Թուրքիան հակադարձել է ԱՄՆ-ի սպառնալիքներին
Թուրքիայի իշխող«Արդարարութուն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհդի Էքերը, ի պատասխան Անկարայի դեմ վերջերս հնչեցված Վաշինգտոնի սպառնալիքներին ասել է, որ ԱՄՆ-ը պետք է հարգի Թուրքիայի պաշտպանական ընտրությունները:
Մեհդի Էքերն ասել է, որ ԱՄՆ-ն սպառնում է դադարեցնել F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային՝ հակառակ երկու երկրների ռազմավարական հարաբերություններին:
Թվում է, թե Թուրքիայի կառավարությունը և նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, լրացուցիչ ջանք են գործադրել, որպեսզի միաժամանակ օգտագործեն Արևմուտքի և Արևելքի ռազմական կարողությունները:
Այնուամենայնիվ, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև փոխադարձ սպառնալիքները հնչեցվում են այն իրավիճակում, երբ ասվում է, որ ԱՄՆ-ի Պաշտպանության դեպարտամենտը համաձայնել է Թուրքիա առաքել F-35 կործանիչները: 2018 թ.-ի հունիսին Սենատը որոշում ընդունեց F-35 կործանիչների առաքումը Թուրքիային կասեցնելու մասին: Չնայած սենատի ծրագրի հաստատմանը, ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտը (Պենտագոն) այս տարվա հունիսին Թուրքիային հանձնեց երկու F-35 կործանիչ:
Անկարայի և Վաշինգտոնի միջև ստորագրված պայմանագրի համաձայն, Թուրքիան ԱՄՆ-ից պետք է ստանա հարյուր F-35 կործանիչ ինքնաթիռ: Պայմանագրի համաձայն F-35-ի առաջին մատակարարումը կլինի 2020 թվականին:
Թուրքիան 2018 թ.-ի հունիսն ստացել է երկու ամերիկյան F-35 կործանիչ ինքնաթիռներ: Դրանք համարվում ամերիկայան ամենաթանկ կորչանիչները:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ս-400 հրթիռային համակարգը Ռուսաստանից գնելու վերաբերյալ: Մի կողմից, Ս-400 հակահրթիռային համակարգը ավելի առաջադեմ է, քան նման արևմտյան մոդելները, ինչպես ամերիկյան Patriot-ը, և մյուս կողմից, տեղեկատվությունը հավաքելով, կարող են ավելի հստակեցնել F-35 կործանիչի խոցելիությունը:
ԱՄՆ-ի պաշտոնյաները կարծում են, որ Թուրքիայի կողմից Ռուսաստանից Ս-400 հրթիռային համակարգը ձեռք բերելու դեպքում կխախտվի տարածաշրջանի ուժային հավասարակշռությունը, քանի որ Ռուսաստանի և ԱՄՆ-ՆԱՏՕ-ի միջև ընթացող մրցակցության մեջ Թուրքիան կարող է ծանր կշռաքար կդառնալ գերտերությունների համար:
Այդ մասին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի փոխհրամանատար և ռազմական փորձագետ Հեյդի Գրանտն ասել է.«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներից մեկն է: Սակայն մեր քաղաքականությունը, իհարկե, չի համապատասխանում Թուրքիայի ռազմական քաղաքականությանը»:
Թվում է, թե Թուրքիայի կառավարությունը և նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, իրենց բոլոր ջանքերն են գործադրել, որպեսզի միաժամանակ օգտագործեն Ռուսական Ս-400 հակահրթիռային համակարգը և ամերիկյան գերարդիական F-35 կործանիչները: