն համարում է տարածաշրջանի գերուժ , սխալ է, քանի որ սաուդյան կառավարիչները ավելի շատ տեղյակ են իրենց երկրի թուլության և տարածաշրջանում իրենց ռազմավարական վերաբերմունքի մասին:
Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանային բարդ հավասարումների մեջ ուժեղ, կառուցողական և արդյունավետ դեր է խաղում և խոհեմ ու հավասարակշիռ քաղաքանություն է վարում: Սաուդյան իշխանավորների կողմից այս հայտարարությունները ապարդյուն ջանքեր են՝ իրենց ձախողումները ծածկելու և ձախողված քաղաքականությունը շարունակելու համար:
Ռիադի պաշտոնյաները, իռացիոնալ դիրքորոշումներով, փորձում են կոծկել իրենց ձախողումները և առաջնակարգ դիրքի հասնել տարածաշրջանում : Նրանք կրկնելով հակաիրանական անհիմն մեղադրանքները, գտնվում են մեկուսացման ուղու վրա: